Հենրի Դավիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրի Դավիթ
הנרי דוד (2).jpg
Ծնվել էապրիլի 28, 1979(1979-04-28) (40 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան

Հենրի Դավիթ (եբր.՝ הנרי דוד‎) (ապրիլի 28, 1979(1979-04-28), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), իսրայելցի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Մակարովը ծնվել է Ադրբեջանում, Լիլյա և Ռոլանդ Տեր- Մակարովների ընտանիքում։ Հենրիի հայրը սերում է հայկական և հրեական արմատներից՝ Տեր-Մակարյան-Խեյլովսկի։ Վերջին ժամանակների նրա հիշողություններից․

Aquote1.png Իմ հայրը, որին Ռոլանդ էին կոչում, իմ անունը դրել է ի պատիվ իր պապի, որը արմատներով հայ էր, և երբ ես ծնվել եմ, հայրս հորդորել է մորս ինձ իր պապի անվամբ՝ Հենրի կոչել, թե չէ՝ կհեռանա տնից, այնպես որ դա ուխտ էր։ Aquote2.png


Երբ Հենրին 17 տարեկան էր, նրա հայրը մահացավ ավտովթարից[1]։ Հենրին մեծացել է Մոսկվայում, իսկ 11 տարեկանում ընտանիքով հայրենադարձվել են Իսրայել։ Դեռևս երեխա ժամանակ նա նկարահանվել է մանկական հաղորդումներում, նաև մասնակցել է եբրայերեն լեզվով ուսուցողական հաղորդումներին, որոնք ձայնագրվել են տեսաերիզներով։ Թել Ավիվի մշակույթի դպրոցում ստացել է միջնակարգ կրթություն, որտեղ էլ զբաղվել է թատրոնով։ Ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերում։

1999 թվականին ընդունվել է Նիսան Նաթիվի անվան թատերական ստուդիան։ 2001 թվականից սկսել է աշխատել «Գեշեր»-ի թատրոնում և խաղացել «Վարպետը և Մարգարիտան», «Միջամառային գիշերվա երազ», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան», «Տղան և աղավնին», «Տիրամայրը», Ֆինիտա լա կատակերգություն և այլ ներկայացումներում։ 2007 թվականին նրան հայտնություն բերեց «Հասնել ձեռքով» հեռուստասերիալը, որը եթեր է հեռարձակվել երկրորդ հեռուստալիքով[2]։

2008 թվականին մասնակցել է մանկական ֆանտաստիկ սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումներին։

2009 թվականին հանդես է եկել «Օլիմպիուս ինֆերնո» («Օլիմպիական դժոխք») ֆիլմի գլխավոր՝Մայքլի դերում, որտեղ գլխավոր հերոսուհին Պոլինա Ֆիլոնենկոն է։ Հենրին խաղացել է երիտասարդ ամերիկացի Մայքլի դերը, որը Հարավային Օսիայում հանդիպում է լրագրող Ժենյային, որի հետ մանկության տարիներին ուսանել է մոսկովյան դպրոցում[3]: Նույն տարում նկարահանվել է «Կիրոտ» ֆիլմում՝ հանցագործի դերում։

2010 թվականին Հենրի Դավիթը ռուսախոս իսրայելցի դերասանուհի Աննե Բուկշթեյնի հետ նկարահանվել են «Կատաղություն» ֆիլմում։

Հենրի Դավիթն ամուսնացած է, բնակվում է Պետախ-Տիկվա քաղաքում, ունի որդի՝ Միքայելը, ի պատիվ Մայքլ Ջեքսոնի անվան, դուստր Դարյան, որը ծնվել է 2011 թվականին[4][5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 — A Touch Away— Զորիկ Մինց
  • 2007 — Screenz — Դանիա
  • 2009 — Revivre — Ալբերտ
  • 2009 — Եռյակ (սերիալ) — Միշա
  • 2009 — «Օլիմպիուս ինֆերնո» — Մայքլ[6][7]
  • 2009 — «Պատեր» —Պյոտր
  • 2009 — «Միայնակները» —— սերժանտ Գալպերին
  • 2009 — «Տողերի արանքում» (սերիալ) — Ստաս[8]
  • 2010 - «Բարի լույս, պարոն Ֆիդելման»
  • 2010 — «Կատաղություն» (2010) —Օֆեր
  • 2015 — «Վիպակ սիրո և մթության մասին» — Գնդապետ Յան
  • 2018 — «Ոսկե հորդա» —Ֆյոդր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]