Հեղափոխություն Եմենում (2011—2012)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապստամբություն Եմենում
Ցույցեր Սանաայում, Փետրվարի 3
ԵրկիրԵմեն Եմեն
Ամսաթիվ2011 թվականի հունվարի 272012 թվականի փետրվարի 27
ՊատճառԳործազրկություն, կաշառակերություն, աղքատություն, ցույցեր ու հեղափոխություն ուրիշ արաբական երկրներում, իշխանությունների մտադրությունները փոփոխություն մտցնել Եմենի սահմանադրության մեջ։
Հիմնական նպատակԺողովրդավարական վերափոխումներ
ԱրդյունքԱլի Աբդուլա Սալեհի վարչակարգի տապալում, նախկին նախագահին տրամադրվում է անձեռնմխելիություն, նախկին փոխնախագահ` Աբդա Ռաբբո Մանսուր Հադին ընտրվեց պետության ղեկավարի պաշտոնում։
ԿազմակերպիչԵմեն Եմենի ընդդիմություն, ժողովուրդ
ԿողմերԵմենի զինված ուժեր
  • Հանրապետական գվարդիա
  • Եմենի ընդդիմություն, ժողովուրդ
Զոհեր2000 + (մարտ 2012)
Վիրավորներ22000 + (մարտ 2012)
Ձերբակալվածներհազարավորներ


Հեղափոխություն Եմենում, բողոքի ցույցեր, որոնք սկսվեցին Եմենում 2011 թվականի հունվարից։ Հունվարի 22-ին տեղի ունեցավ երկրի նախագահ` Ալի Աբդալլա Սալեհի հրաժարականի պահանջով առաջին ցույցը, ով այդ ժամանակ արդեն 32 տարի` 1978 թվականից կանգնած էր իշխանության գլուխ[1][2]։ Հունվարի 27-ին երկրի մայրաքաղաք Սանաայի փողոցներ դուրս եկան հազարավոր մարդիկ նախագահի հրաժարականի պահանջով[3][4]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եմենն արաբական աշխարհում ունի ամենացածր մարդկային զարգացման ինդեքսը։ Երկրի կեսից ավելին ապրում է 2 $ օրական կամ քիչ, իսկ բնակչության երրորդ մասը տառապում է մշտական սովից[5]։

Երկրում հակամարտություն է ընթանում Ալ-Կաիդայի հետ, ով Եմենում ունի ամուր դիրքեր[6], իսկ երկրի հարավում լայն աջակցություն են վայելում անջատողական շարժումները, ովքեր ցանկանում են Եմենի Ժողովրդավարական հանրապետության վերածնունդը։

