Հարություն Աբրահամյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հարություն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Հարություն Վարանգյուլի Աբրահամյան
1972 մարտի 30 - օգոստոսի 8, 1992(1992-08-08) (տարիքը 20)
ԾննդավայրՓարաքար, Արմավիրի մարզ, Հայաստան Հայաստան
Մահվան վայրԱրծվաշեն, Գեղարքունիքի մարզ, Հայաստան Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Հարություն Վարանգյուլի Աբրահամյան (մարտի 30, 1972, Փարաքար, Արմավիրի մարզ - օգոստոսի 8, 1992, Արծվաշեն, Գեղարքունիքի մարզ), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հուլիս-օգոստոսին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական և Վահան-Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության մարտում. Հարություն Աբրահամյանը և 11 ազատամարտիկներ, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, իրենք զոհվել։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png