Հելգա Անդերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելգա Անդերս
գերմ.՝ Helga Anders
Ծնվել էհունվարի 11, 1948(1948-01-11)[1][2][3]
ԾննդավայրԻնսբրուք, Ավստրիա[4]
Մահացել էմարտի 30, 1986(1986-03-30) (38 տարեկան)
Մահվան վայրՀաար, Մյունխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանԲավարիա
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունձայնային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Հելգա Անդերս (գերմ.՝ Helga Anders), հունվարի 11, 1948(1948-01-11)[1][2][3], Ինսբրուք, Ավստրիա[4] - մարտի 30, 1986(1986-03-30), Հաար, Մյունխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ավստրիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելգա Շեռցը (իսկական ազգանունը՝ Անդերս) ծնվել է 1948 թվականի հունվարի 11-ին Ինսբրուքում (Տիրոլ, Ավստրիա), ավստրիացու և գերմանուհու ընտանիքում։ Հելգայի ծնողները բաժանվել են, երբ նա դեռ երեխա էր։ Նա մեծացել է Ռուփոլդինգում (Բավարիա, Գերմանիա) և Բիլեֆելդում (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա

Հելգան սկսել է իր թատերական կարիերան 1956 թվականին։ 1962-1986 թվականներին Անդերսը խաղացել է մոտ 65 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 1967 թվականին նա դարձավ «Deutscher Filmpreis» մրցանակի դափնեկիր։

1968-1974 թվականներին Հելգան ամուսնացած էր դերասան՝ Ռոբերտ Ֆրիցի հետ։ 38-ամյա Հելգան մահացել է 1986 թվականի մարտի 30-ին[5] Հաարում, սրտային անբավարվածության, ալկոհոլիզմի պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1019894423 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «DER SPIEGEL 15/1986 - Helga Anders». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին.