Հեմ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հեմ (այլ կիրառումներ)

Հեմ, գրական-հասարակական եռամսյա հանդես։ Պաղեստինի հայ երիտասարդների միության (ՀԵՄ) միջմասնաճյուղային մարմնի հրատարակություն։ Լույս է տեսել 1940-1945 թվականներին, Երուսաղեմում, խմբագիր՝ Ա. Սանճյան։

Արտացոլել է հայ մշակութային կյանքի իրադարձությունները, լուսաբանել տեղական ազգային կազմակերպությունների գործունեությունը և հայրենասիրական նախաձեռնությունները։ Լայն տեղ է հատկացրել Խորհրդային Հայաստանի տնտեսության ու մշակույթի զարգացմանը, մասնակցել «Հայրենական մեծ պատերազմի» տարիներին հօգուտ ԽՍՀՄ-ի կազմակերպված ձեռնարկումներին, հրապարակել ՀԽՍՀ կառավարության կոչերն ու ուղերձները՝ ուղղված սփյուռքահայությանը։ Տպագրել է համաշխարհային (Ֆրիդրիխ Շիլլեր, Գի դը Մոպասան, Մաքսիմ Գորկի) և հայ (Հովհաննես Թումանյան, Միսաք Մեծարենց, Վահան Թեքեյան և ուրիշներ) դասականների գործերից, նյութեր դաստիարակության, կենցաղավարության մասին, մարզական լուրեր, տեղեկություններ։

Շարունակում է լույս տեսնել 1977 թվականից, Երուսաղեմում։ Խմբագիրներ՝ Վարուժան Տիրատուրյան, Հակո Անդրեասյան, Վիգեն Լեփեճյան։ Տպագրում է գրական, քաղաքական բնույթի հոդվածներ, մշակութային և մարզական լուրեր։ Լուսաբանում է Երուսաղեմի հայ համայնքի կյանքը, Հայաստան-սփյուռք հարաբերությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 349