Հավանայում Իլ-62-ի աղետը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավանայում Իլ-62-ի աղետը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականսեպտեմբերի 3, 1989
ՎայրՀավանա, ,  Կուբա
Թռիչքի վայրJosé Martí International Airport?
Վերջնական կետCologne Bonn Airport?
Զոհվածներ126 մարդ
Վիրավորներ23
Aviation Safety Network ID19890903-1
Օդանավ
ԱվիաընկերությունCubana de Aviación?
Կենդանի մնացած0

Հավանայում Իլ-62-ի աղետը, ավիացիոն աղետ, որը տեղի է ունեցել կիրակի՝ 1989 թվականի սեպտեմբերի 3-ին Հավանայի արվարձանում Cubana de Aviación ավիաընկերության Իլ-62Մ ինքնաթիռի հետ։ Արդյունքում զոհվել է 171 մարդ, ինչը նրան դարձնում է խոշորագույնը Կուբայի պատմության մեջ[1]։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

CU-T1281 (գործարանային՝ 3850453, սերիական՝ 50-05) համարով Իլ-62Մ օդանավը թողարկվել էր Կազանի ավիագործարանում մոտավորապես 1988 թվականի երրորդ եռամսյակում և մինչև նույն տարվա ավարտը վաճառվել է Cubana de Aviación կուբայական ավիաընկերությանը[2]։ Այդպիսով, աղետի պահին օդանավը ոչ ավելի, քան մեկ տարեկան էր, նրա թռիչքաժամանակը կազմում էր մոտավորապես 1300 ժամ[3]։

Աղետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռը պետք է կատարեր 9646 միջազգային չարտերային չվերթը Հավանա-Քյոլն-Միլան երթուղով։ Նրան օդանավավարում էր անձնակազմը, որի հրամանատարն էր (ՕՀ) Արմանդո Օլիվերոսը (իսպ.՝ Armando Oliveros): Նա բավականին փորձառու օդաչու էր, որը 29 տարվա թռիչքի փորձ ուներ, նրա թռիչքաժամանակը կազմում էր 13 հազար ժամ, որից Իլ-62 ինքնաթիռով՝4761 թռիչքային ժամ։ Անձնակազմը բաղկացած էր 11 անձից[1][3]։ Սրահում գտնվում էր 115 ուղևոր՝ հիմնականում իտալացի զբոսաշրջիկներ[4]։

Օդանավակայանին մոտենում էր արևադարձային փոթորիկ, որը գտնվում էր 8-10 կմ հեռավորության վրա, միևնույն ժամանակ քամու արագությունը օդանավակայանում կազմում էր 30-40 կմ/ժամ և տեղում էր հորդառատ անձրև։ Եղանակային տվյալ պայմաներում հրամանատար Օլիվերոսը թռիչք իրականացնելու որոշում ընդունեց։ Մոտավորապես ժամը 19:00-ին ինքնաթիռը պոկվեց թռիչքուղուց և սկսեց բարձրություն հավաքելը։ Սակայն նա հազիվ էր հասել 53 մետրի, երբ անմիջապես ընկավ վարընթաց հոսանքի մեջ և սկսեց իջնել։ Առաջընթաց արագությունն ավելացնելու համար անձնակազմը փոքրացրեց թևիկների անկյունը 300-ից մինչև 150, բայց այս գործողությունը նվազեցրեց միայն թևի վերելքի ուժը և հանգեցրեց էլ ավելի արագ իջնելու։ Կորցնելով բարձրությունը՝ Իլ-62 օդանավը բախվեց ուղղորդող ռադիոփարոսին, այնուհետև հարվածեց մի փոքր բլուրի, հարվածից վեր թռավ, ինչից հետո թռավ ևս 250 մետր և ընկավ Հավանայի արվարձանում՝ ավերելով մի քանի տասնյակ տներ[3]։

Դեպքի վայր են մեկնել շտապ օգնության մեքենաները, ոստիկանությունը արագ շրջափակել է տարածքը։ Աղետի վայրում հայտնաբերվեց միակ մենդանի մնացած 22-ամյա տղամարդը։ Սակայն 8 օր անց, սեպտեմբերի 11 -ին, նա մահացավ ստացված վնասվածքներից։ Այսպիսով, ինքնաթիռում գտնվող բոլոր 126 մարդիկ զոհվեցին։ Բացի այդ, երկրի վրա 45 բնակիչ է զոհվել։ Այս ավիաաղետի զոհերի ընդհանուր քանակը կազմել է 171 մարդ, ինչը 2013 թվականին այն դարձրել է խոշորագույնը Կուբայի պատմության մեջ՝ առաջ անցնելով 1977 թվականին խորհրդային Իլ-62-ի աղետից և Իլ-62-ի հետ տեղի ունեցածների մեջ երրորդից (Վարշավայում և Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած աղետից հետո)[1]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վթարի մեղավորը քննիչներն անվանել են վատացող եղանակային պայմաններում թռիչքի որոշում կայացրած անձնակազմի հրամանատարին, որը թերագնահատել է ողջ վտանգը։

Հանձնաժողովի տվյալներով՝ օդանավի թռիչքի պահին քամու արագությունը կարող էր հասնել արդեն 100 կմ/ժ-ի, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ամբարձիչ ուժի անկմանը։ Թևի մեքենայացման մասին անձնակազմի որոշումն այդ պահին միայն ավելի է բարդացրել ստեղծված իրավիճակը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Aircraft accident Ilyushin 62M CU-T1281 Havana-José Martí International Airport (HAV)» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. «Ильюшин Ил-62М Бортовой №: CU-T1281». Russianplanes.net. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Cubana Il-62 crash report cites pilot error as cause» (անգլերեն). Flight International. 1989 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Cuban Jetliner With 124 Aboard Crashes» (անգլերեն). The New York Times. 1989 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.