Հելեն Բուսալիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հելեն Բուսալիս
Reagan Contact Sheet C3192 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Մինեսոտայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հունական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 28, 1919(1919-08-28)
Ծննդավայր Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Վախճանի օր հունիսի 15, 2009(2009-06-15)[1] (89 տարեկան)
Վախճանի վայր Լինքոլն, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ

Հելեն Ջ. Բուսալիս (անգլ.՝ Helen G. Boosalis, օգոստոսի 28, 1919(1919-08-28), Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ - հունիսի 15, 2009(2009-06-15)[1], Լինքոլն, ԱՄՆ), ամերիկացի դեմոկրատ քաղաքական գործիչ, Լինքոլնի առաջին կին քաղաքապետ (1975-1983) և ԱՄՆ քաղաքապետների համաժողովի առաջին կին նախագահ (1981-1982)[2]: Նեբրասկայի նահանգապետի թեկնածու (1986)[3][4]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1919 թվականի օգոստոսի 28-ին Մինեապոլիսում (Մինեսոտա, ԱՄՆ)՝ հույն ներգաղթյալների ընտանիքում, որտեղ նա մեծացել է՝ աշխատելով իր հոր ռեստորանում[5]:

Ավարտել է Մինեսոտայի համալսարանը, որտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն[6]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ընտրվել է Լինքոլնի քաղաքային խորհրդում: Դրանից հետո վերընտրվել է երեք անգամ:

1975 թվականին դարձել է Լինքոլնի քաղաքապետ՝ դառնալով այս պաշտոնում առաջին կինը: Այս պաշտոնը զբաղեցրել էր երկու անընդմեջ ժամկետով՝ մինչև 1983 թվականը:

1981-1982 թվականներին Միացյալ Նահանգների քաղաքապետների համաժողովի առաջին կին նախագահն էր:

1983 թվականին Լինքոլնի քաղաքապետի պաշտոնավարումից անմիջապես հետո նշանակվել է Նեբրասկայի ծերացման հարցերով դեպարտամենտի տնօրեն՝ նախկին այն ժամանակվա նահանգապետ Բոբ Քերիի գրասենյակում: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1986 թվականի ընտրությունները, երբ նրան առաջադրել են Նեբրասկայի նահանգապետի պաշտոնում :

Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում ընտրվել է ձայների մեծամասնությամբ (43,8%): Ընդհանուր ընտրություններում պարտվելով՝ պարտվել է հանրապետական թեկնածու Քեյ Օրին (52.9%՝ քվեների 47,1%-ի դիմաց): Այս ընտրությունները, որոնք գրավել են ամբողջ երկրի ուշադրությունը, ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նահանգապետի ընտրություններն էին, որտեղ ազգային երկու խոշոր կուսակցություններից թեկնածուները կանայք էին[7][8]:

Քաղաքականությունից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններում պարտությունից հետո ակտիվորեն անդամակցել է մի շարք կազմակերպությունների, որոնցից ամենանշանավորը 1996-1998 թվականներին Ամերիկյան կենսաթոշակառուների ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնն էր:

Մահացել է 2009 թվականի հունիսի 15-ին Լինքոլնում՝ 89 տարեկան հասակում՝ ուղեղի ուռուցքից:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին ամուսնացել է Մայքլ Գաս «Մայք» Բուսալիսի հետ, որը Երկրորդ աշխարհամարտի վետերան էր, նույնպես ունի հունական ծագում: 1948 թվականին զույգն ունեցել է դուստր՝ Մերի-Բեթը: 1951 թվականին ընտանիքը տեղափոխվել է Լինքոլն, որտեղ Մայք Բուսալիսը զբաղվել է գյուղատնտեսական հետազոտություններով և Նեբրասկայի համալսարանում պրոֆեորի կոչմամբ դասավանդել բույսերի կենսաբանություն[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.journalstar.com/articles/2009/06/15/news/local/doc4a367826164e8773709361.txt
  2. «Helen Boosalis»։ The Political Graveyard 
  3. «Mayor Helen Boosalis»։ University of Nebraska Press 
  4. «Boosalis Helped Shatter Glass Ceiling»։ The National Herald։ դեկտեմբերի 31, 2014 
  5. Boosalis Davis, Beth (սեպտեմբերի 1, 2013)։ «Mayor Helen Boosalis: My Mother's Life in Politics»։ Bison Books 
  6. Walton, Don (հունիսի 15, 2009)։ «Former Lincoln mayor Boosalis dies»։ Lincoln Journal Star 
  7. «Nebraskans Coose Women for Governor's Race»։ The New York Times։ մայիսի 14, 1986 
  8. Hickey, Donald R., Wunder, Susan A. and Wunder, John R. (դեկտեմբերի 1, 2007)։ «Nebraska Moments»։ Bison Books 
  9. Liewer, Steve (հոկտեմբերի 6, 2015)։ «WWII vet — presumed dead 72 years ago after crash landing — recounts tale of peril and extraordinary luck»։ Omaha World-Herald 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]