Հանցագործության հատուկ սուբյեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանցագործության հատուկ սուբյեկտ, սա այն անձն է, որը բացի հանցագործության առարկայի ընդհանուր հատկանիշներից, ունի նաև լրացուցիչ հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ կատարված կոնկրետ հանցագործության համար։

Որոշ քրեաիրավական նորմեր նախագծված են այնպես, որ դրանցով նախատեսված արարքը կարող է կատարել միայն որոշակի հատկանիշներ ունեցող անձը։ Օրինակ ՝ միայն դատավորը կարող է սխալ դատավճիռ կայացնել, բժշկական օգնություն չցուցաբերելու համար պատասխանատվություն պետք է կրի միայն այն անձը, ով պարտավոր էր այն տրամադրել և այլն։ Նման դեպքերում ասվում է, որ հանցագործությունը կատարվել է հատուկ սուբյեկտի կողմից։

Հատուկ սուբյեկտի գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեական իրավունքի տեսության մեջ չկա մեկ ընդհանուր սահմանում հատուկ սուբյեկտի վերաբերյալ։ Յու. Վ. Տարասովան ամփոփում է այս հարցի վերաբերյալ մասնագետների կարծիքները[1]։

«Որոշ գիտնականներ հատուկ սուբյեկտ են անվանում այն անձին, որը սուբյեկտի ընդհանուր հատկանիշների հետ միասին, ունի նաև լրացուցիչ հատկություններ (Վ. Ս. Օրլով, Ա. Մ.Լազարև, Գ. Ն. Բորզենկով)։ Մյուսները հատուկ սուբկյեկտի մասին խոսում են որպես այն անձ, որն ունի հստակ առանձնահատկություններ նշված դիսպոզիցիայի հոդվածում (Ն․Ս․ Լեյկին, Ն․ Պ․ Գրաբոյսկայա, Վ․ Ա․ Վլադիմիրով, Գ․ Ա․ Լևիցկիյ)։ Կա նաև երրորդ անձանց խումբ, ովքեր հատուկ սուբյեկտի տակ հասկանում են այն անձանց, ովքեր բացի հանցագործության սուբյեկտի անհրաժեշտ հատկանիշներից (որոշակի տարիքի հասնելը, մեղսունակությունը), պետք է ունենան նաև հատուկ հատկանիշներ, որոնք պայմանավորված են իրենց գործունեությամբ կամ իրենց վրա դրված պարտականությունների բնույթով, հատկանիշներ, որոնց պատճառով միայն նրանք կարող են կատարել տվյալ հանցագործությունը (Շ. Ս. Ռաշկովսկայա, Ռ. Օրիմբաև)»։

Ս. Ա. Սեմյոնովը նշում է, որ հատուկ սուբյեկտի հետ հանցագործության առանձնահատկությունն այնպիսին է, որ «հասարակական հարաբերություններին (հանցագործության օբյեկտին) վնաս է հասցվում ներսից իրավահարաբերությունների սուբյեկտներից մեկի կողմից, որը միաժամանակ հանցագործության սուբյեկ է հանդիսանում[2]»:

Հատուկ սուբյեկտի հատկությունների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ սուբյեկտի հատկությունները կարելի է դասակարգել՝ խմբավորելով 3 բլոկների[3]

  1. Սուբյեկտի իրավական կարգավիճակի բնութագրեր՝
    • պետական-իրավական կարգավիճակ (քաղաքացիություն);
    • գործունեությունը պետության պաշտպանության ոլորտում;
    • գործունեություն տրանսպորտային ոլորտում (տրանսպորտային միջոցի վարորդ);
    • պաշտոնական լիազորություններ;
    • այլ հատուկ լիազորություններ (օրինակ ՝ պետական գաղտնիքների պահպանում);
    • գործունեություն որպես ձեռնարկատեր;
    • ամուսնաընտանեկան կարգավիճակ;
    • սուբյեկտի կարգավիճակ՝ որպես դատավարության մասնակից;
    • գործունեություն բժշկության ոլորտում։
  2. Հանցագործ անձի սոցիալ-իրավական և հոգեֆիզիոլոգիական հատկություններ՝
    • անձի սեռ;
    • տարիք;
    • այլ կենսաբանական ցուցանիշներ՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն և ՄԻԱՎ վարակ։
  3. Հանցագործության կատարման գործընթացում կատարված դերի բնութագրեր՝
    • կազմակերպիչ;
    • ղեկավար;
    • մասնակից։

Հատուկ սուբյեկտի հատկության նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ սուբյեկտի հատկության նշանակությունն արտահայտվում է նրանով, որ՝

  1. Նրանք կարող են հանդես գալ որպես հանցագործության կառուցողական հատկություններ, առանց որոնց այս կազմը բացակայում է։
  2. Նրանք կարող են հանդես գալ որպես որակավորող հատկություններ, որը ծանրացուցիչ հանգամանքներում հանցակազմ է կազմում։
  3. Կարող են նշանակություն ունենալ պատժի անհատականացման համար ՝ հանդես գալով որպես պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тарасова Ю. В. Понятие и признаки специального субъекта преступления // Российский следователь. 2004. № 10. С. 13.
  2. См.: Семенов С. А. Понятие специального субъекта преступления // Журнал российского права. 1998. № 7.
  3. См.: Российское уголовное право. Общая часть / Под ред. В. С. Комиссарова. СПб.: Питер, 2005. С. 219.