Արաբական գարունը Եմենում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011

  • Հունվարի 22` առաջին ցույցը երկրում, կազմակերպված Թունիսի ցույցերի օրինակով։
  • Հունվարի 27` նոր ցույցեր մայրաքաղաքում։
  • Փետրվարի 2` Եմենի նախագահը խորհրդարանում հանդես գալուց հայտնեց այն մասին, որ նա հրաժարվում է մասնակցել հաջորդ ընտրություններին, չի փոխանցի իշխանությունը որդուն, կսառեցնի սահմանադրական բարեփոխումները, որի համաձայն նախագահը կարող է իշխանության լինել երկու ժամկետից շատ[7]։
  • Փետրվարի 3` «Ցասման օր» ցույցը համալսարանի մոտ հավաքեց 20 հազ. մասնակցի։ Նախագահի կողմնակիցները, մի քանի հարյուր, հավաքվել էին Սաանայի կենտրոնում Թահրիր հրապարակում[8][9]։ Ադենում բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ։
  • Փետրվարի 17` Անընդմեջ յոթերորդ օրը չեն դադարում ցույցերը նախագահի հրաժարականի պահանջով[10], Սաանայում իշխանամետ ուժերը բախվեցին ընդդիմադիրների հետ, Ադենում սպանվեց ոստիկան։
  • Փետրվարի 21` նախագահը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ ընդդիմության ճնշման տակ[11]։
  • Փետրվարի 26՝ երկու ազդեցիկ ցեղերի առաջնորդներ հրաժարվեցին աջակցել նախագահին ու անցան ընդդիմության կողմը[12][13]։
  • Փետրվարի 28՝ հակամարտությունը կարգավորման համար և բարեփոխումներ կատարելու համար նախագահը ընդդիմությանը առաջարկեց մտնել միացյալ կառավարության մեջ, սակայն ընդդիմությունը մերժեց առաջարկը, հայտարարելով, որ այդ առաջարկը շատ ուշ արվեց ու հակամարտության միակ լուծումը կառավարության հրաժարականն է[14][15]։
  • Մարտի 4՝ Զոհվեցին երկու ցուցարարներ։
  • Մարտի 8՝ Եմենում գրեթե 50 մարդ վիրավորվեցին ոստիկանության կողմից ցույցը ցրելու հետևանքով[16]։
  • Մարտի 13, 14՝ Ամբողջ երկրում տեղի ունեցան ցուցարարների գնդակահարություններ։
  • 2011 թվականի մարտի 18, հինգշաբթի
    • Եմենի մայրաքաղաք՝ Սանաայում հակակառավարական ցուցարարների վրա հարձակման հետևանքով[17] սպանվեց 52 մարդ, հարյուրավորները վիրավորվեցին։ Ականատեսների խոսքերով, մայրաքաղաքային համալսարանի հարևանությամբ հրապարակում ցուցարարների վրա հարձակվեցին «ավազակներ»՝ գործող նախագահ՝ Ալի Աբդուլլա Սալեհի կողմնակիցներից։ Հարձակվողները զինված էին ատրճանակներով, դանակներով ու մահակներով։ Նախագահի կողմնակիցները, որոնք կազմում էին մի քանի տասնյակ մարդ, թաքնվել էին հրապարակին հարակից տներում[18]։ Այդ հարձակումից տուժածները ավելի ուշ պատմեցին, որ իրենց վրա շենքերի կտուրներից կրակ են բացել կառավարության կողմնակիցները։ Ընդ որում ոստիկանությունը այդ դեպքերին չմիջամտեց[17]։ Իշխանությունները, իրենց հերթին, այդ իրադարձությունների մեջ մեղադրեցին ընդդիմության կողմնակիցներին, ովքեր իբր առաջինն են սկսել հրաձգությունը։ Կառավարությունը արդեն հայտարարել է, որ դիտարկում է պարետային ժամ մտցնելու հնարավորությունը[17]։ Փետրվարի 21-ից բազմահազարանոց ցույցեր են ընթանում Սանաայի համալսարանի մոտ։ Ցուցարարներին մի քանի անգամ փորձեցին ցրել, ոստիկանները օգտագործեցին արցունքաբեր գազ ու մարտական փամփուշտներ։ Ցույցերի ցրման ժամանակ զոհվեցին տասնյակ մարդիկ, մի քանի հարյուրը վիրավորվեցին։ Ընդհանուր, իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, Եմենում հակակառավարական ցույցերի ժամանակ զոհվել է ավելի քան 100 մարդ[18]։
