Հենց այնպես
Հենց այնպես ռուս.՝ Просто так | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Ստելլա Արիստակեսովա |
Սցենարիստ | Ժաննա Վիտենզոն |
Հնչյունավորում | Յուրի Ավշարով, Սվետլանա Խառլապ, Ագար Վլասովա և Մարիա Վինոգրադովա |
Երաժշտություն | Մոիսեյ Վայնբերգ |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 7 րոպե[1] |
Թվական | 1976 |
«Հենց այնպես» (ռուս.՝ «Просто так»), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1976 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է տղան թախծոտ ավանակին նվիրում մի փունջ ծաղիկ հենց այնպես։ Ավանակն ուրախանում է և իր հերթին այդ ծաղկեփունջը նվիրում շնիկին։ Հենց այդպես ծաղկեփունջը հայտնվում է արջուկի, ապա՝ սկյուռիկի մոտ։ Եվ բոլորը, ում մոտ հայտնվում է ծաղկեփունջը, ուրախանում են, քանի որ միշտ էլ հաճելի է ստանալ նվեր հենց այնպես։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հեղինակ | Ժաննա Վիտենզոն |
Ռեժիսոր | Ատելլա Արիստակեսովա |
Բեմադրող նկարիչ | Նինա Յուսուպովա |
Կոմպոզիտոր | Մոիսեյ Վայնբերգ |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Օգնականներ | Զ. Կրեդուշինսկայա, Վ. Ռոգով |
Նկարիչ-դեկորատոր | Իրինա Տրոյանովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Օլեգ Սաֆրոնով, Էլվիրա Մասլովա, Ալեքսանդր Մազաև, Վիտալի Բոբրով, Ալեքսանդր Գորլենկո, Հովսեփ Կուրոյան |
Դերերը հնչյունավորել են | Լիդիա Կատաևա – Սկյուռ, Սվետլանա Խառլապ – Տղա, Յուրի Ավշարով – Ավանակ, Ագար Վլասովա – Արջուկ, Մարիա Վինոգրադովա – Շնիկ |
Մոնտաժող | Ելենա Տերտիչնայա |
Խմբագիր | Նատալյա Աբրամովա |
Ֆիլմի տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում՝ «Ծննդյան օր» (ռուս.՝ «День Рождения», տեղայնացնող՝ «Союз»), «Հեքիաթներ երեխաների համար» (ռուս.՝ «Сказки для малышей», տեղայնացնող՝ «Союз»), «Վերնատնակ» (ռուս.՝ «Теремок», տեղայնացնող՝ «Союз»), «Պապի, տատի ու Ռյաբա հավիկի մասին» (ռուս.՝ «Про деда, бабу и курочку Рябу», տեղայնացնող՝ «Крупный план»)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Հենց այնպես» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Витензон Жанна Просто так. — М.: Астрель, 2011. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-271-39590-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|