Հարություն Տիրիդյան (Տիրիթ)
Արտաքին տեսք
Հարություն Տիրիդյան | |
---|---|
Ծնվել է | 1884 |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Վախճանվել է | 1953 |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարիչ |
Հարություն Տիրիդյան (1884, Ալեքսանդրիա, Եգիպտոս - 1953, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ գեղանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Կոստանդնուպոլիսի գեղարվեստի վարժարանում։ 1920 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Անհատական ցուցահանդես է ունեցել Նյու Յորքում։ Հիմնականում զբաղվել է նատյուրմորտներով։ Գործերից են՝ «Երեք մոլությունը», «Հազվագյուտ բույնը», Թանգարանի ներքին տեսարան` «Իրանական սենյակ», «Չեխական սենյակ», «Եգիպտական սենյակ», «Հռոմեական սպիտակ վազա և խնձորներ», «Նատյուրմորտ. Սպիտակ վազա հնգաձև մանուշակներով»։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1][2]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens. Le Caire, 1959.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարություն Տիրիդյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիրիթ Արխիվացված 2022-01-28 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 18)։ |