    • Ցույցերի ժամանակ ցուցարարների գնդակահարություններից հետո Եմենի նախագահ՝ Ալի Աբդուլլա Սալեհը ամբողջ երկրի տարածքում արտակարգ դրություն մտցրեց[19][20]։ Իր խոսքերով, ԱԴ-ն գործելու է ամբողջ երկրի տարածքով[19]։ Դրությունը արգելում է հասարակական վայրերում ու փողոցներում ամեն տեսակի զենքի կրումն ու օգտագործումը[19][20]։ Սալեհը՝ ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1978 թվականից, չի պատրաստվում իշխանությունը տալ մինչև 2013 թվականը՝ երբ կավարտվեն իր լիազորությունների ժամկետը[17][20]։ Եմենական ցուցարարները չեն դադարեցնում երկրի տարբեր քաղաքներում ցույցերը փետրվարի 21-ից։ Նրանց հիմնական պահանջը՝ գործող նախագահի հրաժարականն է ու քաղաքական համակարգի ժողովրդավարացումը[17]։ Եմենը համարվում է արաբական աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկը։ Այս երկրի բնակչության 40 %-ի եկամուտը չի գերազանցում օրական երկու դոլլարը[17]։
  • Մարտի 20, Կիրակի
    • Քաղաքական ճգնաժամը սրվեց այն բանից հետո, երբ ուրբաթ օրը՝ մարտի 18-ին, Սալեհի կողմնակիցները Եմենի մայրաքաղաք՝ Սանաայում գնդակահարեցին գործող վարչակարգի 52 հակառակորդների[20][21][22]։ Զոհերի թաղումը տեղի է ունեցել կիրակի օրը ու այն ուղեկցվել է բողոքի ցույցերով[20]։ Հակակառավարական ցույցերը, որոնք սկսվեցին Եմենում 2011 թվականի հունվարի վերջին, մարտի կեսից անցան ակտիվ փուլի։ 2011 թվականի հունվարի վերջից օրինապահների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 140 մարդ[23]։
    • Երեկոյան՝ Եմենի նախագահ՝ Ալի Աբդուլլա Սալեհը հայտարարեց երկրի կառավարության լուծարման մասին[22][24]։ Նախկին կաբինետը, այդուհանդերձ, կշարունակի աշխատել մինչև նոր նախարարների նշանակումը։ Երբ դա կարող է տեղի ունենալ, չի հաղորդվում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնակամ հրաժարական էին տվել երկու նախարար, ՄԱԿ-ում Եմենի մշտական ներկայացուցիչը, ինչպես նաև 23 պատգամավոր, ովքեր վերջնականապես խզել էին իրենց կապերը իշխող կուսակցության՝ Սալեհի կուսակցության հետ[24]։
Ցույցեր Al-Hurreya հրապարակում, Թաիզե, 2011 թվականի ապրիլի 17:
Ցույց Սանաայում, 2011 թվականի ապրիլի 22:
  • Մարտի 21՝ Ցուցարարների կողմը անցան Եմենի բանակի տասնյակ սպաներ, մի քանի գնդապետներ, ինչպես նաև բազմահազարանոց տեղական ցեղեր։ Նրանք բոլորը պահանջում էին նախագահից վայր դնել իր լիազորություններն ու դրա դիմաց, խոստանալով դատական հետապնդման չենթարկել[23]։ Գնդապետ-մայոր՝ Ալի Մոհսեն ալ-Ահմարը, ով ղեկավարում էր Եմենի ցամաքային զորքերի 1-ին զրահատանկային դիվիզիան, իր բոլոր սպաների անունից հայտարարեց, որ իրենք «կողմ են երիտասարդության կողմից խաղաղ հեղափոխությանը» ու աջակցում է ընդդիմադիրներին։ Ընդդիմադիր գնդապետը Եմենի նախագահ՝ Ալի Աբդուլլա Սալեհին մեղադրեց խաղաղ ցույցերի ճնշման ու երկիրը քաղաքացիական պատերազմի հրահրելու մեջ[25]։ Դրանից հետո մայրաքաղաք մուտք գործեցին տանկեր նախագահի որդու հրամանատարությամբ, ինչպես նաև դիվիզիաներ, որոնք ենթարկվում էին դասալիք գնդապետին։ Պաշտպանության նախարարը հայտնեց, որ իրենք պաշտպանելու են ներկայիս վարչակարգը, ռազմական հեղաշրջման ամեն փորձերից[26]։
  • Մարտի 28՝ Ջաարայում ռազմական գործարանում պայթյունի ժամանակ սպանվեցին տասնյակ մարդիկ։ Քաղաքը հայտնի է իր կերամիկայով ու ռազմամթերի արտադրմամբ։
  • Մարտի 31՝ Ալ Բավաբա լրատվական գործակալությունը հայտնեց այն մասին, որ «Ալ-Կաիդան» հայտարարեց Աբյանի «Իսլամական էմիրատի» ստեղծման մասին, վերահսկողություն հաստատելով տվյալ շրջանի վրա[27]։ New York Times-ը հայտարարեց, որ տարածքի գրավումը տեղի է ունեցել, սակայն ոչ «Ալ-Կաիդայի» զինյալների կողմից[28]։
  • Ապրիլին Թաիզը դարձավ Եմենի իշխանությունների դիմադրության կենտրոնը[29][30]։

