Jump to content

Հարոլդ Բաքսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարոլդ Բաքսթոն
Ծնվել էհունիսի 20, 1880(1880-06-20)[1]
Մահացել էմարտի 13, 1976(1976-03-13)[2] (95 տարեկան)
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունՀերոու դպրոց և Թրինիթի քոլեջ
Մասնագիտությունքահանա
Ծնողներհայր՝ Thomas Fowell Buxton?[1], մայր՝ Victoria Buxton?[1]
Զբաղեցրած պաշտոններBishop in Europe?

Հարոլդ Բաքսթոն (անգլ.՝ Buxton, հունիսի 20, 1880(1880-06-20)[1] - մարտի 13, 1976(1976-03-13)[2]), անգլիացի հասարակական և կրոնական գործիչ, քահանա։ Բրիտանա-հայկական կոմիտեի անդամ. Լորդ Մեջորի Հայ փախստականների ֆոնդի պատվավոր քարտուղար։ 1913 թվականին, եղբոր՝ Նոել Բաքսթոնի հետ միսիոներական նպատակով եղել է Արևմտյան և Արևելյան Հայաստանում։

1914 թվականին լույս է տեսել նրանց «Ճանապարհորդություն և քաղաքականությունը Հայաստանում» գիրքը, որտեղ լուսաբանված են հայ ժողովրդի ազգային բնութագիրը, նրա պատմությունը, մշակույթը, ավանդույթները, քննարկված են Արևմտյան Հայաստանի աշխարհաքաղաքական (գեոպոլիտիկ) պայմանները, տերությունների քաղաքականությունը հայկական հարցում։ Հայ ժողովրդին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով 1922 թվականին բժիշկների և բուժքույրերի խմբով նորից է այցելել Հայաստան։

1921 թվականին եղել է Խորհրդային Հայաստանում, որը համարել է «հայերի ազգային օջախ, ուր անվտանգ հանգրվանել են ջարդերից, կոտորածներից ու տեղահանությունից փրկվածները»։ Հայաստանի կառավարության հետ քննարկել է Միջագետքի գաղթականների հարցը։ Գրել է հայկական հարցի վերաբերյալ մի շարք աշխատություններ։

  • Skle-Lights on the Armenian Question, Contemporary Review՝, 1913, v. 104։ Travel and Politics in Armenia, L, 1914 (հանահեղինակ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։