Հարրի Փոթերի զարմանահրաշ աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Hogwarts at Wizarding World.JPG
Հոգվարթսը Wizarding World-ում

Հարրի Փոթերի զարմանահրաշ աշխարհ (անգլ.՝ Wizarding World of Harry Potter), թեմատիկական զվարճանքների այգի, ստեղծված Հարրի Փոթեր ֆիլմի և գրքի մոտիվներով։ Ինչպես և այլ այգիները որոնք ստեղծվել են Universal Studios Florida-ի կողմից, սա էլ հաշվարկված է Հարրի Փոթերի երկրպագուների համար և համարվում է ավելի մեծ զվարճանքների այգու Universal Orlando մասը, որը տեղակայված է Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հունիսի 16-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսի 31-ին Universal Orlando-ը հայտարարեց, որ Warner Bros-ը և գրող Ջոան Ռոուլինգը ապահովել են հեղինակային իրավունքները այգու ստեղծման համար։ Այգին՝ 81 000 մ²-ում պետք է վերստեղծեր Հարրի Փոթերի աշխարհը։ Այգու շինարարությունը սկսեց 2007 թվականին, իսկ արդեն 2010 թվականի մարտի 25-ին հայտարարվեց այգու պաշտոնական բացման օրը՝ 2010 թվականի հունիսի 18-ին[1]։ Պատրաստման մասին վավերագրական նյութերը, զետեղվել էին Հարրի Փոթերը և կիսարյուն արքայազնը ֆիլմի Blu-Ray և DVD սկավառակների մեջ։

2010 թվականի մայիսի 20-ին այգին բաց էր միայն պատվավոր հյուրերի համար՝ Էմմա ՈՒոթսոնի, Օլիվեր Ֆիլիպսի, Ջեյմս Ֆիլիպսի և Ռոբբի Կոլտրեյնի։ Այգի այցելությունը լուսաբանվեց մամուլիո կողմից։

2010 թվականի մայիսի 27-ին այգի բաց էր բոլոր նրաց համար, ովքեր նախորք գնել էին պատվաոր հանդիսականի տոմսերը։ 2010 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցավ «Հարրի Փոթերի կախարդական աշխարհ» այոգու պաշտոնական բացումը[2]։ Այդ երեկույթին մասնակցեցին՝ Դենիել Ռեդկլիֆը (Հարրի Փոթեր), Ռուպերտ Գրինտը (Ռոն Ուիզլի), Բոննի Ռայթը (Ջիննի Ուիզլի), Թոմ Ֆելթոնը (Դրակո Մալֆոյ), Օլիվեր և Ջեյմս Ֆելիպսները (Ջորջ և Ֆրեդ Ուիզլի), ինչպես նաև պրոդյուսեր Դէվիդ Հէյմանը, ռեժիսոր Քրիս Կոլամբուսը, Ջոն Ուիլյամսը և Ջոնա Ռոուլինգը և այլոք։

2010 թվականի հունիսի 18-ին այգին բացվեց բոլոր ցանկացողների համար[3]։ Այգու բացմանը մասնակցեցին այն դերասանները, ովքեր ներկա էին գտնվել հունիսի 16-ին։

Այս այգու կառուցման համար ծախսվել էի 265 000 000 դոլլար, դրանով իսկ որոշ ժամանակ զգացվել էր այցելության անկում Walt Disney World-ում[4]։

Դասավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգսմիդ

Այցելուները «կղզու» տարածքում են հայտնվում շնորհիվ վերաստեղծված երկաթգծային Հոգսմիդ կայանի, որը անցնում է նույն անուն գյուզի միջով[5], իսկ փողոցի վերջում է գտնվում Հոգվարթս ամրոցը։

Գյուղ Հոգսմիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հոգվարթս էքսպրեսս»

Հոգմիդ հանգստի և զվարճանքի վայր Հարրի Փոթերի աշխարհից։ Այս գլուղում է տեղակայված ցուցադրական՝ «Հոգվարթս Էքսպրեսսն» գնացքը, Օլլօոանդերի խանութը և այլ ռեստորանների ու խանութներ։

Բվերի փոստային ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերի աշխարհում կա հորինած տարածք «Բվաստան», տեղ որտեղ հանգստանում են բվերը նամակ տանելուց առաջ և բերելուց հետո։ Ինչպես նաև դու նույնպես կարող եք ուղղարկել նամակ բուի միջոցով, որի վրա կլինի հատուկ Հոգսմիդի զինանշանը։

Հոգվարթսի տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգվարթի ամրոցը այգու ամենամեծ շինությունն է, որը վերատադրված է գրքի և ֆիլմի հիման վրա։

