Հասան Ալի Թոփթաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հասան Ալի Թոփթաշ
թուրք.՝ Hasan Ali Toptaş
Ծնվել էհոկտեմբերի 15, 1958(1958-10-15) (60 տարեկան)
ԾննդավայրԴենիզլի, Թուրքիա
Մասնագիտությունգրող
Լեզութուրքերեն
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ՊարգևներՅունուս Նադիի մրցանակ Սեդատ Սիմավիի անվան գրական մրցանակ և Օրհան Քեմալի անվան գրական մրցանակ

Հասան Ալի Թոփթաշ (թուրք.՝ Hasan Ali Toptaş, հոկտեմբերի 15, 1958(1958-10-15), Դենիզլի, Թուրքիա), ժամանակակից թուրք գրող և բանաստեղծ[1]: Գրում է հիմնականում կարճ պատմվածքներ: Կարճ պատմվածքների նրա առաջին գիրքը «Bir Gülüşün Kimliği» (հայ․՝ Մի ծիծաղի անհատականացումը) տպագրվել է 1987 թվականին: Թուրք հայտնի գրականագետ Յըլդըզ Էջեվիթը, ով իրեն բնորոշում է որպես «հետմոդեռնիստական մոդեռնիստ», իր «Türk Romanında Postmodernist Açılımlar» (հայ․՝ Պոստմոդեռնիստական թուրքական գրականության ընդլայնումը) գրքում, գրողին բնորոշել է որպես «թուրքական գրականության Կաֆկա»: 1999 թվականին արժանացել է Ջեվդեթ Քուդրեթի գրական մրցանակի՝ իր «Bin Hüzünlü Haz» գրքի համար: Վեպը անդրադառնում է բազմակարծության, մետաֆիկացիայի և գրաքննության հիմնանդիրներին: Վեպը պարունակում է կաֆկայական մի շարք տարրեր, որոնք անդրադառնում են աբսուրդիզմի, սյուրռեալիզմի և պարադոքսալ իրականության խնդիրներին:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Yalnızlıklar (Միայնություններ) - 1990
  • Ölü Zaman Gezginleri (Մեռած ժամի ճանապարհորդները) - 1993
  • Sonsuzluğa Nokta (Ամբողջական կանգառ դեպի անվերջություն) - 1993
  • Gölgesizler (Անստվերություն) - 1995
  • Kayıp Hayaller Kitabı (Կորած երազների գիրքը) - 1996
  • Ben Bir Gürgen Dalıyım (Ես բոխու մի ճյուղ եմ) - 1997
  • Bin Hüzünlü Haz (Հազար մռայլ զվարճանքներ) - 1999
  • Uykuların Doğusu (Քնից դեպի արևելք) - 2005
  • Harfler ve Notalar (Նամակներ և նոթեր) - 2007
  • Heba (Անմտություն) - 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]