Հարկադիր աբորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարկադիր աբորտը կարող է առաջանալ, երբ հանցագործը բռնի, սպառնալիքի միջոցով աբորտ է առաջացնում՝ օգտվելով կնոջ համաձայնությունը տալու անկարողությունից, կամ երբ նա իր համաձայնությունը տալիս է հարկադրանքի ներքո։ Հարկադիր ստերիլիզացման նման, հարկադիր աբորտը կարող է ներառել ֆիզիկական ներխուժում կանանց վերարտադրողական օրգաններ։

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում կատարվել են անօրինական հարկադիր աբորտներ՝ կապված ընտանիքում մեկ երեխա ունենալու քաղաքականության հետ[1]։ Դրանք տեղի պաշտոնյաների վրա կառավարության ճնշման արդյունք են, որոնք իրենց հերթին ուժեղ ձեռքի մարտավարություն են կիրառում հղի մայրերի նկատմամբ[2]։

2012 թվականի հունիսին Ֆեն Ցյանմեյը ստիպված եղավ վիժեցնել իր 7 ամսական պտուղը այն բանից հետո, երբ չվճարեց մեկ երեխայի քաղաքականությունը խախտելու համար տուգանքը[1]։ Ֆեն Ցյանմեյի գործը լայնորեն քննարկվել է չինական ինտերնետում, հատկապես ուժեղ հասարակական արձագանք է առաջացրել նրա չծնված երեխայի լուսանկարի հրապարակումը[3]։ Հուլիսի 5-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որում ասվում է, որ խստորեն դատապարտում է ինչպես Ֆենի գործը, այնպես էլ հարկադիր աբորտները ընդհանրապես և «հատկապես մեկ երեխայի քաղաքականության համատեքստում»[4]։

Ակտիվիստ փաստաբան Չեն Գուանչենի աշխատանքի մի մասը նույնպես վերաբերում էր այս տեսակի աբորտներին[5]։

Մինչև 2012 թվականը Չինաստանի հասարակությունը անհամաձայնություն հայտնեց հարկադիր աբորտների հետ, չնայած դրանց սահմանափակ օգտագործմանը, և մեկ երեխայի քաղաքականությունը չեղարկվեց։ Նույնիսկ 2016 թվականի հունվարին երկու երեխաների քաղաքականություն անցնելուց հետո, պրակտիկան դեռ տեղի է ունենում[6]։

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ընկերության, հարկադիր աբորտները ազդում են նաև Տիբեթի ինքնավար շրջանի մարդկանց վրա[7]։

Հյուսիսային Կորեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանը հետ է վերադարձնում Հյուսիսային Կորեայից բոլոր անօրինական ներգաղթյալներին, որտեղ նրանք սովորաբար կարճաժամկետ բանտարկվում են։ Հյուսիսային Կորեայից փախստականներից շատերը պնդում են, որ այդ բանտերում տարածված են հարկադիր աբորտներն ու մանկասպանությունը[8][9][10]։ ԱՄՆ Սենատի ստացած ցուցմունքի համաձայն՝ ճամբարում հղի բանտարկյալներին ստիպում են ներարկումներ կատարել պտղին սպանելու նպատակով։ Իսկ կենդանի ծնված երեխաները սպանվում են ծնվելուց անմիջապես հետո[11]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ԱՄՆ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի ակտիվիստ Լորա Լեդերերի կողմից անցկացված ֆոկուս խմբերի շարքի ուսումնասիրության ժամանակ սեռական տրաֆիկից հեռացածների ավելի քան 25 %-ը պատասխաններում հայտնել է, որ իրենց ստիպել են աբորտ անել[12][13]։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստերիլիզացումը և աբորտները տարածված պրակտիկա են Ռուսաստանի նյարդահոգեբուժական գիշերօթիկ հաստատություններում։ Քանի որ օրենքով երեխաները չեն կարող ապրել նյարդահոգեբուժական գիշերօթիկ հաստատություններում, գրեթե բոլոր հղի կանայք ենթարկվում են աբորտի։ Աբորտների ժամանակ հիվանդները հաճախ նաև ենթարկվում են հարկադիր ստերիլիզացման․ կապվում են նրանց արգանդափողերը, պատճառաբանելով, թե իբր հայտնաբերված «լուրջ բարդություններով»[14]։

