Հավկուրություն, հեմերալոպիա (հունարեն՝ ήμεράλωψ)), տեսողության խանգարում, որն արտահայտվում է թույլ լուսավորության պայմաններում (մթնշաղ, գիշեր) առարկաները տեսնելու ընդունակության թուլացմամբ կամ կորստով։
Կարող է առաջանալ աչքիցանցաթաղանթի, անոթաթաղանթի և տեսողական նյարդի որոշ օրգանական հիվանդությունների, գլաուկոմայի (ախտանշանային հավկուրություն), ընդհանուր սնուցման խանգարումների, լյարդի որոշ հիվանդությունների, մալարիայի, ալկոհոլամոլության դեպքերում, որոնք ուղեկցվում են օրգանիզմում վիտամին A-ի լրիվ բացակայությամբ (ֆունկցիոնալ հավկուրություն), ինչպես նաև ցանցաթաղանթի բնածին գունակային կազմափոխման ժամանակ։ Հավկուրության հիմքում ընկած են ցանցաթաղանթի ցուպիկների կառուցվածքային փոփոխությունները կամ տեսողական ծիրանու (որը լույսի պայմաններում տարրալուծվում է, իսկ մթությունում վերականգնվում վիտամին A-ի մասնակցությամբ) անբավարարությունը։ Հավկուրությունը սովորաբար սրանում է վաղ գարնանը, որը պայմանավորված է սննդամթերքներում վիտամին A-ի անբավարարությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 270)։