Ապրիլի կեսերին Շեիխ Սադեկ ալ Ահմարը կոչ արեց երկրի նախագահ՝ Ալի Աբդուլլա Սալեհ «պատվով» հրաժարական տալ, առաջարկելով խուսափել երկրում արյունահեղությունից[31]։ Ավելի վաղ Xinhua-ն հղում անելով ուժային կառույցներում իրենց աղբյուրներին ու վկաներին հայտնեցին, որ երկրի մայրաքաղաքում՝ նախագահական նստավայրի շրջանում փոխհրաձգություն է սկսվել ուժային կառույցների ու ընդդիմության կողմը անցած զինվորականների միջև։ Մարտի վայր բերվեցին նախագահական գվարդիայի ստորաբաժանումներ։ Գործակալության աղբյուրների տվյալներով, փոխհրաձգության պատճառով զոհվեցին ավելի քան հինգ մարդ[32]։

  • Մայիսի 12՝ Եմենական կառավարության կողմից փորձ արվեց վերականգնել վերահսկողությունը շրջանի նկատմամբ, որի հետևանքով տեղի ունեցավ Զանջիբարի ճակատամարտը։ Եվ միայն 2012 թվականի մայիսին կառավարական ուժերը վերականգնեցին հսկողությունը շրջանի նկատմամբ[33]։ Աբյան մուհաֆազայի մայրաքաղաքի՝ Զինջիբար քաղաքի ճակատամարտը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսի 12-ից մինչև սեպտեմբերի 10-ը։
  • Մայիսի 19, հինգշաբթի՝ իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը համաձայնության եկան պայմանագրի շուրջ, ըստ որի նախագահը պետք է հրաժարական տա 30-օրյա ժամկետում։ Համաձայն պայմանավորվածության, փաստաթուղթը պետք է ստորագրվի կիրակի՝ մայիսի 22-ին։ Սալեհին իր պաշտոնից հրաժարվել առաջարկեց Պարսից ծոցի համագործակցության խորհուրդի քարտուղարը։ Ավելի վաղ Եմենի նախագահը բազմաթիվ անգամներ խուսափել է երկրի ղեկավարի պաշտոնից վաղաժամկետ հրաժարական տալուց[23]։ 33 տարի կառավարող՝ Ալի Աբդուլլա Սալեհի հրաժարականի դեպքում, նրան երաշխավորում են նոր կառավարության կողմից քաղաքական հետապնդումներից իմունիտետ, որը պետք է կազմավորվի ընդդիմության վարչապետի կողմից։ Նախագահի հրաժարականից 60 օր հետո պետք է անցկացվեն երկրի ղեկավարի նոր ընտրություններ[23]։ Մայիսի 19-ին ԱՄՆ-ի նախագահ՝ Բարաք Օբաման Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակին նվիրված խոսքում հայտարարեց, որ Սալեհը՝ ԱՄՆ-ի առանձգային դաշնակիցն է ահաբեկչական՝ «Ալ Կաիդա» կազմակերպության դեմ կռվում և նա պետք է պահպանի իր պարտավորություններն ու իրականացնի իշխանության փոխանցումը[23]։
  • Մայիսի 20՝ Եմենի նախագահ՝ Ալի Աբդուլլա Սալեհը մայիսի 20-ին՝ ուրբաթ հայտարարեց, որ պատրաստվում է անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Երկրի ղեկավարի խոսքով, իր այս որոշմամբ նա հույս ունի ավարտել քաղաքական ճգնաժամն ու անկարգություններն ամբողջ երկրով[23]։
  • Մայիսի 21, շաբաթ՝ Եմենի ընդդիմության առաջնորդը իր կողմից ստորագրեց երկրում իշխանության փոխանցման մասին համաձայնագիրը։ Այդ մասին շաբաթ օրը անանուն կերպով հայտնեց երկրի Արտաքին գորժերի նախարարի ներկայացուցիչը[32]։ Համաձայնագիրը կնքվեց ընդդիմության կուսակցության ներկայացուցիչների կողմից, ԱՄՆ-ի ու Եվրամիության դեսպանների ներկայությամբ։ Համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն հայտնեց նաև Սալեհը, սակայն տեղի ունեցող իրադարձությունները նա անվանեց «հեղաշրջում» և զգուշացրեց միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ «Ալ Կաիդա»յի կողմից սպասվող հարձակումների մասին[34]։ Համաձայնագրի շրջանակներում, կոչ է արվում վերջ դնել երկրում քաղաքական ճգնաժամը, Նախագահ՝ Ալի Աբդուլլա Սալեհի կողմից իշխանության խաղաղ փոխանցումը, ազգային միասնության կառավարության ստեղծումից 30 օր հետո։ Նոր կաբինետը պետք է գլխավորեր ընդդիմության ներկայացուցիչը։ Դրանից հետո 60 օրվա ընթացքում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ։ Նախագիծը երաշխավորում է ներկայիս նախագահի ու իր ընտանիքի անդամների անձեռնմխելիությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը[32]։
