Հավայան հրաբուխներ ազգային այգի ԱՄՆ-ում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավայան հրաբուխներ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կոորդինատներ 19°23′0″ հս․ լ. 155°12′0″ ամ. ե. / 19.38333° հս․. լ. 155.20000° ավ. ե. / 19.38333; 155.20000
Տարածք 1348 կմ²
Հիմնադրված է Օգոստոսի 1, 1916թ
Հաճախելիություն 1,693,005 (2014)
Ղեկավարող
կազմակերպություն
National Park Service
Կայք Hawaiʻi Volcanoes National Park

Հավայան հրաբուխներ (անգլ.՝ Hawai'i Volcanoes National Park), ազգային այգի ԱՄՆ-ում, որը գտնվում է Հավայան կղզու՝ Հավայի նահանգում։ Այն հիմնվել է 1916 թ. օգոստոսի 1-ին։ Այգու հրապարակը 1348 կմ² է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի տարածքում կան գործող հրաբուխներ՝ Կիլաուէա և Մաունա-Լուա: 1983 թվականից Կիլաուէայում տեղի են ունենում անդադար ժայթքումներ։ Սա աշխարհի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկն է։ Պարկում կարելի է տեսնել հազարամյակի հրաբխային արդյունքը, էլեմենտի միգրացիայի և էվոլուցիայի գործընթացը, որոնք ձևավորել են ցամաքի օվկիանոսի շուրջը եզակի էկոհամակարգով։ Պարկն ընդգրկում է ամբողջ բարձունքը, սկսաց ծովի մակարդակից մինչև կղզու բարձունքը՝ Մաունա-Լուա հրաբուխը (4169)։ Իսկ Կիլաուէա հրաբուխը մեկն է այն հրաբուխներից, որը տալիս է գիտնականներին ինֆորմացիա Հավայան կղզիների ծննդի և միտք է ծնում առաջին հրաբխային լանդշաֆտների մասին։ Պարկի կեսից ավելին տեղակայված է անապատում և այն լի է անսովոր հետիոտնային արահետներով և տեղ է զբոսաշրջային ճամբարների դրամատիկական պեյզաժների համար։ Հրաբուխները ստեղծել են նաև Կալապաներ և սև ավազներով ուրիշ լողափներ։ Պարկի գլխավոր տեսարժան վայրը դա Կիլաուէա հրաբուխն է, որն իրենից շատ մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ հանդիսանում է ամենաակտիվ հրաբուխներից մեկը մոլորակի վրա։ Կիլաուէան ամենաակտիվ հրաբուխն է Հավայան կղզիներում։ Մի խոսքով այն ամենաերիտասարդն է հավայան հրաբուխներում։ Կիլաուէային ոչ այնքան մոտ տարածված է Մաունա-Լուա հրաբուխը, որը ծովի մակարդակից դասավորված է 4170 մ բարձրության վրա։ Նրա ուժեղ ժայթքումը տեղի է ունեցել 1983 թվականին և շարունակվում է մինչ օրս։ Կիլաուէա հրաբուխն ունի 4.5 կմ տրամագծով խառնարան, որի առավելագույն խորությունը կազմում է 230 մ։ Այսօր այդ խառնարանի եզրերը վերածվել են իսկական թանգարանի, որի հիմնադիրն էր Թոմաս Ջագերը-առաջին ղեկավարը հրաբխային աստղադիտարանի, որտեղ ցուցադրվում են գիտական սարքավորումներ, հագուստներ և ուրիշ իրեր կապված հրաբուխների հետ։ Ըստ տեղի լեգենդի Կիլաուէա հրաբխի աստվածուհին Պելեն է։ Հնում հավայացիները բերել են նվերներ այդ աստվածուհուն և գցել անմիջապես խառնարանի մեջ։ Զարմանալի չէ, որ այդ աստվածային անունը կրում են մի շարք հավայան հրաբուխներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]