Հարավաֆրիկյան Միություն (Առաջին համաշխարհային պատերազմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարավաֆրիկյան միությունը մտավ Առաջին համաշխարհային պատերազմի թատերաբեմ Մեծ Բրիտանիայի հետ միաժամանակ, և վերջինս էլ 1914 թվականի օգոստոսի 4-ին պատերազմ հայտարարեց Գերմանիային։

Հարավաֆրիկյան զորքերը մասնակցել են Աֆրիկայում գերմանական գաղութների դեմ գործողություններին, Արևմտյան ռազմաճակատի և Մերձավոր Արևելքի մարտական գործողություններին։ Աֆրիկացիները, որոնք կազմում էին երկրի սպիտակամորթ բնակչության մեծամասնությունը, դեմ էին պատերազմի մեջ մտնելուն։ Այնուամենայնիվ, Հարավային Աֆրիկայի ղեկավարությունը ճնշեց երկրում տիրող բոլոր անկարգությունները և ակտիվ մասնակցություն ունեցավ համաշխարհային պատերազմին։

Ռազմական գործողությունները ԱՖրիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի բռնկումով ակտիվ ռազմական գործողություններ ծավալվեցին Աֆրիկայում, որտեղ Գերմանիան ուներ գաղութներ։ Հարավաֆրիկյան զորքեր ուղարկվեցին Հարավարևմտյան Աֆրիկա՝ գեներալ Լուիս Բոտայի հրամանատարությամբ։ Այս գաղութում մարտերի ընթացքում հարավաֆրիկացիներին հաջողվեց հաղթել գերմանական գաղութային զորքերին և վերահսկողություն հաստատել այս գաղութի վրա։

Լետտով-Ֆորբեկի բանակի կապիտուլյացիան Աբերքորնում (Հարավային Ռոդեզիա)

Ի հավելումն դրա՝ հարավաֆրիկյան զորքերը գեներալ Յան Սմետսի հրամանատարությամբ մասնակցել են Արևելյան Աֆրիկայում գերմանական զորքերի դեմ մարտերին։ Այստեղ նրանց դիմադրեցին գերմանական զորքերը գեներալ Լետտով-Ֆորբեկի հրամանատարությամբ։ Համառ պայքար էր ընթանում, և կողմերից ոչ մեկը չկարողացավ հասնել հաղթանակի։ Այստեղ մարտերն ավարտվեցին միայն 1918 թվականի նոյեմբերին, երբ, իմանալով Գերմանիայի հանձնման մասին, Լետով Վորբեկը որոշեց վայր դնել զենքերը։

Ռազմական գործողությունների այլ թատերաբեմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկյան Միության բանակի 1-ին հետևակային բրիգադի կրծքանշան

Հարավաֆրիկյան զորքերի մեկ հետևակային բրիգադ ուղարկվեց Ֆրանսիա՝ Արևմտյան ճակատում կռվելու համար։ Հարավաֆրիկյան զորքերը ակտիվ մասնակցություն ունեցան Արևմուտքում գերմանական զորքերի դեմ տարբեր գործողություններին։ Հարավաֆրիկացիները մասնակցել են Սոմի ճակատամարտին։ Նաև հարավաֆրիկյան որոշ ստորաբաժանումներ Եգիպտոսում և Պաղեստինում կռվել են թուրքական զորքերի դեմ։ Բացի այդ, մոտ 3000 հարավաֆրիկացիներ ծառայել են բրիտանական ռազմաօդային ուժերում։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկյան Միությունը նշանակալի դեր խաղաց համաշխարհային պատերազմում Անտանտի հաղթանակի գործում՝ փաստացի Աֆրիկայում գրավելով երկու գերմանական գաղութներ։ Բրիտանական ռազմածովային ուժերն օգտագործում էին նաև հարավաֆրիկյան նավահանգիստները։

Կռիվների ընթացքում Հարավաֆրիկյան բանակը ունեցավ 7000 սպանված և 12000 վիրավոր[1]։

Ըստ Վերսալյան պայմանագրի՝ Հարավաաֆրիկյան Միությունը մանդատ ստացավ Հարավային Աֆրիկայի նախկին գերմանական գաղութների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]