  • Մայիսի 22, կիրակի՝ սպասվում էր, որ օրվա ընթացքում երկրում իշխանության փոխանցման մասին փաստաթղթի տակ իր ստորագրությունը կդներ Ալի Աբդուլլա Սալեհը[32] Սակայն Եմենի նախագահը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթն ու Պարսից ծոցի երկրների բոլոր փորձերը Սալեհին համոզելու ստորագրել այդ պայամանագիրը անցան ապարդյուն[34]։
  • Մայիսի 23-25՝ Եմենի մայրաքաղաք Սանեում մայիսի 23-ին զինված բախումներ սկսվեցին օրինական նախագահ՝ Սալեհի զորքերի ու Հաշիդ ցեղի զինված ջոկատների միջև[35], որին և պատկանում է անձամբ նախագահը[36]։ BBC-ի հաղորդմամբ, բախումները սկսվեցին այն բանից հետո, երն կառավարական ուժերը հարձակում կատարեցին ցեղի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկի՝ շեիխ Սադեկ ալ Ահմարի նստավայրի վրա։ Բոխւմների հետևանքով մայրաքաղաքում երեք օրվա ընթացքում զոհերի թիվը հասավ 72-ի[37]։ Զինված ընդդիմության ջոկատները հարձակումներ կատարեցին մի շարք կառավարական շենքերի վրա, այդ թվում ներքին գործերի նախարարության վրա[38]։
  • Մայիսի 27՝ Կառավարական ռազմաօդային ուժերը ավիահարվածներ հասցրին հեղափոխական ցեղերի հենակետերին։ Հեղափոխականների ու կառավարական ուժերի միջև բախումներ տեղի ունեցան նաև Եմենի հարավում[39]։
  • Մայիսի 28՝ Զինադադար կնքվեց նախագահ՝ Սալեհի կողմնակիցների ու հեղափոխական ցեղերի միջև[36]։ Հինգ օրվա ընթացքում՝ BBC-ի տվյալներով, լեգիտիմ նախագահի ու ուժերի ու հեղափոխական ցեղերի միջև ռազմական բախման զոհ գնացին 124 մարդ[40]։
  • Մայիսի 30-31՝ Թաիզի հակակառավարական ցույցի ցրման զոհ դարձան ավելի քան 50 մարդ[41]։ Միաժամանակ հաղորդվում է Եմենի հարավում գտնվող Զինջիբար քաղաքի ռմբակոծման մասին։ РИА-Новости-ի տվյալներով, ռմբակոծության հետևանքով զոհվեց 13 խաղաղ բնակիչ[42]։ Զինջիվար քաղաքը նախնական տվյալներով գտնվում է իսլամիստական խմբավորման զինյալների վերահսկողության տակ։ Կառավարության պնդմամբ, նրանք կապ ունեն Ալ-Կաիդայի հետ։ Գիշերը Սանաայում վերսկսվեցին ռազմական բախումները։ Ականատեսները հաղորդում են փողոցային մարտերում հրետանու օգտագործման մասին[41]։
  • Հունիսի 3՝ Նախագահական նստավայրի ռմբակոծության արդյունքում վիրավորվեցին նախագահ Սալեհը, վարչապետն ու խորհրդարանի խոսնակը, սպանվեց յոթ թիկնապահ։ Ավելի վաղ կառավարական ուժերը ռմբակոծել էին շեիխ Համիդ ալ Ահմարի տունը, շեհիդ ցեղի առաջնորդի եղբոր՝ Սադեք ալ Ահմարի տունը։ Մայրաքաղաքում ռազմական բախումներն ավելի դաժան բնությ կրեցին այն բանից հետո, երբ քաղաք փորձեցին ներխուժել հեղափոխական ցեղի հազար աշխարհազոր[43]։ Ռադիոյով իր ելույթի ժամանակ Սալեհը նախագահական նստավայրի վրա կատարված հարձակման մեջ մեղադրեց շեհիդ ցեղին, որը ղեկավարում էր շեիխ Սադեք ալ Ահմարը։ Վերջինս իր հերթին հայտարարեց, որ ցեղի անդամները կապ չունեն այդ հարձակման հետ։ Ու հարձակման պատասխանատվությունը թողեց նախագահ Սալեհի վրա, իր խոսքերով, Սալեհը փորձում է այդ կերպ արդարացնել Սանաայի փողոցներում իր զորքերի կողմից կատարված հարձակումները[44]։
  • Հունիսի 30՝ Եմենի իշխանությունները պաշտոնապես ճանաչեցին հինգ նահանգի կորուստը[45]։
  • Սեպտեմբերի 23՝ Նախագահ Սալեհը երեք ամսյա բացակայությունից հետո վերադարձավ Եմեն, որը սրեց իրավիճակը՝ Սանաայում ու մի շարք այլ քաղաքներում անցկացվեցին բազմահազարանոց ցույցեր նախագահի հրաժարականի պահանջով։
  • Սեպտեմբեր ու հոկտեմբեր Թաիզը դարձավ կառավարական զորքերի ու զինված ցեղերի զինվորների մարտի դաշտ։ Հոկտեմբերի 5-ին յոթ մարդ սպանվեց ականանետից կատարված ռմբակոծությունից[46]։

