Jump to content

Հեննի Լեհման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեննի Լեհման
Ի ծնեգերմ.՝ Henriette Straßmann
Ծնվել էհոկտեմբերի 10, 1862(1862-10-10)
ԾննդավայրԲեռլին, Գերմանական միություն
Վախճանվել էփետրվարի 18, 1937(1937-02-18)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունարվեստագետ
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
 Henriette Lehmann Վիքիպահեստում

Հենրիետ Լեհման, ծննդյան անունը՝ Շտրասման (Straßmann), հայտնի է որպես Հեննի (գերմ.՝ Henni Lehmann, հոկտեմբերի 10, 1862(1862-10-10), Բեռլին, Գերմանական միություն - փետրվարի 18, 1937(1937-02-18)[1], Բեռլին, Նացիստական Գերմանիա), քաղաքական և հասարակական ակտիվ գործունեություն ծավալած հրեական ծագմամբ գերմանացի նկարչուհի և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիետ Լեհմանի հայրը՝ Վոլֆգանգ Շտրասմանը, բժիշկ և հասարակական գործիչ էր, որը երկար տարիներ եղել է Պրուսիայի Ներկայացուցիչների պալատի անդամ[2]։ 1888 թվականին, Բեռլինի արվեստի թագավորական դպրոցում սովորելու տարիներին հանդիպել և ամուսնացել է իրավական գիտաշխատող Կառլ Լեհմանի (1858-1918) հետ։ Հարսանիքից հետո երկուսն էլ դարձել են բողոքական և տեղափոխվել Ռոստոկ, որտեղ Կառլը նշանակվել է Ռոստոկի համալսարանի պրոֆեսոր[2], 1904 թվականին՝ համալսարանի ռեկտոր։ Հենրիետը դարձել է Ռոստոկի Կանանց ասոցիացիայի նախագահ (Frauenverein):

Կինն ագարակում (Քլոսթեր, Հիդդենզե)

1907 թվականից հետո նրա ընտանիքն ամառներն անց է կացրել Հիդենզեում։ Շրջակայքի կենցաղային պայմաններից անհանգստացած՝ Հենրիետը 1913 թվականին կղզու բնակիչներին վարկ տրամադրեց կառուցելու բժշկական հաստատություն, իսկ 1914 թվականին դարձավ տեղական "Natur- und Heimatschutzbundes" (Բնության և տների պաշտպանության կոնֆեդերացիա) հիմնադիր և խորհրդի անդամ[2]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա ղեկավարել է «Հայրենական պատերազմի աջակցության ծառայության» «Nationaler Frauendienst» բաժինը[3]։

Ամուսնու մահից հետո Լեհմենը տեղափոխվել է Վայմար, որտեղ ներգրավվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերը։ Գրել է սոցիալական վեպեր, դասախոսություններ է կարդացել հակասեմականության դեմ[3]։ 1920 թվականին Հիդենզեում գնել է ցածր գերմանական մի տուն (Fachhallenhaus) և այն դարձրել գեղարվեստական ցուցահանդեսների վայր, որն անվանել են Blaue Scheune (Կապույտ ամբար), արտաքին գույնի պատճառով։ Այն դարձավ «Hiddensoer Künstlerinnenbund (Կին արվեստագետների ասոցիացիա) հանդիպման վայր, որի անդամներն էին Կլարա Արնհայմը, Էլիզաբեթ Անդրաեն, Քեյթ Լուվենթալը, Կատերինա Բամբերգը, Էլիզաբեթ Բուքսելը։ Այն ակտիվ մնաց մինչև 1933 թվականին նացիստների կողմից իշխանության զավթումը։

Blaue Scheune 2022 թվականին

Լեհմենը կյանքի մնացած մասն ապրել է ընտանիքին պատկանող հին ամառային տանը։ Նրա մահը, ընդհանուր առմամբ, համարվում է ինքնասպանություն[2] հավանաբար ի պատասխան այն տեղեկությունների, որ դուստրը մահանում է քաղցկեղից։

Վերանորոգումից հետո նրա տունը կարճ ժամանակով ծառայել է որպես Վիտտեի քաղաքապետարան և այժմ օգտագործվում է հատուկ միջոցառումների համար։ Ճանապարհին կան փորձաքարեր՝ նվիրված հրեա արվեստագետներին, որոնք հալածվել են նացիստների կողմից։

Որդին՝ Կառլ Լեհմենը (1894-1960), հնագետ էր, դուստրը՝ Էվա Ֆիզելը, լեզվաբան և Էտրուսկյան հնություններ ուսումնասիրող փորձագետ։ Երկուսն էլ 1930-ականների սկզբին արտագաղթել են Միացյալ Նահանգներ։

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Frauen aus dem Alten Staden Nr. 17 (The Women from Old Town #17), 1921, պրոլետարական թեմայով վեպ, որը բարձր է գնահատել Գերհարդ Հաուփթմանը, վերահրատարակել է Նիս Վերլագը, 978-3-86276-126-5
  • Armenhauskinder (Աղքատ տան երեխաներ), 1924, վերահրատարակել է Նիս Վերլագը, 978-3-86276-127-2
  • Der Feldherr Ohne Heer (Հրամանատար առանց բանակի), 1928, J.H.W. Dietz

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Stolperstein dedicated to Henni Lehmann
  2. 2,0 2,1 2,2 2,3 Brief biography Արխիվացված 2021-05-09 Wayback Machine @ Hiddensee Kultur.
  3. 3,0 3,1 Brief biography @ Galerie Der Panther.

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ruth Negendanck: Hiddensee: die besondere Insel für Künstler. Edition Fischerhuder Kunstbuch 2005, 978-3-88132-288-1.
  • Angela Rapp: Der Hiddensoer Künstlerinnenbund – Malweiber sind wir nicht, Berlin 2012, 978-3-00038-345-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեննի Լեհման» հոդվածին։