Իշհոտոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հավածորից)
Իշհոտոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Boraginales
Ընտանիք Գաղտրիկազգիներ (Boraginaceae)
Ենթաընտանիք Գաղտրիկայիններ (Boraginoideae)
Տրիբա Lithospermeae
Ցեղ Իշհոտոտ (Onosma)
L., 1762

Իշհոտոտ, հավածոր, իշաքոթ, (լատին․՝ Onosma), գաղտրիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձր, մինչև 40 սմ է։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, լայնգծաձև կամ գծաթիաձև։ Բույսն ամբողջովին պատված է խոզաններով։ Ծաղկաբույլը խողավակաձև է կամ մականաձև, ծաղիկները՝ սպիտակավուն կամ դեղին։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղն ընկուզանման է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 100, այլ տվյալներով մոտ 145[1], նրանցից մի քանիսը [2][3]։ ՀՀ-ում՝ 8 տեսակ՝

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, կավոտ լանջերին, գիհու և կաղնու նոսրանտառներում, առվակների ափերին, ճամփեզրերին և այլն։

Իշհոտոտ Գեղարդի (Օ. gehardica), իշհոտոտ Լիպսկու (Օ. lipskyi), իշհոտոտ նրբագեղ (Օ. gracilis) տեսակները հազվագյուտ բնաշխարհիկներ են, հանդիպում են Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարգերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Onosma Linnaeus in Flora of China(անգլ.)
  2. Попов, 1953, էջ 184—231
  3. Доброчаева, 1981, էջ 126—133
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշհոտոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշհոտոտ» հոդվածին։