Հան Սնսու
Հան Սնսու | |
Կուսակցություն՝ | Կորեայի ազատության կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Յոնսեի համալսարան |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, համալսարանի դասախոս, տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 28, 1936 (87 տարեկան) |
Ծննդավայր | Չունչոն, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Ամուսին | Հոնգ Սոջա |
Զավակներ | Han Sang-jun? |
Պարգևներ | |
Հան Սնսու (կոր.՝ 한승수, 韓昇洙; դեկտեմբերի 28, 1936, Չունչոն, Հարավային Կորեա), հարավկորեացի քաղաքական գործիչ և դիվանագետ։ 2008-ի փետրվարի 29-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերի 28-ը եղել է Կորեայի վարչապետը[1]․ 2001 և 20012 թվականներին եղել է նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 56-րդ նստաշրջանի նախագահը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հան Սնսուն բակալավրի աստիճան է ստացել 1960-ին Յոնսյոյի համալսարանում, մագիստրոսի աստիճան՝ 1963-ին Սեուլի համալսարանում։ 1968 դարձել է տնտեսագիտության դոկտոր Յորկսկի համալսարանում։ Դասավանդել է Մեծ Բրիտանիայի և Հարավային Կորեայի բազմաթիվ ԲՈՒՀ-երում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին առաջին անգամ ընտրվեց Կորեայի Հանրապետության խորհրդարանում որպես պատգամավոր։ 1993-ից 1994 թվականը ԱՄՆ-ում եղել է Կորեայի Հանրապետության դեսպանը, 1994-ից 1995 թվականը՝ այդ ժամանակվա նախագահ Կիմ Յոն Սամի վարչության ղեկավարը, 1996-ից 1997 թվականը՝ փոխվարչապետ և ֆինանսների նախարար։
2001 թվականի ապրիլին Հան Սնսուն նշանակվել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, իսկ նույն թվականի սեպտեմբերին ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նախագահ։
ՄԱԿ-ում աշխատելու ժամանակաշրջանից հետո Հան Սնսուն կրկին վերադարձավ կորեական քաղաքականությանը և 2002-ին կրկին ընտրվեց Կորեայի Հանրապետության խորհրդարանում։ 2004 թվականին Եղիսաբեթ II-ի կողմից ձեռնադրվել է որպես ասպետ[2]։
Լի Մյոն Բակը 2007 թվականի ընտրություններում իր հաղթանակից հետո Հան Սնսուին նշանակեց Կորեայի վարչապետ[3]։ Նրա նշանակումը հաստատվել է Խորհրդարանի կողմից 2008- փետրվարի 29-ին․ 270 պատգամավոր քվեարկել է կողմ, 94-ը՝ դեմ։ Ժողովրդավարական կուսակցությունը, որը Հան Սնսուին համարում էր վարչապետի դերին անհամապատասխան, քվեարկությունը հետաձգեց փետրվարի 25-ից 29-ը, սակայն ի վերջո որոշեց դեմ չքվեարկել, քանի որ արդեն հասել էր երեք անհամապատասխան նախարարների նշանակման չեղարկմանը[4]։
2008-ի հունիսին Հան Սնսուն իր կառավարության հետ ստիպված էր հրաժարական տալ ԱՄՆ-ից Հարավային Կորեա տավարի միս ներմուծելու դեմ բողոքարկման պատճառով։ Սակայն նախագահը նրան նշանակեց իր պաշտոնում՝ կառավարության կազմը մի փոքր փոխելով[5]։
Վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Հան Սնսուն վերադարձավ ՄԱԿ-ի գործունեոությանը։ Ներկայումս համարվում է Մադրիդի ակումբի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «New South Korean leader names PM». BBC News. 2008 թ․ հունվարի 28. Վերցված է 2008 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «한승수 前부총리 英서 KBE 작위» (կորեերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «New South Korean leader names PM» (անգլերեն). 2008. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Assembly Endorses Han as Prime Minister». koreatimes (անգլերեն). 2008 թ․ փետրվարի 29. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «3 Ministers Replaced». koreatimes (անգլերեն). 2008 թ․ հուլիսի 7. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.