Jump to content

Հենրիկ Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Մխիթարյան
Դիմանկար
գյուտարար, մաթեմատիկոս, մանկավարժ
Ծնվել էփետրվարի 16, 1939
ԾննդավայրՄուլքի (ՀՀ)
ԿրթությունՎՊՀ
Մասնագիտությունմանկավարժ, մաթեմատիկոս և գյուտարար

Հենրիկ Գևորգի Մխիթարյան, (փետրվարի 16, 1939, գյուղ Մուլքի, Արագածոտնի մարզ), հայ մանկավարժ, մաթեմատիկոս, գյուտարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Մխիթարյանը ծնվել է 1939 թվականին Մուլքի գյուղում, մեկ տարուց ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Սովորել է Երևանի պետական համալսարանում, ապա ավարտել է բարձրագույն կրթությունը Կիրովականի Մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում։ Ուսման հետ մեկտեղ միաժամանակ մաթեմատիկա է դասավանդել Երևանի միջնակարգ դպրոցում։

Մխիթարյանը գյուտարար է։ Ունի գյուտի 20 արտոնագիր[1]։ Գյուտերի մասին իրենց կարծիքն են հայտնել տարբեր գիտնական-գյուտարարներ[2], և նշել, որ գյուտերից մի քանիսը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ նախագահի մրցանակի։

Հենրիկ Մխիթարյանը պնդում է, որ իր գյուտերը կօգնեն լուծել աշխարհի էներգետիկ ճգնաժամը։ Ըստ գյուտարարի իր հայտնագործած հիդրոէլեկտրակայանը 100%-ից ավել ՕԳԳ ունի[3]։ 2014 թվականի մարտի 13-ին Մխիթարյանը վիրավորական բառեր է բղավել կառավարական շենքից դուրս եկած՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետևից, որը ըստ Մխիթարյանի նախանձում է և չի նպաստում իր գյուտերի ֆինանսավորմանը[4]։

Հենրիկ Մխիթարյանը իր գյուտերի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով դիմել է հացադուլի 2014 թվականի մարտի 6[5]-ին և հոկտեմբերի 7-ին Կառավարական 3-րդ շենքի դիմաց[6]։

Չնայած գիտական շրջանակներում Հենրիկ Մխիթարյանի գյուտերին թերահավատորեն են վերաբերվում, մտավոր սեփականության գործակալության Գյուտերի, օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանը Մխիթարյանի գյուտերի առիթով ասել է, որ յուրաքանչյուր գյուտ արտոնագիր տրամադրելու համար անհատական փորձաքննության է ենթարկվում։ «Մենք արտոնագրեր ենք տալիս այն գյուտերին, որոնք չեն խախտում օրենքները, համապատասխանում են ֆիզիկայի օրենքներին և կարող են աշխատել, իսկ գյուտերի օգտակարությունը որոշում է շուկան»[7]

Գյուտերից մի քանիսը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Օդի հոսքի առաջացման և էներգիայի ստացման համալիր կայանք» գյուտը, որը կտա տաք ջուր, սառը օդ և կապահովի էներգիայով[8]։
  • «Կաթսայատուն» գյուտը, աշխատում է առանց ծխնելույզի և վնասակար թափոն չի արտանետում մթնոլորտ[9]։
  • «Ավտոմեքենայի խլացուցիչ» գյուտը վերացնում է մեքենաների խլացուցիչներից արտանետվող թափոնները[10]։
  • «Աղբի այրում առանց վնասակար թափոնների արտանետման» գյուտը, այրելուց մթնոլորտ ծուխ չի լցվի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հենրիկ-Մխիթարյան-գյուտեր-atv
  2. «Արև» ԳԱԾԲԸ տնօրեն Գ․ Մարտոյան, «Կեչառք» ԲԲԸ գլխ․ տնօրեն Սիմոնյան, պրոֆեսոր, գյուտարար Է․ Ղազարյան, Ակադեմիկոս Լեոնիդ Պետրոսյան, Տեխնոստանդարտ ֆիրմայի նախագահ գիտ․ դոկտոր Վահան Համազասպյան, Պրոֆ․ Ջ․ Սարգսյան, Բիոլոգ․ գիտ․ թեկնածու Մ․ Պողոսյան,
  3. ՀՀ մտավոր սեփականության գուրծակալություն, արտոնագիր №2840 A
  4. Ոստիկանները փակեցին Ռադիկ Մարտիրոսյանին «հայրենիքի դավաճան» անվանող գյուտարարի բերանը
  5. Հենրիկ Մխիթարյանը հացադուլ է հայտարարել
  6. 17 գյուտերի հեղինակ Հենրիկ Մխիթարյանը հացադուլով ուշադրություն է հրավիրում
  7. Հայ գյուտարարը գտել է երկրագնդի գլոբալ տաքացման և էներգետիկ ճգնաժամի խնդիրների լուծումները
  8. ՀՀ մտավոր սեփականության գուրծակալություն, արտոնագիր №2867 A
  9. ՀՀ մտավոր սեփականության գուրծակալություն, արտոնագիր №1212 A2
  10. ՀՀ մտավոր սեփականության գուրծակալություն, արտոնագիր №2176 A2