Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարան
Landessternwarte Heidelberg-Königstuhl
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
ԿառավարողՀայդելբերգի համալսարան
Աստղադիտարանի կոդ024
Երկիր Գերմանիա
ՎայրՀայդելբերգ
ԲԾՄ560 մետր
Հիմնադրվել է՝1774
Կայքlsw.uni-heidelberg.de
 Landessternwarte Heidelberg-Königstuhl Վիքիպահեստում

Հայդելբերգ-Կյոնիգշտուլի լանդային աստղադիտարան (գերմ.՝ Landessternwarte Heidelberg-Königstuhl), աստղադիտարան Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում՝ Կյոնիգշտուլ բլուրի մոտ։ Այս աստղադիտարանի նախորդը, սկզբից բացվել էր 1774 թ. Մանհայմ քաղաքում, սակայն դիտարկումների պայմանների վատթարացումը ստիպեցին այն տեղափոխել Կյոնիգշտուլի մոտ 1898 թ.։ Աստղադիտարանը Հայդելբերգի համալսարանի Աստղագիտության կենտրոնի մասն է։ Մաքս Պլանկի աստղագիտության ինստիտուտը բացվեց աստղադիտարանից ոչ հեռու 1967 թ.։ 2006 թ. տվյալներով աստղադիտարանի տնօրենն է Անդրեաս Քյուրենբախը (գերմ.՝ Andreas Quirrenbach

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանի գործիքները սկզբում օգտագործվում էին Մանգեյմի աստղադիտարանում։ Դիտարկման պայմանների վատթարացման պատճառով աստղադիտարանը ժամանակավորապես տեղափոխվեց Կառլսռուե 1880 թ.։ Հետագայում, 1898 թ. հունիսի 20-ին նոր աստղադիտարանը բացվեց Կյոնիգսթուլում։ Աստղագիտական ինստիտուտը ներառում էր երկու բաժին, աստղաֆիզիկայի, որը ղեկավարում էր Մաքս Վոլֆը և աստղաչափական, Կառլ Վալենտայնի ղեկավարությամբ։ Վալենտայնը Մանգեյմի և Կարլսռուեի աստղադիտարանների տնօրենն էր։

Աստղադիտարանի հիմնական հետազոտությունների ուղղությունները եղել են՝ միգամածությունների հետազոտությունները և աստերոիդների որոնումը։ Վոլֆը, նրա աշխատակիցները և հետնորդները հայտնաբերել են ավելին քան 800 աստերոիդներ, ներառյալ առաջին հայտնաբերված Յուպիտերի տրոյացի աստերոիդը (588) Աքիլլեսը 1906 թ.։ Աստղադիտարանը դադարեց լինել գերմանական ֆեդերացիայի ինստիտուտ 2005 թ., երբ այլ երկու հաստատությունների հետ, Տեսական աստղաֆիզիկայի ինստիտուտի (Institute of Theoretical Astrophysics) և Աստղագիտական հաշվողական ինստիտուտի (Astronomical Calculation Institute), միավորվեց այժմյան Հայդելբերգի համալսարանի մեջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանի պաշտոնական կայք

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]