Հասսե Էքման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հասսե Էքման
Hasse Ekman-PO.jpg
Ծնվել էսեպտեմբերի 10, 1915(1915-09-10)[1][2]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Մահացել էփետրվարի 15, 2004(2004-02-15)[1][2] (88 տարեկանում)
Մահվան վայրՄարբելյա, Málaga Province, Անդալուզիա, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Ակտիվ շրջան1933-1964
Ծնողներհայր՝ Gösta Ekman?, մայր՝ Greta Ekman?
Ամուսին(ներ)Eva Henning?, Tutta Rolf? և Agneta Wrangel?
Երեխա(ներ)Fam Ekman?, Գեստա Էքման, Krister Ekman?, Mikael Ekman? և Stefan Ekman?
Պարգևներ և մրցանակներՈսկե բզեզ մրցանակ

Հասսե Էքման (շվեդ.՝ Hasse Ekman), նույն ինքը Հանս Գեստա Էքման (շվեդ.՝ Hans Gösta Ekman. սեպտեմբերի 10, 1915, Ստոկհոլմ, Շվեդիա - փետրվարի 15, 2004, Մարբելյա, Իսպանիա), շվեդ դերասան, սցենարիստ և կինոյի ռեժիսոր, դերասան, ռեժիսոր և սցենարիստ Գեստի Էքման ավագի որդին և Գեստի Էքման կրտսերի, Քրիստերա Էքմանի, Ստեֆան Էքմանի ու ռեժիսոր Միքայել Էքմանի հայրը: 1995 թվականին կինոյի շվեդական ինստիտուտը նրան շնորհեց մրցանակ՝ շվեդական կինեմատոգրաֆիայի զարգացմանը նպաստելու համար[3]:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպիսի՞ն լինի հայտնի մարդու որդին: Հարցրեք կուզիկին, թե ինչպես է կուզիկ լինելը:

«
»
Հասսե Էքման[4]

Հանս Գեստա Էքմանը ծնվել է 1915 թվականի սեպտեմբերի 10-ին Ստոկհոլմի Էստերմալմ շրջանում՝ դերասան Գեստի Էքմանի (1890-1938) և Գրետայի (1887-1978) ընտանիքում: Հասսեին, ինչպես որ նրա անվանում էին մերձավորները, կնքել են նույն թվականի նոյեմբերին: 1922-1931 թվականներին նա սովորել է Էստերմալյմե տարրական և միջնակարգ դպրոցներում: Հոր ազդեցությամբ արդեն վաղ հասակից ընտրեց դերասանի կարիերան: 8 տարեկանում էպիզոդիկ դերում նկարահանվեց Ռունե Կարլստենի «Երիտասարդ կոմսը կառչել է աղջկանից և բեմից[sv]» ֆիլմում, որտեղ նաև նկարահանվել է Գեստա Էքման ավագը: Նրա համար մեծ ցնցում էր կրտսեր եղբոր՝ Յեն Միքայելի մահը, ով մահացավ ծնվելուց 10 ամիս անց: 17 տարեկանում նա գրեց և հրատարակեց «Ի՞նչ կլինի իմ հետ:[sv]» ինքնակենսագրական գիրքը, որտեղ պատմվում էր այն մասին, թե ինչքան բարդ է հայտնի ծնողների երեխաների կյանքը[5]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես թատրոնի և կինոյի դերասան իր նորամուտը նշեց 1930-ական թվականներին: 1932 թվականին Ֆոլկտեատերնի բեմում Հարթի և Մորիս Դրադելլայի «Լավագույն ընտանիքներում» պիեսում խաղաց իր առաջին դերը: Բեմում նրա խաղընկերը եղել է Ստիգ Յարելը: 1934 թվականին Հասսեն՝ որպես թատրոնի ռեժիսոր, ներկայացրեց Ալեքսեյ Կոնստանտինովիչ Տոլստոյի «Ֆյոդոր Իվանովիչ արքա» պիեսը, որտեղ գլխավոր դերում խաղաց իր հայրը[5]:

Թատրոնում աշխատելուն զուգահեռ շարունակեց ֆիլմեր նկարահանել: Վերադառնալով կես տարվա Հոլիվուդյան ուղևորությունից՝ 1936 թվականին նա դեր ստացավ Գուստավ Մուլանդերի «Ինտերմեցցո» ֆիլմում, որտեղ կրկին նկարահանվեց հոր հետ: Մեկ տարի անց Գեստա Էքման ավագը վաղաժամ մահացավ: Նրա հիշատակի համար այդ նույն տարում Հասսեն գրեց «Գեստա Էքման» գիրքը[5]:

Դրանից ոչ շատ շուտ նա իր նորամուտն էր նշել որպես սցենարիստ: 1938 թվականին նրա գրած սցենարով ռեժիսոր Անդրես Հենրիքսոնը նկարահանեց «Ամպրոպ և կայծակ[sv]» ֆիլմը, որում Հասսեն խաղաց դերերից մեկը[5]:

1940 թվականին նա դեբյուտեց որպես կինոռեժիսոր՝ նկարահանելով «Քեզ հետ իմ ձեռքերում[sv]» կինոկատակերգությունը: Որպես ռեժիսոր նրա աշխատանքի գագաթնակետը եղավ 1940-1950-ական թվականներին, երբ նրա կողմից ստեղծվել էին ավելի քան 30 ֆիլմեր, մեծ մասամբ՝ կատակերգություններ: Այդ նույն ժամանակ Դանիայում նրա 3 սցենարներով ֆիլմեր նկարահանվեցին: 1950 թվականին Հասսեն նկարահանեց «Աղջիկը և հակինթները[sv]» ֆիլմը, որը համակրեց քննադատներին և համարվում է կինոյում նրա լավագույն աշխատանքը: Նրա գործընկերը՝ Ինգմար Բերգմանը, այդ ֆիլմն անվանեց «բացարձակ գլուխգործոց»[6]: 1950-ականներին նա ստեղծեց Սիկան Կարլսոն հայտնի կատակերգությունները շարքը[5]:

