Հատի Չիրպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հատի Չիրպան
թուրք.՝ Hatı Çırpan
Դիմանկար
Ծնվել է1890
ԾննդավայրԱնկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմարտի 21, 1956(1956-03-21)
Մահվան վայրԱնկարա, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և իրավապաշտպան
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
ԿուսակցությունՀանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Hatı Çırpan Վիքիպահեստում

Հատի Չիրպան (թուրք.՝ Hatı Çırpan, 1890, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 21, 1956(1956-03-21), Անկարա, Թուրքիա), նաև հայտնի է, որպես Սաթի Քադին (թուրք.՝ Satı Kadın), թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի առաջին կին անդամներից մեկը, որն ընտրվել է 1935 թվականի համընդհանուր ընտրություններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ լեզվական համագումարից անմիջապես առաջ (թուրք.՝ İkinci Türk Dil Kurultayı), որն անցկացվել է 1934 թվականի օգոստոսի 18-ից 23-ը, հուլիսի 16-ին[1], նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մեկնել է Անկարայից էքսկուրսիա դեպի Ղազան գյուղ (այն ժամանակ մտնում Էր Անկարայի մարզի Կիզիլջահամամ շրջանի կազմի մեջ[2][3]), Անկարա մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա[4]։ Այս շրջայցի ընթացքում Աթաթուրքին ներկայացրել են Սատի Կադինին, որը Ղազանի գյուղապետն էր։ Նա գեղջկուհի էր Կենտրոնական Անատոլիայից, որը չորս տարի պայքարում էր թուրքական անկախության պատերազմի ժամանակ[5]։ Աթաթուրքը նրա հետ զրույցի է բռնվել, որից հետո նա, ինչպես հաղորդվել է, համակրանք է տածել Սաթի Քադինի նվաճումների և ինտելեկտի նկատմամբ[2][3][4]։

Ըստ Աֆեթ Ինանի, Աթաթուրքը նրան հանդիպելուց հետո ասել է. «Սա այն կինն է, որը կարող է հաջողության հասնել որպես խորհրդարանի անդամ»[6]։ Իր հաջող ընտրարշավում Սաթի Քադինին հովանավորում և աջակցում էր ինքը` Աթաթուրքը[7]։ Հետագայում նա փոխել է իր անունը Հատի` Աթաթուրքի խորհրդով, որը այդ ժամանակ հետաքրքրված էր նախախեթերի քաղաքակրթությամբ, և քանի որ նրա նախկին` Սաթի անունը նշանակում էր «վաճառք» կամ «գնել» թուրքերեն[4], նա ընդունել է Չիրպան ազգանունը այն բանից հետո, երբ 1934 թվականին ազգանվան մասին օրենքը պահանջում էր, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները ունենան ազգանուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. A. Turan Alkan, «Bu cennet yurt köşesinde mutlusunuz Kızılcahamamlılar!» Archived 2012-03-14 at the Wayback Machine., Zaman, 25 июля 2010
  2. 2,0 2,1 A. Afetinan, Tarih’ten bugün’e, Türk Tarih Kurumu Basımevi, 1970, p. 164.
  3. 3,0 3,1 A. Afetinan, Cumhuriyetʼin Ellinci yılı için Köylerimiz, Türk Tarih Kurumu Basımevi, 1978, p. 8.
  4. 4,0 4,1 4,2 Emin Karakuş, 40 yıllık bir gazeteci gözü ile İşte Ankara, Hür Yayın ve Ticaret, 1977, p. 22.
  5. The Turkish Woman (1919—1923), Basın Yayın Genel Müdürlüğü, p. 36.
  6. İşte mebus olacak kadın., A. Afetinan, Kemal Atatürk'ü Anarken, Güzel Sanatlar Matbaası, 1956, p. 67.
  7. The Turkish Woman (1919—1923), Basın Yayın Genel Müdürlüğü, p. 36.