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկադիր աբորտներն իրականացվել են նացիոնալ-սոցիալիզմի ժամանակ, այդ թվում՝ օստարբայթերների շրջանում։ Բացի այդ, եվգենիկայի և ռասայական հիգիենայի շրջանակներում երեխաների սպանությունները կատարվել են մանկական էֆթանազիայի միջոցով. նաև, այսպես կոչված, «ժառանգական հիվանդություններով սերունդների ծնունդը կանխելու» մասին օրենքի հիման վրա, մարդկանց հարկադիր կերպով ստերիլիզացրել են։

Արևելյան Թիմոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Թիմորից հաղորդվում է բռնի ստերիլիզացման, հարկադիր աբորտների և հարկադիր հակաբեղմնավորիչների մասին՝ ինդոնեզական օկուպացիայի շրջանակներում բնակչությանը վերահսկելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 David Barboza (2012 թ․ հունիսի 15). «China Suspends Family Planning Workers After Forced Abortion» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  2. Wong, Edward (2012 թ․ հուլիսի 22). «Reports of Forced Abortions Fuel Push to End Chinese Law». The New York Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  3. Evan Osnos (2012 թ․ հունիսի 15). «Abortion and Politics in China» (Blog by reporter in reliable source) (անգլերեն). The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  4. «EU Parliament condemns China forced abortions». Philippine Daily Inquirer (անգլերեն). Agence France-Presse. 2012 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  5. Pan, Philip P. (2006 թ․ հուլիսի 8). «Chinese to Prosecute Peasant Who Resisted One-Child Policy». The Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.
  6. Steven W. Mosher (2016 թ․ հոկտեմբերի 26). «Fact-Check: No, Hillary,China has not stopped doing forced abortions». NRL News Today (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  7. «Tibet: Menschenrechte Dezember 1999». www.igfm-muenchen.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2006 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  8. James Brooke (2002 թ․ հունիսի 10). «N. Koreans Talk of Baby Killings» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  9. David Hawk The Hidden Gulag Second Edition The Lives and Voices of "Those Who are Sent to the Mountains". — Second. — Committee for Human Rights in North Korea, 2012. — С. 111—155. — ISBN 0615623670 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 20-ին.
  10. Kirby, Michael Donald; Biserko, Sonja; Darusman, Marzuki Report of the detailed findings of the commission of inquiry on human rights in the Democratic People’s Republic of Korea - A/HRC/25/CRP.1(անգլ.) : journal. — United Nations Human Rights Council, 2014. Архивировано из первоисточника 27 փետրվարի 2014.
  11. «United States Senate Hearings: Testimony of Ms. Soon Ok Lee, 21. Juni 2002». Justizausschuss des Senats der Vereinigten Staaten. Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 20-ին.
  12. Lederer, Laura “Examining H.R. 5411, the Trafficking Awareness Training for Health Care Act of 2014”(անգլ.) // US House of Representatives, Energy and Commerce Committee, Witness Hearings : journal. — 2014. Архивировано из первоисточника 24 Սեպտեմբերի 2019.
  13. Lederer, Laura; Wetzel, Christopher A. The health consequences of sex trafficking and their implications for identifying victims in healthcare facilities(անգլ.) // Annals Health : journal. — 2014. — Т. 23. — С. 61. Архивировано из первоисточника 25 Մայիսի 2017.
  14. Алленова О., Цветкова Р. «ПНИ — это смесь больницы и тюрьмы» // Коммерсантъ-Власть. — 04.04.2016. — № 13. — С. 12.