Հերթա Ֆիրնբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերթա Ֆիրնբերգ
գերմ.՝ Hertha Firnberg
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1909(1909-09-18)[1][2][3]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էփետրվարի 14, 1994(1994-02-14)[1][2][3] (84 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԱվստրիայի դաշնային կառավարություն
Զբաղեցրած պաշտոններԱվստրիայի ազգային հորհրդի անդամ, member of the Austrian federal council?, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ
ԿուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մեծ Խաչ աստղով և ուսի ժապավենով
Commons-logo.svg Hertha Firnberg Վիքիպահեստում

Հերթա Ֆիրնբերգ (գերմ.՝ Hertha Firnberg, սեպտեմբերի 18, 1909(1909-09-18)[1][2][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 14, 1994(1994-02-14)[1][2][3], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի քաղաքագետ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերթա Ֆիրնբերգը ծնվել է 1909 թվականի սեպտեմբերի 18-ին Վիեննայի 18-րդ շրջանում` Վահրինգում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Նիեդերուբաք (Ստորին Ավստրիայում), որտեղ նրա հայրն աշխատել է որպես համայնքային բժիշկ։ Հերթայի մայրիկը նրա ծննդից հետո հրաժարվում է իր աշխատանքից որպես քաղաքացիական ծառայող և Հերթայի համար լույս աշխարհ է բերում երկու եղբայր և մեկ քույր։

Տարրական դպրոցից հետո Հերթան Վիեննայում` Հերնալսում, հաճախել է միջին դպրոց։ 1926 թվականին նա միացել է Սոցիալիստական միջին դպրոցի աշակերտների ասոցիացիային (VSM), որտեղ շուտով դարձել է նախագահի տեղակալ։ Որպես Վիեննայի համալսարանի ուսանող` ընդգրկվել է Ուսանողների սոցիալիստական ասոցիացիայի կազմում, եղել է ուսանողների սոցիալիստական ասոցիացիայի (VSST) անդամ։ 1928 թվականին Ֆիրնբերգը միացել է Աշխատավորների սոցիալ-դեմոկրատական Կարմիր Վիեննա առաջատար կուսակցությանը։ Քրոջ հետ միասին նա տեղափոխվել է բնակարանային անշարժ գույքի գործակալություն (10-րդ շրջանում, ֆավորիտ)։

Երկու կիսամյակից հետո ֆիրնբերգը անցել է տնտեսական և սոցիալական բաժին։

1930 թվականին կարճ ժամանակով Հերթա Ֆիրնբերգը սովորել է Ֆրեյբուրգի համալսարանում։ 1934 թվականի փետրվարին նրա քաղաքական կուսակցության գործունեությունն արգելվել է։ 1936 թվականին նա ստացել է իր դոկտորականը։ Աշխատանքը հրատարակվել է 1935 թվականին Դոփշի կողմից, և նա ճանաչվել է որպես Հերթա ֆոն Ֆիրնբերգ։

Պատերազմից հետո Հերթա Ֆիրնբերգը ստանձնել է գրադարանավարի և Վիեննայի համալսարանի ադմինիստրատորի պաշտոնները։ Ի հավելումն դրա` ուսումնասիրել է վիճակագրություն և ծանոթացել տնտեսական և սոցիալական կյանքի հետ նրա ունեցած կապերին։ Հերթա Ֆիրնբերգը 1948 թվականին դարձել է Ավստրիայի Ստորին պալատի (որը վերակառուցման շրջանում էր) աշխատող, ապա՝ գլխավոր քարտուղար, վիճակագրական վարչության և ուսումնական գրադարանի ղեկավար։

1941-1945 թվականներին նա աշխատել է Chic Parisienne-ում` ղեկավարելով մոդայի հրատարակչությունը, միաժամանակ սովորել է հաշվապահություն և օպերատիվ կառավարում։

Ի հավելումն դրա նա աշխատել է վիճակագրական և գովազդային գործակալություններում։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից ոչ շատ առաջ նա երկու անգամ ամուսնացել է։ Երկուսն էլ ավարտվել է ամուսնալուծությամբ։

Որպես ակտիվ սոցիալ-դեմոկրատ՝ Ֆիրնբերգը չկարողացավ գործնականում հանդես գալ որպես սոցիալական հետազոտող։ 1959-1963 թվականներին Ֆիրնբերգը եղել է Վիեննայի դաշնության խորհրդի անդամ, իսկ 1963-1983 թվականներին՝ Ազգային խորհրդի անդամ։ 1967 թվականից նա սոցիալիստ կանանց նախագահի պաշտոնում փոխարինել է Ռոզա Հոխմանին և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1981 թվականը։ Նա, որպես արտաքին գործեր կոմիտեի ներկայացուցիչ, պաշտոն է զբաղեցրել Ազգային խորհրդում ֆինանսների, կրթության և դատական հարցերով։

1959-1970 թվականներին Եվրոպական խորհրդի խորհրդատվական ասամբլեայում եղել է ավստրիական պատվիրակրության անդամ [4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.geschichtewiki.wien.gv.at/Hertha_Firnberg
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. «Firnberg Programme»։ web.archive.org։ 2018-10-11։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-11-ին։ Վերցված է 2019-04-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]