Հեթում Գ
Հեթում Գ | |
Ծննդյան օր | 1151 |
---|---|
Վախճանի օր | 1218 |
Դինաստիա | Հեթումյաններ |
Հայր | Օշին 2-րդ |
Մայր | Շահանդուխտ Պահլավունի |
Հեթում Գ (1151 - 1218), Լամբրոն ամրոցի հայ իշխան՝ Հեթումյանների արքայատոհմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1151 թվականին Օշին 2-րդի ընտանիքում, Հեթումյանների և Շահանդուխտ Պահլավունու արքայատոհմի ներկայացուցիչ է։ Բյուզանդացիների նկատմամբ Ռուբինյանների արքայատոհմի ներկայացուցիչ Թորոս 2-րդի հաղթանակից հետո՝ առաջին անգամ փորձ է արվել միավորելու երկու մրցակից՝ Հեթումյաններ և Ռուբինյաններ արքայատոհմերը։ Այդ միությունը պետք է ամրապնդվեր երկու արքայատոհմերի երեխաների՝ Օշին 2-րդի և Թորոսի աղջիկներից մեկի ամուսնությամբ[1]։
Իր աներոջ՝ Թորոս 2-րդի մահից անմիջապես հետո Հեթումը լուծել է ամուսնությունը, որը կայացել էր երկու արքայատոհմերի միջև կապն ամրապնդելու համար։ Դրանից հետո Ռուբենյան արքայատոհմի նոր կառավարիչ Մլեհն անհաջող փորձ է արել՝ գրոհով վերցնելու իր հարազատ Լամբրոն ամրոցը[2]։ Մլեհից հետո անհնազանդ Հեթումցիներին փորձել է իրեն ենթարկել հաջորդ կառավարիչը՝ Ռուբեն 3-րդը։ Սակայն նրա հույսերը ևս ջարդվել են Լամբրոն ամրոցի պարիսպների տակ[3]։
Շուտով Կիլիկիայի արքա, Ռուբինյանների արքայատոհմի ներկայացուցիչ Լևոն 2-րդը, ցանկանալով սանձահարել մրցակից և չենթարկվող Հեթումյաններին, բանակ հավաքելով՝ պաշարել է Լամբրոն ամրոցում հաստատված Հեթում 3-րդին։ Սակայն իր նախորդների՝ Մլեհի և Ռուբեն 3-րդի նման, Լևոն 2-րդ նույնպես ամրոցի պատերի տակ պարտություն է կրել։ Դրանից հետո նպատակ ունենալով ոչնչացնել իշխանին՝ նրան հրավիրել է երկու արքայատոհմերի միջև կեղծ ամուսնության պայմանագիր կնքելու։ Ժամանելուց անմիջապես հետո Հեթումը թագավորի հրամանով բռնվել է և բանտ նետվել[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Клод Мутафян // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// Русское издание «Последнее королевство Армении» // Изд-во «Бородино» стр. 30-33 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
- ↑ Клод Мутафян // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// Русское издание «Последнее королевство Армении» // Изд-во «Бородино» стр. 33-35 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
- ↑ Клод Мутафян // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// Русское издание «Последнее королевство Армении» // Изд-во «Бородино» стр. 38 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
- ↑ Клод Мутафян // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// Русское издание «Последнее королевство Армении» // Изд-во «Бородино» стр. 42-43 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7