Սալեհի հեռանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերի 23-ին նախագահ Սալեհը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում թագավոր՝ Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը և գահաժառանգ արքայազն՝ Նաիֆ բին Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի ներկայությամբ ստորագրեց երկրի փոխնախարար՝ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիին լիազորությունները փոխանցելու հրամանագիրը, չորրորդ փորձից, որից երեքը ձախողվեցին։ Ինքը Սալեհը ստացավ «պատվավոր նախագահի» կարգավիճակ, մինչև նոր երկրի ղեկավարի ընտրությունը, և հայտնեց, որ պատրաստվում է լքել Եմենը և հեռանալ ԱՄՆ բուժվելու համար։

Դեկտեմբերի 24-ին Սանեյում Սալեհին ենթակա զինվորականները (իր որդու ղեկավարությամբ) կրակ բացեցին ցուցարարների վրա, պահանջելով դատ պահանջելով նախկին նախագահի նկատմամբ, ամենաքիչը 9 մարդ զոհվեց ու 90-ը վիրավորվեցին։ Հաջորդ օրը Սալեհը հայտարարեց, որ մտադիր է գնալ ԱՄՆ, որպեսզի «հնարավորություն տա ազգային միասնական անցումային կառավարությանը պատրաստվել ընտրություններին»[47][48]։

2012 թվականի հունվարի 9 Եմենի ժամանակավոր կառավարությունը ընդունեց հեռացած նախագահ՝ Սալեհին դատական հետապնդումից իմունիտետ տալու օրենքը։ Համաձայն ձևական ընթացակարգի, օրինագիծը պետք է նաև ստանա Եմենի խորհրդարանի համաձայնությունը։ Եմենցիները վրդովված են Սալեհին տրված դատական իմունիտետից[49]։ Խորհրդարանի նիստը որոշված էր անցկացնել հունվարի 11-ին, սակայն ցուցարարների ազդեցության տակ հետաձգվեց մինչև շաբաթ, հունվարի 14-ը։

Հունվարի 15-ին Ալ-Կաիդայի զինյալները գրավեցին Եմենի մայրաքաղաքից 170 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռադա քաղաքը[50][51]։

Հունվարի 18-ին Եմենի ԱԳՆ-ն հայտարարեց, որ հնարավոր է նախագահական ընտրությունները երկրում հետաձգվեն կապված անվտանգության հարցերի հետ (ինչպես հաղորդվում է, մինչև այդ Սահելը հանդիպել էր երկրի անվտանգության գծով բարձրաստիճան պաշտոնյաների հետ ու խնդրել է նախագահական ընտրությունները հետաձգել մինչև 2012 թվականի մայիսի 22-ին)[52]։

Եմենի նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2012 թվականի փետրվարի 21-ին։

Եմենի նոր նախագահ՝ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, ընդունեց երդումը, իսկ երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 27-ին Սանաայում։

Իրադարձությունների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի ներսում

Մարտի 18-ին ցույցերի ժամանակ գնդակահարությունից հետո, որպես բողոքի նշան երկու նախարարներ հրաժարական տվեցին, ՄԱԿդեսպանը հրաժարական տվեց, 23 պատգամավոր վայր դրեցին իրենց մանդատները ու դուրս եկան նախագահի կուսակցությունից, այս ամբողջը հանգեցրեց երկրի նախագահի հրաժարականի։

Եվրոպայում Եմենի 5 դեսպաններ, ինչպես նաև Կուբայում Եմենի դեսպանը, կոչ արեցին նախագահ Սալեհին հրաժարական տալ[53]

