Հան Յու
| Հան Յու | |
|---|---|
| Ծնվել է | 768[1] |
| Ծննդավայր | Meng Prefecture, Տան հարստություն |
| Մահացել է | դեկտեմբերի 25, 824[1] |
| Մահվան վայր | Չանյան |
| Գերեզման | Heyang[2] |
| Քաղաքացիություն | Տան հարստություն |
| Կրոն | Կոնֆուցիականություն |
| Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա, գրող, գեղագիր, քաղաքական գործիչ և պատմաբան |
| Ծնողներ | հայր՝ Han Zhongqing?[2] |
| Երեխաներ | Հան Չանգ[2], Հան Ռու[2] և Han Zhouchou?[2] |
Հան Յու (չինարեն՝ {{{1}}} , 768[1], Meng Prefecture, Տան հարստություն - դեկտեմբերի 25, 824[1], Չանյան), Տան արքայատոհմի օրոք գործած չին գրող, փիլիսոփա, պետական գործիչ, ով նշանակալի ազդեցություն է գործել նոր կոնֆուցիականության (նեոկոնֆուցիանիզմի) ուսմունքի ու չինական գրական ավանդույթների զարգացման վրա և բնորոշվում է որպես Դանթեի, Շեքսպիրի, Գյոթեի հետ համեմատելի հեղինակ[3]։ Քաղաքականության բնագավառում կանգնած է եղել կենտրոնացված հզոր իշխանության, մշակույթի ասպարեզում՝ ուղղափառ պահպանողականության դիրքերում։ Դասվում է Չինաստանի լավագույն արձակագիրների շարքին[4]։ Մին արքայատոհմի կառավարման ժամանակներում գործած գիտնական Մաո Կունը (茅坤 ) նրան առաջին տեղն է հատկացնում «Տան և Սուն արքայատոհմերի իշխանության ժամանակների արձակի ութ մեծ վարպետների շարքում»[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հան Յուն, որ ազնվականի զավակ էր, երկու տարեկան հասակում որբացել է և մեծացել, հասակ է առել ավագ եղբոր ընտանիքում։ Ավանդազրույցն ասում է, որ նա գրել-կարդալ սովորել է ինքնակրթությամբ[6]։
Հաղթահարելով նախկինում պարտադրված կանոնների կապանքները՝ Հան Յուն սկզբնավորել է արձակագրության նոր ոճ ու եղանակ, այսպես կոչված՝ կու-վենը, որն ավելի ազատ էր։ Պոեզիայի բնագավառում ևս փորձել է ջախջախել ավանդական ձևերը (հեղինակել է շուրջ երեք հարյուր բանաստեղծություն)[7]։
Փիլիսոփայության ասպարեզում լինելով նոր կոնֆուցիականության հիմնադիրներից մեկը, անզիջում պայքար է մղել դաոսականության և բուդդայականության աճող ազդեցության դեմ, որի պատճառով ենթարկվել է մեկամյա աքսորի[8]։ Նրա փիլիսոփայական աշխատությունները պատշաճ կերպով չեն արժևորվել մինչև 11-րդ դարը։
Հան Յուի պատվին է անվանակոչվել Չինաստանի Հանցզյան գետը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мазур Т. Г. Конфуцианство как идеология «служилого сословия» в сочинениях Хань Юя (768—824): диссертация. Улан-Удэ, 2003.
- Chen Y. Images and ideas in Chinese classical prose: studies of four masters. Stanford: Stanford UP, 1988.
- Hartman Ch. Han Yü and the T’ang search for unity. Princeton: Princeton UP, 1986.
- Owen St. The poetry of Meng Chiao and Han Yü. New Haven: Yale UP, 1975.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 Կենսագրական տվյալների չինական բազա
- ↑ William H. Nienhauser Jr., ed. (1986). The Indiana Companion to Traditional Chinese Literature. Indiana University Press. էջեր 397–399. ISBN 0253329833.
- ↑ Gladys Yang (1984). Poetry and prose of the Tang and Song. էջ 63.
- ↑ Sigfried J. de Laet (ed.). History of Humanity: From the seventh to the sixteenth century. էջ 1083.
- ↑ | titul = Han Yu (768–824) | periodikum = Lapham’s Quarterly | url = https://www.laphamsquarterly.org/contributors/han-yu | jazyk = en | datum přístupu = 2019-03-30 }}
- ↑ | titul = Han Yu | Encyclopedia.com | periodikum = www.encyclopedia.com | url = https://www.encyclopedia.com/people/history/historians-miscellaneous-biographies/han-yu | datum přístupu = 2019-03-30 }}
- ↑ | titul = Han Yu | Chinese author | periodikum = Encyclopedia Britannica | url = https://www.britannica.com/biography/Han-Yu | jazyk = en | datum přístupu = 2019-03-30 }}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * John Thompson on Han Yu and the guqin
- Books of the Quan Tangshi that include collected poems of Han Yu at the Chinese Text Project: Book 336, Book 337, Book 338, Book 339, Book 340, Book 341, Book 342, Book 343, Book 344, Book 345
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հան Յու» հոդվածին։ |
| ||||||||||||||||