Հաշթ Բեհեշթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
هشت بهشت - panoramio (2).jpg

Հաշթ Բեհեշթ (պարս․՝ هشت‌ بهشت‎, բառ. «8 դրախտային ագիներ) — Սեֆյանների ժամանակաշրջանի պալատ Իրանի Սպահան քաղաքում: Կառուցվել է 1696 թ. Սուլեյման I-ի հրամանով: Ժամանակին այս շինությունը եղել է ամենագեղեցիկն աշխարհում: Կառույցն իր բազմաթիվ սենյակներով ունի 8 անկյան տեսք: Շինության ճարտարապետությունը Սպահանի ճարտարապետությունն է:

1977թ պալատը մասնակիորեն վերականգնվել է: Շինությունը գտնվում է Իրանի մշակութային ժառանության կազմակերպության վերասկողության ներքո: Հաշթ Բեհեշթ պալատը գտնվում է Սպահանի Նախշե ջահան հրապարակում` Ալի Ղափու պալատից քիչ հեռու: Հսկայական այգին, որտեղ գտնվում է պալատը, ներկայումս վերածվել է հասարակական այգու: Պալատն իրենից ներկայացնում է երկհարկ շինություն՝ գեղեցիկ կամարներով և բազմաթիվ նաշխերով, որոնք նախագծվել են չորս բաժնում: Շինության առաստաղը զարդարված է գիպսե գեղեցիկ զարդաքանդակներով: Դրանք զարդարում են նաև գեղանկարները: Երկրորդ հարկում շինության գեղեցկությունը բազմապատկվում է գեղեցիկ կամարների և փայտե վանդակավոր պատուհանների շնորհիվ: Երկրորդ հարկի բազմաթիվ միջանցքները նույնպես գեղեցիկ զարդարված են:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

عمارت هشت بهشت اصفهان.jpg
کوشک هشت بهشت اصفهان-12.jpg

Հաշթ Բեհեշթ պալատը մի ժամանակ աշխարհի ամենագեղեցիկ պալատն էր: Այն կառուցվել է Շահ Սուլեյման Սեֆևիի ժամանակ` Բլբուլի այգու մոտակայքում: Լայնարձակ ու մեծ այգին, որում տեղակայված է այս պալատը, ժամանակին կազմել է Նաշխե ջահան այգու մի մասը, որը կառուցվել է Շահ Իսմայիլ I-ի օրոք: Շահ Աբասի օրոք այն բաժանվել է մի քանի մասի: Հաշթ Բեհեշթի այգում Շահ Աբաս երկրորդի և Սուլեյման I օրոք ավելացվել են ծառեր: Այգում գտնվում է ջրհոր, որը պատկանել է Շայ Սոլեյմանին: Շահը մեծ ուշադրոթյուն է դարձրել այգուն: Պալատի առաստաղները նաշխազարդված են, բազմաթիվ զարդանախշերով, որոնք հատուկ են Սեֆյան ժամանակաշրջանի ճարտարապետական ոճին: Պալատի անունը` Հաշթ Բեհեշթ, նշանակում է Ութ դրախտ կամ Ութ դրախտային այգիներ:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

کوشک هشت بهشت اصفهان-5.jpg

Պալատի կենտրոնական մասը բաղկացած է 4 ամառային նստավայրերից: Պատշգամբը նայում է դեպի հյուսիս: Առաստաղը պատված է գեղեցիկ զարդանախշերով: Առաջին հարկի սենյակները գտնվում ն շինության չորս անկյուններում, որտեղ կարելի է տեսնել նաև գեղանկարչության բազմաթիվ գեղեցիկ նմուշներ: Սենյակներն ունեն գեղեցիկ պատուհաններ և զարդանաշխերով պատված գեղեցիկ առաստաղներ: Այստեղ կան մի քանի սենյակներ ու միջանցքներ, որոնցից յուրաքանչյուրը զարդարված է յուրահատուկ զարդանաշխերով: Որոշ սենյակներում կան փոքրիկ ջրավազաններ կամ բուխարիներ: Պատերը ծածկված են հայելիներով: Այն, ինչ կարևոր է այս շինության մեջ, ներդաշնակությունն է, որ գոյություն ունի դրա տարբեր բաժինների միջև: Այս ներդաշնակությունը պատճառ է դարձել, որ շինությունն ունենալով բազմազանություն, միաժամանակ ունենա միասնական ճարտարապետություն: Կառույցի զադանախշերը վերաբերոմ են Սեֆյանների ժամանակաշրջանին: Դրանք շատ գեղեցիկ են և հիացմունք են պատճառում այցելուներին: Իրանագետ Անդրե Գոդարն ասոմ է. "Հաշթ Բեհեշթ պալատն ունի մի սրահ, որը բաց է չորս կողմից և չորս շինություն: Եվ այս կառույցը պահպանել է անցյալի գեղեկությունը":

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]