Jump to content

Հարյուր հազար եվրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարյուր հազար եվրո
Դարձերես
Տեսակմետաղադրամ
Երկիր Ավստրիա
Արժողություն100 000 €
Տրամագիծ370 միլիմետր
Կշիռ31 103,5 գրամ
Հաստություն20 միլիմետր
Թողարկման սկիզբ2004
ՓողերանոցԱվստրիայի դրամահատարան
Դիմերես
Դիմերես

100 000 եվրո (Մեծ Ֆիլ, անգլ.՝ Big Phil), աշխարհի ամենամեծ ոսկե մետաղադրամներից մեկը, որը նվիրված է Վիեննայի ֆիլհարմոնիային։ Այդ մետաղադրամի թողարկումը նվիրված է ֆիլհարմոնիայի մետաղադրամների շարքի 15-ամյակին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղադրամը պատրաստվել է Ավստրիական դրամահատարանում 2004 թվականի հոկտեմբերին։ Պարունակում է 1000 ունցիա 999,9 հարգի ոսկի (31103,5 գ), ունի 37 սմ տրամագիծ և 20 մմ հաստություն[2]։ Ներդրողներին գրավելու համար մետաղադրամի շնորհանդեսը տեղի է ունեցել Վիեննայի դիտանիվի առջև, որի ընթացքում հենց անիվի վրա պրեյոկտվել է մետաղադրամի 2000 մ² մակերեսով պատկերը[1]։

Ընդամենը թողարկվել է 15 ոսկեդրամ, որոնք ակնթարթորեն սպառվել են՝ յուրաքանչյուրը 330000 եվրո գնով։ Մետաղադրամներից մեկը ցուցադրվում է Ավստրիայի ազգային բանկի փողի թանգարանում[3], ևս մեկը գտնվում է Մյունխենի «pro aurum» ֆիրմայի գլխամասային գրասենյակում[4]։ 2022 թվականին մետաղադրամի արժեքը կազմել է 1,7 միլիոն եվրո[5]։

Մետաղադրամի դիզայնը (ինչպես և «Ֆիլհարմոնիկեր» շարքի բոլոր մետաղադրամները) մշակել է Ավստրիական «Münze Österreich AG» դրամահատարանի գլխավոր փորագրիչ Թոմաս Պեսենդորֆերը (գերմ.՝ Thomas Pesendorfer)[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմերես. Վիեննայի երաժշտական միության ոսկի դահլիճի երգեհոն

Մակագրություններ.

  • մետաղադրամի վերևում՝ «Republik Österreich» (գերմաներենից՝ «Ավստրիայի Հանրապետություն»),
  • երգեհոնի պատկերի տակ՝ «1000 UNZE GOLD 999.9». քաշի, պատրաստման նյութի և հարգի նշումներ,
  • ներքևում՝ թողարկման տարեթիվը և մետաղադրամի անվանական արժեքը։

Դարձերես.

  • վերևում՝ «Wiener Philharmoniker» մակագրություն (գերմաներենից՝ «Վիեննայի ֆիլհարմոնիա»),
  • ավելի ներքև՝ սիմֆոնիկ նվագախումբը խորհրդանշող տարբեր երաժշտական գործիքներ[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hannes Jagerhofer. «15 Jahre Philharmoniker Münze - der Jubliäums-Event» (գերմաներեն). Acts group. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին.
  2. Michael, 2017
  3. «100.000 Euro "Wiener Philharmoniker" (Big Phil)» (գերմաներեն). Geldmuseum. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  4. Rudolph Stumberger (2011 թ․ օգոստոսի 14). «Das Fort Knox von Trudering» (գերմաներեն). WELT.
  5. «Gewichtiger Wertbotschafter: Goldmünze "Big Phil" soll Anleger locken» (գերմաներեն). Osthessen|News. 2022 թ․ հունիսի 22.
  6. «Philharmoniker» (գերմաներեն). Münze Österreich. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին.
  7. «100.000 евро, Австрия (Венский филармонический оркестр)». euro-coins.info (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michael T. Standard Catalog of World Coins 2001—Date. — 12-е изд. — Iola: Krause Publications, 2017. — 1488 с. — ISBN 978-1-4402-4798-9