Հարձակումներ Մումբայում (2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարձակումներ Մումբայում (2008)
Մումբայ քաղաքի քարտեզը, որի վրա նշված են ահաբեկչական հարձղակումների վայրերը
ՏեսակՊայթյուններ, գնդակահարություններ, պատանդառություններ
ԵրկիրՀնդկաստանՀնդկաստան
Գրոհի վայրՉխատրապատի Շիվաջի երկաթուղային կայարան,
«Թաջ Մահալ» հյուրանոց
«Օբերայ» հյուրանոց,
Լեոպոլդ սրճարան
ՏեղադրանքՄումբայ[1]
Գրոհի նպատակԼեոպոլդ սրճարան, Chhatrapati Shivaji Maharaj Terminus?, Taj Mahal Palace & Tower, Oberoi Trident?, Cama Hospital? և Nariman House?
Տարեթիվնոյեմբերի 26, 2008թ-նոյեմբերի 29, 2008թ նոյեմբերի 26, 2008
ԶենքԱԿ-47[2], cyclonite?[2], ԱԿ 74 և Նռնակ
Զոհվածներ175 (այդ թվում՝ 9 ահաբեկիչներ)[3]
ՎիրավորներՊաշտոնապես՝ 293
Ոչ պաշտոնապես՝ մինչև 600
Ահաբեկիչների քանակ10[4]
 November 2008 Mumbai attacks Վիքիպահեստում

Մումբայի հարձակում (հայտնի է նաև Ահաբեկչություն Բոմբեյում անունով), ահաբեկչական հարձակումների շարք, որը տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 26-ից 29-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում։

Ահաբեկչական հարձակումներն ենթադրաբար իրականացրել են «Դեկան Մուջահեդին» կազմակերպության անդամները։ Գործողությունները իրականացվել են մի շարք մոբիլ (արագ տեղաշարժվող) խմբերով։ 1-ին խումբը հարձակումն իրագործել է Չխատրապատի Շիվաջի երկաթուղային կայարանում՝ ինքնաձիգներից անկանոն կրակահերթներ արձակելով այնտեղ գտնվող անձանց ուղղությամբ։ 2-րդ և 3-րդ խմբերը գրավել են Հնդկաստանի դարպաս կոչվող հաղթակամարի դիմաց գտնվող «Թաջ Մահալ» և «Օբերայ» հյուրանոցները։ 4-րդ խումը գրոհել է ոստիկանական բաժանմունքը։ Ընդհանուր հաշվով գրանցվել է 7 հարձակում, այդ թվում՝ Լեոպոլդ սրճարանի, հիվանդանոցի և «Նարիման» գործարար կենտրոնում գտնվող հրեական կենտրոնի վրա[5]

Հարձակումների հետևանքով սպանվել է 166 քաղաքացիական անձ և ուժային կառույցների աշխատակիցներ, ինչպես նաև 10 ահաբեկիչներից 9-ը։ 300-ից 600 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Իրադարձությունները մինչև հարձակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նոյեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով շուրջ 22։00-ի սահմաններում, 10 ահաբեկիչներից կազմված խումբը Պակիստանի Կարաչիի քաղաքից փչովի նավակներով դուրս է գալիս և ուղևորվում դեպի Հնդկաստանի Մումբայ քաղաք։ Ահաբեկիչներն էին Մուհամեդ Աբջալա Քեսաբը, Աբու Ալին, Աբու Սոհեբա Աբդուլան, Չոթա Ռեհմանան, Ֆահադի Ուլախան, Աբու Դերի Իսամալ Հանան, Նասիրա Ումարան, Բաբարա Իմարանա Ախաշին, Ակիրա Ալի Համին և Բադի Աբդուլա Ռեհմանը։

Ահաբեկիչներից յուրաքանչյուրը իր մոտ ունեցել է Կալաշնիկովի ինքնաձիգ (ԱԿ կամ ԱԿ-47) վեց կամ յոթ արդիականացված պահեստատուփերով, որոնցից յուրաքանչյուրում եղել են 30 կամ 45 փամփուշտներ։ Բացի այդ, նրանց մոտ եղել են ավելի քանի 400 7,62×39 մմ տրամագծով պահեստային փամփուշտներ, 80 ձեռքի նռնակ, «Նագան» տեսակի ատրճանակ 50 փամփուշտով, 2 որսորդական դանակ, զրահաբաճկոն և մեկշաբաթյա սննդի ու խմելու ջրի պաշար[6]։

Նոյեմբերի 23-ին ահաբեկիչները գնդակահարում են 4 հնդիկ նավաստիների և գրավում են ձկնորսական նավ նավապետի հետ, որի մահվան սպառնալիքով ստիպում են տեղափոխել նրանց Մումբայ։

Նոյեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 19։40-ին, «Կոլաբա» անունը կրող նավահանգստից 7 կմ հեռավորության վրա գնդակահարում են ձկնորսական նավով իրենց տեղափոխող նավապետին և դիակը նետում ջուրը։ Այնուհետև նրանքնստում են փչովի 4 նավակներև նավարկում դեպի ափ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. MUMBAI TOURISM
  2. 2,0 2,1 How 26/11 Mumbai attack happened in 2008: From first eyewitness to Kasab
  3. Число погибших в Мумбаи достигло 195 человек․(ռուս.)
  4. Атаку на индийский Мумбаи устроили десять террористов, прибывшие, предположительно, из Пакистана․ Արխիվացված 2008-12-03 Wayback Machine(ռուս.)
  5. Indian forces storm Jewish centre․(անգլ.)
  6. «Արխիվացված տարբերակ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին. {{cite web}}: Invalid |url-status=այո (օգնություն)(անգլ.)