Միջազգային
  • ՌԴ-ի ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որով դատապարտեց Եմենում ուժի կիրառումը ժողովրդի նկատմամբ[54]։
  • Ֆրանսիայի ԱԳՆ-ն 2011 թվականի մարտի 21-ին հայտարարեց, որ Սալեհի հրաժարակը անխուսափելի է[55]։
  • Կովկասյան Էմիրաթի «Ամիր» Դոկու Ումարովը 2011 թվականի «Կավկազ-ցենտր» կայքին տված հարցազրույցում, քննարկելով արաբական հեղափոխությունների թեման հայտարարեց՝ «Հնարավոր է արաբական աշխարհում ամենահետաքրքիր իրադարձություները սպասվեն Եմենում, քանի որ այնտեղ մոջահետների դիրքը հեռանկարային է ու որտեղից կարելի է սկսել լուրջ ռազմական գործողություններ»[56]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MIGnews | Общество | Тунисское восстание докатилось до Йемена». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. «Тысячи жителей Йемена требуют отставки Президента». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. В Йемене начались многотысячные протесты с требованием отставки Президента — Новости РБК-Украина
  4. Йемен: тысячи манифестантов в Сане требуют отставки президента Արխիվացված 2011-01-31 Wayback Machine — euronews.net
  5. Yemenis take to the streets calling for President Saleh to step down The Guardian
  6. CBC: Yemen protests demand president’s ouster
  7. Lenta.ru: Ближний Восток: Президент Йемена отказался от участия в выборах
  8. Более 20 тыс. человек участвуют в демонстрации в столице Йемена | В мире | Лента новостей «РИА Новости»
  9. Lenta.ru: Ближний Восток: В столице Йемена собрались тысячи противников президента
  10. Радио «Маяк» / В Йемене седьмой день не стихают народные протесты(չաշխատող հղում)
  11. Lenta.ru: Ближний Восток: Президент Йемена отказался уйти в отставку
  12. «CNN: Tribal groups joining protests against Yemeni president». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. Lenta.ru: Влиятельные йеменские племена перешли на сторону оппозиции
  14. NYTimes: Yemen’s Opposition Backs Protesters
  15. Yemen opposition rejects call for unity government
  16. Полиция Йемена ранила полсотни демонстрантов
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 «В Йемене объявили режим чрезвычайного положения» (ռուսերեն). Lenta Ru. 18.03.2011.
  18. 18,0 18,1 «В Йемене убиты 30 манифестантов» (ռուսերեն). Lenta Ru. — Сообщает Agence France-Presse со ссылкой на медицинских работников. 18.03.2011.
  19. 19,0 19,1 19,2 «В Йемене объявили режим чрезвычайного положения» (ռուսերեն). Lenta Ru. — Сообщает телеканал «Аль-Арабия». 18.03.2011.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 «Президент Йемена распустил правительство» (ռուսերեն). Lenta Ru. 21.03.2011.
  21. «Влиятельные йеменские племена перешли на сторону оппозиции» (ռուսերեն). Lenta Ru. 26.02.2011.
  22. 22,0 22,1 Yemen president fires entire cabinet as protests escalate The Guardian
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 «Президент Йемена предложил провести досрочные выборы» (ռուսերեն). Lenta Ru. — Передает Agence France-Presse. 20.05.2011.
  24. 24,0 24,1 «Президент Йемена распустил правительство» (ռուսերեն). Lenta Ru. — Передает Agence France-Presse. 21.03.2011.
  25. В столицу Йемена входят танки — Вести. Ru
  26. Yemen showdown looms as army loyalties divide The Guardian
  27. Al Bawaba News «Yemen: Al Qaeda Declares South province As „Islamic Emirate“» Արխիվացված 2011-04-04 Wayback Machine Eurasia Review 31 March 31 2011
  28. New York Times 1 Islamist Seize a Yemeni City, Stoking Fears
  29. Taiz:15 Tote bei neuen Aufständen Արխիվացված 2011-06-14 Wayback Machine Abgerufen am 19. April 2011
  30. Jemen: Tränengas und scharfe Munition gegen Demonstranten(չաշխատող հղում)
  31. «Бои в столице Йемена» (ռուսերեն). Радио "Голос России". — Сообщает агентство Xinhua со ссылкой на представителя йеменского МВД. 24.05.2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  32. 32,0 32,1 32,2 32,3 «Политический кризис в Йемене близок к завершению» (ռուսերեն). Радио "Голос России". — Передает Agence France-Presse. 22.05.2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  33. «Yemeni army, in major victory, retakes two cities». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  34. 34,0 34,1 «Бои в столице Йемена» (ռուսերեն). Радио "Голос России". 24.05.2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  35. Бои в столице Йемена — Радио — Голос России.(չաշխատող հղում)
  36. 36,0 36,1 РИА-Новости — Власти Йемена договорились о прекращении огня с оппозиционным племенем
  37. BBC — US withdraws diplomats from Yemen amid clashes
  38. «Reuters — Civil war looms as big blasts rock Yemeni capital». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  39. BBC — Yemen: Air strikes 'target tribal fighters'
  40. BBC — Yemen: Hashid tribal fighters in ceasefire with Saleh
  41. 41,0 41,1 BBC — Yemen unrest: UN says 50 killed in Taiz since Sunday.
  42. РИА-Новости — Жертвами авиаударов ВВС Йемена по Зинджибару стали 13 мирных жителей.
  43. BBC — Yemen: President Saleh 'injured' in attack on palace
  44. РИА-Новости — Президент Йемена выступил с речью после нападения.
  45. Ближний Восток: Власти Йемена признали потерю пяти провинций — Lenta.ru
  46. «Tote bei Beschuss jemenitischer Stadt mit Mörsergranaten». ORF (գերմաներեն). 2011-10-05. Վերցված է 2011-10-05-ին.
  47. Почетный президент Йемена пообещал уехать в США
  48. Экс-президенту Йемена разрешат приехать в США только на лечение
  49. Йеменцы возмущены судебным иммунитетом для Салеха Արխիվացված 2012-03-11 Wayback Machine // webground.su — EuroNews 22:36
  50. Боевики «Аль-Каиды» захватили небольшой город в Йемене // NEWSru.com
  51. Al Qaeda militants tighten grip on Yemen town Արխիվացված 2015-09-24 Wayback Machine | Reuters
  52. Президент Йемена попросил отложить выборы до весны Արխիվացված 2016-03-04 Wayback Machine //salamnews.org
  53. Послы Йемена в пяти странах Европы требует отставки своего президента | Йемен | РИА Новости
  54. МИД РФ считает недопустимым применение силы против жителей Йемена // РИА Новости
  55. МИД Франции: Отставка президента Йемена неизбежна Արխիվացված 2011-08-31 Wayback Machine :: Top.rbc.ru :: Политика
  56. Амир Докку Абу Усман о бин Ладене, Имарате Кавказ и потерях моджахедов — Kavkazcenter.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]