Հավոկ (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավոկ
Հրատարակման պատմություն
ՀեղինակArnold Drake? և Դոն Հեք
Դերակատար / ՁայնԼուկաս Տիլ
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էUncanny X-Men
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Alexander Summers
Տեսակմուտանտ, անիմացիոն կերպար և կինոհերոս
ԾննդավայրՀոնոլուլու
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
Զբաղմունքսուպերհերոս և կառավարական գործակալ
Ծնողներհայր՝ Կորսար, մայր՝ Քեթրին Սամերս
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, Վրիժառուները, X-Factor, Starjammers?, Մուտանտների եղբայրություն և Պաշտպաններ
Հատուկ ուժեր և ունակություններ
energy blasts?

Հավոկ (անգլ.՝ Havok, իրական անուն՝ Ալեքսանդր Սամմերս), Marvel Comics տիեզերքի սուպերհերոս, առաջին անգամ հայտնվել է Uncanny X-Men կոմիքսների 54-րդ հրատարակությունում 1969 թվականի մարտին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սամմերսը ծնվել է Հոնոլուլուում։ Նա ԱՄՆ-ի ВВС ընկերության մայոր Քրիստոֆեր Սամմերսի (Ծովահեն) և Քեթրին Էննի տղան է։ Հետո ընտանիքը տեղափոխվում է Ալյասկայի Անքորեջ քաղաք։ Մի անգամ, Սամմերսները ինքնաթիռով թռչելու ժամանակ, նրանց վրա է հարձակվում Շի’ար կայսրության տիեզերական նավը։ Այն բանից հետո, երբ ինքնաթիռը այրվում և ընկնում է, ծնողները Ալեքսին և նրա ավագ եղբորը՝ Սքոթին կապում են օդապարիկից և հրում են նրանց դուրս, ողջ մնալու հույսով։ Հետո Սամմերս տղաները գտնվում և հանձնվում են մանկատուն։ Ալեքսը որդեգրվում է, իսկ Սքոթը ստիպված այնտեղ է անց կացնում իր մանկության մեծ մասը[1]։

Հավոկը Իքս մարդկանցից Կիկլոպի կրտսեր եղբայրն է և Հրաբխի ավագ եղբայրը։ Նա հաճախ վիրավորվում է այն բանի պատճառով, որ Կիկլոպը Իքս մարդկանց շրջանակում ունի մեծ հեղինակություն և հիասքանչ համբավ։

Հավոկը և նրա վաղեմի սիրուհին՝ Պոլյարիսը, միմյանց թիմերի նկատմամբ հաճախ ունեցել են սեր-ատելություն հարաբերությունները։ Երկուսն էլ եղել են Ֆակտոր Իքս մուտանտային թիմի անդամներ, որին ֆինանսավորում էր Պենտագոնը։ Իքս Ֆակտորի կազմացրումից հետո՝ Հավոկին հանդես է գալիս որպես գլխավոր հերոս Mutant X շարքում, որում նա տարօրինակ ալտերնատիվ իրականություն է ուսումնասիրում։ Հետո նա վերադառնում է Իքս մարդկանց մոտ։ Տվյալ պահին Հավոկը Իքս ֆակտոր թիմի առաջնորդն է։

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավոկը մուտանտ է, որն ունակ է կլանել շրջակա էներգիան և դրա հաշվին շիկացած պլազմային ալիքներ առաջացնել, որը նա շատ դժվարությամբ է կառավարում։ Դիմադրողականություն ունի Կիկլոպի ճառագայթների նկատմամբ, Հավոկի ուժերը նույնպես չեն գործում Սքոթի դեմ։ Նաև ունի բարձր դիմադրողականություն Հրաբխի գերունակությունների նկատմամբ։

Ալտերնատիվ իրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Հավոկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate X-Men-ում Ալեքս Սամմերսը հայտնի է Հավոկ անունով։ էմմա Ֆրոսթի հաշտարարական թիմի՝ Մուտանտների ապագա ակադեմիայի ուսանող է։ Այդ տարբերակում նա Պոլյարիսի ընկերն է և թիմի օգնականը։