Հասսե Էքմանը համարվում է շվեդական կինոյի ամենամեծ և յուրօրինակ տաղանդներից մեկը:

«
»
Ինգմար Բերգման[6]

Ինչպես կինոյում, թատրոնում այդ ժամանակաշրջանում Հասսեն նախընտրում էր կատակերգություններ ներկայացնել: Նա անձամբ գրեց 3 պիես և դարձավ Կարլ Գերհարդի ողբերգության ռեժիսորը 1946, 1957 և 1959 թվականներին: 1956 թվականին նա հրատարակեց իր միակ վեպը՝ «Կյուրե Կորինտը և երազանքների գործարանը[sv]»-ը, իսկ դրանից մեկ տարի առաջ հրատարակվել էր նրա երկրորդ ինքնակենսագրական գիրքը՝ «Հիասքանչ բադիկը[sv]»: 1960-ականներին Հասսեն ավարտեց դերասանի և կինոռեժիսորի կարիերան[6]: Նրա վերջին դերասանական աշխատանքը կինոյում դարձավ «Այգու նստարանին[sv]» (1960) ֆիլմում ուսուցիչ Ստիգ Բրենդերի գլխավոր դերը, որը նա նկարահանեց իր իսկ վերջին սցենարով: Նրա կողմից նկարահանված վերջին ֆիլմը դարձավ «Մարտիկների ամուսնությունները[sv]» (1964) կատակերգությունը: 1960-1980-ական թվականներին նա Ստոկհոլմում ներկայացրեց Կար դե Մումմայի և Պովել Ռամելի մեծաթիվ ողբերգությունները[5][7]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասսե Էքմանը ամուսնացել է 4 անգամ: 1938 թվականի հունիսի 22-ին Էլլինգե ամրոցում նա ամուսնացավ Ագնետա Վրանգել աֆ Զայզ բարոնուհու հետ. նրանք ունեցել են 4 որդիներ՝ Գեստա, Քրիստեր, Միքայել և Ստեֆան Էքման: Ամուսինները բաժանվեցին 1944 թվականի նոյեմբերին: Նույն թվականին Հասսեն սկսեց հանդիպել դերասանուհի Էվա Հենինգի հետ: 1946 թվականի ապրիլի 24-ին Ստոկհոլմի ռատուշայում նրանք օրինականացրին իրենց հարաբերությունները: Նրանք ունեցան մի աղջիկ՝ Ֆամ Քրիստինան: 2 ամուսինների համար էլ դա 2-րդ ամուսնությունն էր: Նրանք բաժանվեցին 1953 թվականին: 1953 թվականին նոյեմբերի 11-ին Լիդինգում Հասսեն ամուսնացավ դերասանուհի Տուտտե Ռոլֆի հետ, ում սիրահարվել էր դեռ երիտասարդ հասակից: Երկու ամուսինների համար էլ դա երրորդ ամուսնությունն էր: Նրանց հարաբերությունները շարունակվեցին մինչև 1972 թվականը: Իր վերջին ամուսնությունը Վիվեկե Տրագդգարտի հետ կայացավ 1974 թվականի օգոստոսի 25-ին[5]:

Երկար տարիների ընթացքում նա հավաքել էր արվեստի գործերի մեծ հավաքածու, որը նա վաճառեց 1964 թվականին և տեղափոխվեց Միջերկրական ծովի ափ՝ Կատալոնիա, որտեղ ապրեց մինչև 2004 թվականի փետրվարի 15-ը, երբ նա մահացավ Մարբելյաում: Հասսե Էքմանը թաղվել է Ստոկհոլմի Հյուսիսային գերեզմանոցում[5]:

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Կերպար
1924 «Երիտասարդ կոմսը կառչել է աղջկանից և բեմից» (շվեդ.՝ Unge greven ta'r flickan och priset) Ռունե Կարլստեն մրցավազքի հաղթող
1933 «Գիշերը Սմիգեհոլմում En natt på Smygeholm}}» (շվեդ.՝ En natt på Smygeholm) Սիգուրդ Վալլեն էնսին
«Լեռնային[sv]» (շվեդ.՝ Hemslavinnor) Ռագնար Վիդեստեդտ Կուրտ
1936 «Ինտերմեցցո[sv]» (շվեդ.՝ Intermezzo) Գուստավ Մուլանդեր Ակե Բրանդտ
Աղբյուր.[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. «Hasse Ekman. Guldbaggen (1995)»։ Svensk Filmdatabas (շվեդերեն)։ www.sfi.se 
  4. «Hans Gösta Ekman. Citat»։ Ekmansallskapet (շվեդերեն)։ www.ekmansallskapet.se 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Hans Gösta Ekman. Mini biografi»։ Ekmansallskapet (շվեդերեն)։ www.ekmansallskapet.se 
  6. 6,0 6,1 6,2 «Hasse Ekman. Ekman och Ingmar Bergman var båda under 40-talet Lorens Marmstedts protegéer och i början av 50-talet Sveriges två mest lovande filmregissörer. Pressen gillade att exploatera en, i alla fall, delvis sann rivalitet mellan de båda» (շվեդերեն)։ www.ingmarbergman.se 
  7. «Ekman, Hans (Hasse)» (շվեդերեն)։ www.filmsoundsweden.se 
  8. «Hasse Ekman»։ Svensk Filmdatabas (շվեդերեն)։ www.sfi.se 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]