Հարություն Այվազյան
Հարություն Այվազյան | ||
| ||
---|---|---|
ապրիլի 10, 1906 - հուլիսի 22, 1906 | ||
Կուսակցություն՝ | Կադետներ | |
Կրթություն՝ | Imperial Univervisty of Kharkov medical faculty? | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ծննդյան օր | 1873 | |
Վախճանի օր | անհայտ | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Հարություն Գաբրիելի Այվազյան (ռուս.՝ Артемий Гаврилович Айвазов, 1873 - անհայտ), հայ բժիշկ, Ռուսական կայսրության Պետդումայի 1-ին գումարման պատգամավոր, Կադետների խմբակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումով հայ է, դավանանքով՝ հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Թիֆլիսի 3-րդ գիմնազիայում։ 1900 թվականին Այվազյանն ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եղել է Ելիզավետինսկի կլինիկական հիվանդանոցի էքտեռն-բժիշկ։ Հետագայում, որպես հանրային բժիշկ է աշխատել Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Ագուլիս գյուղում։ Այնուհետև, եղել է Ախալցխայի քաղաքային հիվանդանոցի ղեկավարը։ Սահմանադիր դեմոկրատական կուսակցության անդամ։
1906 թվականի մայիսի 27-ին Այվազյանը Թիֆլիսի նահանգային ընտրական ժողովի ընտրողների կողմից ընտրվել է Պետդումայի առաջին գումարման պատգամավոր։ Դումայում նա միացել է կադետների խմբակցությանը։ 1-ին գումարման Դումայի լուծարումից հետո նա ստորագրել է «Վիբորգի բողոքը», որի համար դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման և զրկվել ձայնի իրավունքից։ 1907 թվականի դեկտեմբերի 12-18-ը սույն գործով գլխավոր դատավարությանը ներկա չի եղել, քանի որ հիվանդ էր[1]։
Այվազյանի հետագա կենսագրությունը հայտնի չէ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Выборгский процесс. Иллюстрированное издание. — СПб.: Типогр. т-ва «Общественная польз», 1908. — С. 2.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Государственная дума Российской империи, 1906—1917 : Энциклопедия. — Москва : Российская политическая энциклопедия, 2008. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine С. 10. ISBN 978-5-8243-1031-3.
- Боиович М. М. Члены Государственной думы (Портреты и биографии). Первый созыв. М, 1906 С. 470.
- Первая Государственная Дума. Алфавитный список и подробные биографии и характеристики членов Государственной Думы. — М.: Тип. Товарищества И. Д. Сытина, 1906. — 175 с.
- Государственная Дума первого призыва. Портреты, краткие биографии и характеристики депутатов. — Москва: «Возрождение», 1906.