Աֆեթ Ինան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աֆեթ Ինան
թուրք.՝ Afet İnan
Yamzu.jpg
Ծնվել էնոյեմբերի 29, 1908(1908-11-29)
Salonica Vilayet, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 8, 1985(1985-06-08) (76 տարեկանում)
Անկարա, Թուրքիա
ԳերեզմանCebeci Asri Cemetery
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Flag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պատմաբան, սոցիոլոգ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Անկարայի համալսարան
Գործունեության ոլորտպատմություն
Ալմա մատերԺնևի համալսարան և Նոտր դամ դը Սիոն դպրոց
Afet İnan Վիքիպահեստում

Այշե Աֆեթ Ինան կամ Աֆեթինան (թուրք.՝ Ayşe Afet İnan, նոյեմբերի 29, 1908(1908-11-29), Salonica Vilayet, Օսմանյան կայսրություն - հունիսի 8, 1985(1985-06-08), Անկարա, Թուրքիա), թուրք պատմաբան և սոցիոլոգ: Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգրած ութ աղջիկներից մեկն էր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆեթ Ինանը ծնվել է Իսմայիլ Հակկի Բեյի և Շևզանե հանըմի ընտանիքում[1]՝ 1908 թվականին, Քեսենդիրի շրջանում (Պոլյորոզ, ներկայիս՝ Կասանդրա), Սալոնիկի Վիլայեթում[2]:

Ընթացող Բալկանյան պատերազմների պատճառով նա և նրա ընտանիքը արտագաթել են Ադապազար: 1913 թվականի մարտի 4-ին սկսել է հաճախել Ադապազարի միջնակարգ դպրոց: Ապա նրանք տեղափոխվել են Անկարա, Միհալիչչիկ, Կարաոգլան, Բիգա: Նրա մայրը` Շևզանե հանըմը, մահացել է տուբերկուլյոզից` 1915 թվականի մայիսի 15-ին: Քանի որ նրա հայրն ամուսնանում է մի երտասարդ աղջկա հետ, Այշեն որոշում է դառնալ ուսուցչուհի և իր աշխատած գումարով առանձին ապրել[3]: Բիգայում գտնվելու ժամանակ հորից և նրա երկրորդ կնոջից ծնվում է նրա փոքր քույրը՝ Նազիհեն: 1920 թվականին նա ավարտել է իր վեցամյա տարրական կրթությունը: 1921 թվականին նրանք բնակություն են հաստատում Ալանյայում: 1922 թվականին Էլմալիում ստանում է ուսուցչի որակավորում և նշանակվում է Էլմալի աղջիկների համար նախատեսված դպրոցի տնօրենի պաշտոնին: 1925 թվականին ավարտել է Բուրսայի կանանց համար նախատեսված մանկավարժական քոլեջը և Իզմիրի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ: Նույն տարվա հոկտեմբերին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի Իզմիր կատարած այցի ժամանակ նրանք հանդիպել են:

Ձախից աջ. Ռուկիե (Էրկին), Սաբիհա (Գյոքչեն), Աֆեթ (Ինան) և Զեհրա Այլին՝ Մ. Ք. Աթաթուրքի որդեգրած դուստրերը:

Ապա 1925 թվականին Մուսթաֆան Աֆեթին ուղարկում է Լոզան, Շվեյցարիա՝ ֆրանսերեն սովորելու նպատակով: 1927 թվականին Թուրքիա վերադառնալուց հետո նա ընդունվում է Ստամբուլի Նոտր Դամ դե Սիոն ֆրանսիական լիցեյը: Լիցեյն ավարտելուց հետո նա նշանակվում է միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհու պաշտոնին: 1935 թվականին Աֆեթ Ինանը դարձյալ մեկնում է Շվեյցարիա և 1936 թվականից մինչև 1938 թվականը սովորում է Ժնևի համալսարանում: 1939 թվականին՝ ուսումն ավարտելուց հետո, նա սոցիոլոգիայի ոլորտում ստանում է դոկտորի կոչում: 1950 թվականին դառնում է Անկարայի համալսարանի պրոֆեսոր:

Նա եղել է Թուրքական պատմական ընկերության համահիմնադիրն ու ղեկավար անդամը:

Ինանը մահացել է 1985 թվականի հունիսի 8-ին Անկարայում՝ թողնելով իր ամուսնուն և զավակներին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arı İnan, Profesör Doktor Afet İnan, Remzi Kitabevi, 2005, 978-975-14-1065-8, p. 16. (թուրքերեն)
  2. Arı İnan, Profesör Doktor Afet İnan, p. 23.
  3. İpek Çalışlar, Latife Hanım, ISBN Doğan Kitap, 2006, 978-975-293-478-8, p. 384. (թուրքերեն)

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Medeni bilgiler ve M. Kemal Atatürk'ün el yazıları, Ankara, Türk Tarih Kurumu, 1969
  • Atatürk'ten yazdıklarım, Ankara, 1969
  • Recherches Sur les Caractéres Anthropologiques des Population de la Turquie, Genève, 1939
  • Türk Amirali Piri Reis'in Hayatı ve Eserleri
  • L'émancipation de la Femme Turque
  • Eski Mısır Tarih ve Medeniyeti, 1956 (History of the Ancient Egypt)
  • Biography (թուրքերեն)