Հարություն Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Սահակյան
Ի ծնեՀարություն Գրիգորի Սահակյան
Ծնվել է1916
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Վախճանվել է1988
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԶավակներԳրիշա Սահակյան

Հարություն Գրիգորի Սահակյան (1916, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1988), հայ թատերական նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1965

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Լենինականի նկարչական դպրոցում։ 1941 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1941-1944 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի և Կիրովականի դրամատիկ թատրոններում։ Ձևավորել է «Մաշենկա», «Խաթաբալա», «Զոյա», «Չար ոգի», «Պաղտասար աղբար» բեմադրությունները։ 1945-1960 թվականներին Լենինականի թատրոնում ձևավորել է՝ «Գաղտնի պատերազմ», «Կանար փողոց», «Պատվի համար», «Նամուս» բեմադրությունները։ Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, 1965 թվականին արժանացել է Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977։