Հարություն Գարգալոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գարգալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Գարգալոյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1901[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 12, 1980[2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մարզիչ |
Աշխատավայր | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ռուդոլֆ Գարգալոյան |
Հարություն Մկրտչի Գարգալոյան (ապրիլի 23, 1901[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 12, 1980[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզիչ, սպորտի կազմակերպիչ։ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961): ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966):
Նկարիչ Ռուդոլֆ Գարգալոյանի հայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Գարգալոյանը ծնվել է 1901 թվականին Ալեքսանդրապոլում։ 1925-1930 թվականներին եղել է Երևանի ֆիզկուլտուրայի քաղխորհրդի նախագահ, 1930-1945 թվականներին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ, 1945-1950 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ[3], 1950-1966 թվականներին՝ ՀԽՍՀ լուսնախարարության ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ[4]
Մարզել է Հրանտ Շահինյանին, Լ. Զարգարյանին և այլոց։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, 1961
- ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, 1966
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միասնական օրը դպրոցում, Երևան, Ա. հ., 1963 (համահեղինակ)[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=6069
- ↑ «Ֆիզիկական դաստիարակության ամբիոն». www.ysmu.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Կոհա առցանց քարտարան, ՀՍՍՌ Լուսավորության մինիստրության ուսուցիչների կատարելագործման ինստիտուտ». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Գարգալոյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 699)։ |