1925 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։ Եղել է ՀԽՍՀ կերահայթայթման ինստիտուտի առաջին տնօրենը։ 1926 թվականից Մաղաքյանը ղեկավարել է կերային հանդակների հետազոտությունները, իսկ 1947 թվականից՝ ՀԽՍՀ կերային հանդակների պասպորտավորման աշխատանքները։ Կազմել է ՀԽՍՀ արոտավայրերի խոտհարքների առաջին քարտեզը։ Բացահայտել է Հայաստանի ֆլորային բնորոշ բույսերի 30 նոր տեսակ։ Հայտնաբերել է նոր ցեղատեսակ, որն անվանվում է նրա անունով՝ Stellera magakianisosn։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 189)։