Հարություն Թերզյան
Հարություն Թերզյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1932 (88 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Էլեկտրական մեքենաների և կառավարման համակարգերի բնագավառի գիտնական |
Ալմա մատեր | Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Պարգևներ | Հայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ Անանիա Շիրակացու մեդալ և Պողոսյան մրցանակ |
Հարություն Արտաշեսի Թերզյան (հունիսի 27, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), Էլեկտրական մեքենաների և կառավարման համակարգերի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1986)։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2013)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1955 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1957-1988 թվականներին աշխատել է Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների ԳՀԻ-ում, 1989-1994 թվականներին՝ ՀՊՃՀ էլեկտրական ապարատների ամբիոնի վարիչ, 1993 թվականից՝ պրոռեկտոր[2]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են սահմանափակումներով ոչ գծային բազմապարամետրիկ էքստրեմալ խնդիրներին, օպտիմալացման մեթոդների ադապտացում լուծվող խնդիրների մոդելներին, բարդ տեխնիկական համակարգերի ավտոմատացված նախագծման և հետազոտման համակարգերին, էլեկտրամագնիսական համակարգերի մոդելավորմանը, զուգահեռ հաշվարկներին[3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անանիա Շիրակացու մեդալ (2003)
- Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ (2010)[4]
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2013)[5]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավտոմատացված նախագծման համակարգերի տեսություն, Ե-Լոս Անջելես-Աթենք, 1995:
- Автоматизированное проектирование электрических машин, Москва, 1983.
- Вестник Государственного Инженерного Университета Армении: Серия: Моделирование, оптимизация, управление: Сборник научных трудов, Ереван, 1998-2011 (համահեղինակ).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ակադեմիկոս Հարություն Թերզյանի հիշատակին»։ Վերցված է 2016 Դեկտեմբեր 21
- ↑ Հարություն Թերզյանի կենսագրականը ՀՀ ԳԱԱ կայքում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
- Հունիսի 27 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Հայ գիտնականներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