Այս տարբերակում նա Կիկլոպի եղբայրն է։ Ինչպես ավանդական կոմիքսներում, այնպես էլ այդտեղ նրանց հարաբերությունները թշնամական են։ Սակայն, կան մի քանի կարևոր տարբերություններ․ առաջին՝ Ալեքսը ավագ եղբայրն է, իսկ այլ տարբերակներում նա կրտսեր եղբայրն է, երկրորդ՝ այս տարբերակում Ալեքսը և Սքոթը հաճախ են հակաճառում միմյանց՝ ինչպես գաղափարապես, այնպես էլ ֆիզիկապես, երրորդ՝ հետաքրքրված չեն միմյանց միջև եղած պառակտումների հաշտեցմամբ։ Նրանց գաղափարների պառակտությունները գոյություն ունեն այն բանի պատճառով, որ Ալեքսը սովորել է Էմմա Ֆրոսթի Ապագայի ակադեմիայում։ Այդ տարբերակում նրանք Սքոթի հետ մրցակցում են Պոլյարիսի համար։ Իր եղբոր հետ միայն երկու անգամ է համագործակցել, երբ մեծ վտանգի մեջ էին, սակայն, այնուամենայնվ, հիմնականում նրանք ունեն շատ ազգակցական հարցերը, որը նրանց բաժանում է։

Ուլտիմատումի ժամանակ Բազմապատկիչը չկարողանալով գտնել Ալեքսին՝ Ապագայի ակադեմիայում նրա սպանված ընկների մեջ՝ համարում է նրան անհայտ կորած։ Ավելի ուշ պարզվում է, որ Ալեքսը ողջ է մնացել և գտնվում է հոգեբուժարանում։ Շուտով նա տեսնում է Սքոթ Սամմերսի ուրվականը։ Այնուհետև Նատանիել Էսեքսը Ալեքսին հոգեբուժարանից ազատում է և տանում է նրան Լայլա Միլերի մոտ։

Հավոկը կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտսերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հավոկը հայտնվում է Իքս մարդիկ մուլտսերիալի «Սառը հարմարավետություն» սերիայում, որտեղ եղել է Իքս Ֆաքտոր թիմի անդամ։ Նա կռվում է Կիկլոպի հետ, բայց նրանց ճառագայթները չեն ազդում մեկը մյուսի վրա, ինչը հանդիսանում է ուղարկման պատճառ դեպի կոմիքսներ, որտեղ նրանք եղբայրներ են։ Մուլտսերիալի վերջում Ալեքսը և Սքոթը այդպես էլ չեն իմանում իրենց ազգակցական կապի վերաբերյալ։
  • Հավոկը հայտնվում է նաև «Իքս մարդիկ։ Էվոլյուցիա» մուլտսերիալի մի քանի սերիաներում։
  • Ալեքսի մասին «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում կարճ հիշատակում է Կիկլոպը։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուկաս Թիլը կատարել է Հավոկի դերը 2011 թվականի «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմում[2]։ Այստեղ նա նույնպես վատ է կառավարում իր ուժերը և այդ իսկ պատճառով նրա սուպերհագուստի մեջ ստեղծում են կենտրոնացման սարք, որը վերջում վնասվում է։ Նրա և Սքոթի բարեկամությունը ֆիլմում չի հիշատակվում։
  • Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը ֆիլմում Թիլը նորից կատարում է Հավոկի դերը կարճ դրվագում, որում Ռեյվենը փրկում է նրան Վիետնամում, որտեղ նրան ցանկանում էին տանել Բոլիվեր Թրասքի (մուտանտների դեմ զենքի հեղինակ) լաբորատորիա՝ հետազոտություններ կատարելու նպատակով[3]։
  • Հավոկը հայտնվում է նաև Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս ֆիլմում, որտեղ նրա դերը կատարում է Լուկաս Թիլը։ Այդ ֆիլմում նա Սքոթի ավագ եղբայրն է։ Նա Սքոթին բերում է Քսավյերի դպրոց։ Ապոկալիպսիսի կողմից պրոֆեսոր Քսավյերի առևանգումից հետո փորձելով փրկել վերջինիս՝ Հավոկը պատահականորեն իր ճառագայթով պայթեցնում է Սև կեռնեխի շարժիչը և զոհվում իր իսկ ստեղծած պայթյունի ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. X-Factor #-1
  2. Sperling, Nicole (2010 թ․ հուլիսի 8). «'X-Men: First Class': Matthew Vaughn fills his cast with up-and-comers». Entertainment Weekly. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին.
  3. 11 questions about X-Men Days Of Future Past answered | Den of Geek

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]