Հենրիկ Բատուտա

Հենրիկ Բատուտա (լեհ.՝ Henryk Batuta), հորինված սոցիալիստ հեղափոխական, լեհ կոմունիստ, ի սկզբանե հայտնվել է Լեհերեն Վիքիպեդիայում։ Հայտնի է որպես Վիքիպեդիայում բացահայտված կեղծիքի օրինակ (մեկ այլ հայտնի օրինակ է Անգլերեն Վիքիպեդիայի Essjay մասնակցի հետ կապված սկանդալը, որի մասին թողարկում էր պատրաստել BBC-ին)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ հորինված կենսագրության՝ Բատուտան ծնվել է 1898 թվականին Օդեսայում, մասնակցել է Ռուսաստանի հետ քաղաքացիական պատերազմին, Էռնեստ Հեմինգուեյի հետ մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։ Նրա մասին հոդվածը ստեղծվել է 2004 թվականի նոյեմբերի 8-ին, և հանրագիտարանում է մնացել 15 ամիս, քանի դեռ չի ներառվել հոդվածների ջնջման ցանկում։
Մինչ կեղծիքի բացահայտումը, հոդվածը բաղկացած էր 10 նախադասությունից, և երկար ժամանակ մնացել էր հոդվածների պատրաստման էջում, ինչը, հնարավոր է, նպաստել է կեղծիքի նման երկար ժամանակահատվածում գոյությանը։ Հոդվածը հայտնիություն է ձեռք բերել այն ժամանակ, երբ նրա մասին նշումներ հայտնվել են լեհական «Գազետա վիբորչավ»[1] օրաթերթում և «Պշեկրույ» ամսագրում[2]։ Հոդվածին անդրադարձ էր կատարել նույնիսկ բրիտանական «The Observer» ամսագիրը[3]։
Հոդվածում նաև ասվում էր, որ Վարշավայում «Հենրիկ Բատուտայի փողոցը» կոչվել է ի պատիվ տվյալ կոմունիստական գործչի։ Անունուն կեղծարարները, որոնք ստեղծել են այս հոդվածը, ըստ մամուլի տեղեկությունների, իրենց անվանել են «Բատուտայի բանակ», և իբր ցանկացել են ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Լեհաստանում մինչև օրս կան վայրեր, որոնք կոչվում են ի պատիվ կոմունիստական գործիչների, և նրանց կարծիքով, այդ գործիչները նման հարգանքի արժանի չեն։
Կեղծարարությունը հայտնաբերվել է, երբ հոդվածը ներառվել է ջնջման ենթակա էջերի ցուցակում։ Նույնիսկ նրանից հետո, երբ կեղծիքը բացահայտվել է, հոդվածի հեղինակները փորձել են համոզել Լեհերեն Վիքիպեդիայի խմբագիրներին Բատուտայի իսկությունը՝ ներկայացնելով կեղծ տվյալներ և նույնիսկ բեռնել են գրաֆիկական խմբագրիչում խմբագրված նկար, որի վրա պատկերված էր տան ցուցանակ՝ «Հենրի Բատուտայի փողոց» գրությամբ։
Խաբեությունը պաշտոնապես հաստատվել է 2006 թվականի փետրվարի 9-ին, երբ լեհական «Գազետա վիբորչավ» օրաթերթը և «Պշեկրույ» շաբաթաթերթը հրապարակել են հոդվածի կեղծիքի մասին հայտնող լուր[4]։
Իրականում Վարշավայում կա «Բատուտայի փողոց», սակայն նրա անունը գալիս ես լեհական «batuta» բառից, որտ նշանակում է «դիրիժորական փայտիկ»[5]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Konrad Godlewski (2006-02-09)։ «Jak komunista Batuta katolików mordował»։ Gazeta Wyborcza։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-11-ին։ Վերցված է 2016-09-19
- ↑ «Henryk Batuta — żył 15 miesięcy»։ Przekrój weekly։ June 2006։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-22-ին։ Վերցված է 2016-09-19
- ↑ Bell tolls for Hemingway's fake comrade | Technology | The Observer
- ↑ Как «польский коммунист Батута» католиков мучил | ИноСМИ — Все, что достойно перевода
- ↑ Варшава, улица Батуты
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կեղծիք-հոդվածը այն տեսքով, ինչպես առաջին անգամ ընդգրկվել է Լեհերեն Վիքիպեդիայի հոդվածների հեռացման էջում, հունվարի 20, 2006 (լեհ.)
- Լեհերեն Վիքիպեդիայից հոդվածի հեռացման քննարկում (լեհ.)
- Հոդված «The Observer» ամսագրում (անգլ.)
- Հոդված «Գազետա վիբորչավ» օրաթերթից, ռուսերեն թարգմանություն Archived 2006-03-07 at the Wayback Machine. (ռուս.)