Իշհոտոտ
Իշհոտոտ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Boraginales |
Ընտանիք | Գաղտրիկազգիներ (Boraginaceae) |
Ենթաընտանիք | Գաղտրիկայիններ (Boraginoideae) |
Տրիբա | Lithospermeae |
Ցեղ | Իշհոտոտ (Onosma) L., 1762 |
Իշհոտոտ, հավածոր, իշաքոթ, (լատիներեն՝ Onosma), գաղտրիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցողունի բարձր, մինչև 40 սմ է։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, լայնգծաձև կամ գծաթիաձև։ Բույսն ամբողջովին պատված է խոզաններով։ Ծաղկաբույլը խողավակաձև է կամ մականաձև, ծաղիկները՝ սպիտակավուն կամ դեղին։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղն ընկուզանման է։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է մոտ 100, այլ տվյալներով մոտ 145[1], նրանցից մի քանիսը [2][3]։ ՀՀ-ում՝ 8 տեսակ՝
- իշհոտոտ մանրապտուղ (Օ. microcarpa),
- հավածոր մետաքսավուն (Օ. sericea),
- իշհոտոտ խոզանավոր (Օ. setosa),
- իշհոտոտ մանրածաղիկ (Օ. tenuiflora) և այլն։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, կավոտ լանջերին, գիհու և կաղնու նոսրանտառներում, առվակների ափերին, ճամփեզրերին և այլն։
Իշհոտոտ Գեղարդի (Օ. gehardica), իշհոտոտ Լիպսկու (Օ. lipskyi), իշհոտոտ նրբագեղ (Օ. gracilis) տեսակները հազվագյուտ բնաշխարհիկներ են, հանդիպում են Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարգերում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Onosma Linnaeus in Flora of China(անգլ.)
- ↑ Попов, 1953, էջ 184—231
- ↑ Доброчаева, 1981, էջ 126—133
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
|