Ամրոցում տեղակայված է հիմնական՝ «Harry Potter & the Forbidden Journey» ակտակցիոնը, որը մշակված է KUKA ընկերության կողմից։ Այն ուղևորներին անց է կացնում բազմաթիվ վերաստեղծված տեսարաններ Հարրի Փոթերի մասին պատմող գրքից և ֆիլմից, այդ թվում թռիչք Հոգվարթսի վրայով, քվիդիչ խաղի մասնակցություն, ինչպես նաև մարտեր վիշապների, դեմենտորների և կենդանի ծառերի հետ[6]։

Կախարդությունների դպրոց Հոգվարթսը համարվում է Հարրի Փոթերի մասին պատմող գրքի և ֆիլմի անբաժան մասը։ Այս ամրոցում կարելի է այցելել տնօրենի սենյակ, Մութ արվեստներից պաշտպանության սենյակ, Գրիֆֆինդորցիների հյուրասենյակ, Օգնության սենյակ և այն։ «Հարրի Փոթերը և արգելված ճամփորդություն» ատտրակցիոնը իր մեջ է կրում ամրոցի մեծ մասը, սակայն հետևի մասը մնում է հասանելի միայն զբոսանքի համար։

Ատտրակցիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշապի միցավազք «Վիշապի մրցաբվազք» ատտրակցիոնը հիմնվել է Հարրի Փոթերը և Հրե Գավաթը ֆիլմում ցուցադրված Երեք Կախարդների Մրցաշարի հիման վրա։ Երկու իրար դեմ վիշապները կրումն են նույն անունները ինչ ֆիլմում՝ Հունգարական Թայլհոր և Չինական Հրե Գունդ[7]։

Թռիչք հիպոգրիֆֆով

«Թռիչք հիպոգրիֆֆով», ամերիկյան սարերի ավելի թեթևացված տարբերակն է։ Սա միահյուսվում է «Վիշապի մրցաբվազք»-ի հետ, որը ավելի վախենալու է[8]։

Հարրի Փոթերը և արգելված ճանապարհորդություն

«Հարրի Փոթեր և արգելված ճանապարհորդություն», ատտրակցիոն, որով կարելի է անցնել ողջ այգու տարածքով։ Ճանապարհն անցնում է գրքից և ֆիլմից վերարտադրված տեսարաններով։ Ատտրակցիոնը ստեղծված է բացարձակապես նորարական տեխնոլոգիաների հիման վրա[9]։

Խանութներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցր թագավորություն Այստեղ վաճառվում է կախարդների աշխարհում հանդիպող բոլոր քաղցրավենիքների տեսակները՝ պայթող սառնաշաքարներ, եռացրած խորտիկներ, Դրուբբլս մաստակներ, շաքարե փետուրներ, շոկոլադե գորտեր և այն։ Խանութը գնվում է Հոգսմիդ գյուղում։

Զոնկո

«Զոնկո», խանութ, որը գտնվում է Հոգսմիդ գյուղում և նախատեսված է կատակասերների և հումորի զգացում ունեցող մարդկանց համար։ Այստեղ կարելի է գտնել ականջներ երկարացնողներ, յո-յո խաղալիք, բռնցքահարող աստղադիտակ և այլն։

Օլլիվանդերի խանութ

Օլլիվանդերի խանութ

Պարոն Օլլիվանդերի խանութի պատճենը, որը նշվում է Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմում։ Փայտիկ կարելի է ընտրել հատուկ փորձության միջոցով։ Այստեղ կան բոլոր փայտիկները, որոնք նկարագրել է Ջոան Ռոուլինգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Garcia Jason (17 June 2010)։ «Big day is here: Universal hopes Harry Potter's magic will last»։ Orlando Sentinel։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-05-ին։ Վերցված է 19 June 2010 
  2. «Gallery.ru / HP-video»։ hp-video.gallery.ru։ Վերցված է 2018-12-10 
  3. «The Wizarding World of Harry Potter - Live Feed»։ web.archive.org։ 2010-06-17։ Վերցված է 2018-12-10 
  4. POSTED: 2:42 pm EDT August 10, 2010 (2010-08-10)։ «Disney World Attendance Declines Slightly — Orlando News Story — WESH Orlando»։ Wesh.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-19-ին։ Վերցված է 2011-05-04 
  5. «Hogwarts opens in Florida: Amazing new Harry Potter theme park to cast its spell over British tourists»։ Daily Mail։ London։ 19 September 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին։ Վերցված է 19 September 2009 
  6. «Wizarding World of Harry Potter theme park opens»։ Australia Times։ 19 June 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 19 June 2010 
  7. Inside the Magic։ «Dragon Challenge roller coaster queue at the Wizarding World of Harry Potter»։ Վերցված է 2018-12-10 
  8. Inside the Magic։ «Flight of the Hippogriff ride POV with Hippogriff animatronic at the Wizarding World of Harry Potter»։ Վերցված է 2018-12-10 
  9. Inside the Magic։ «Harry Potter and the Forbidden Journey queue at the Wizarding World in Universal Orlando»։ Վերցված է 2018-12-10 

Արտաքին հղղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]