Հանրի Ներսիսյան
Հանրի Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1936 (87 տարեկան) Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան և ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Եղել է գիտական ղեկավար | Ruben G. Airapetyan?[1], Arnak Poghosyan?[1], Armen G. Kamalyan?[1], Rafayel H. Barkhudaryan?[1], Karen Sahakyan?[1], Gurgen Aleksandryan?[1], Ashot Galumyan?[1], Mher Agalovyan?[1], Karapet Darbinyan?[1], Marine Mkhitaryan?[1], Hasmik Gharibyan?[1], Hasmik Grigoryan?[1], Shushanik Bagdasaryan?[1], Gamal Attia?[1], Artik Papoyan?[1], Levon Agababyan?[1], Feliks Mamikonyan?[1], Artur Lalayan?[1], Akhmed Abdalla?[1], Varujan A. Ohanyan?[1], Arman H. Gasparyan?[1] և Taron V. Sargsyan?[1] |
Հայտնի աշակերտներ | Artur Hovhannisyan?[1] և Gro Hovhannisyan?[1] |
Հանրի Բարսեղի Ներսիսյան (փետրվարի 27, 1936, Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1989), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1957-1970 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում, 1958-1970 թթ՝ ԵՊՀ դասախոս, 1965-1979 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, 1979 թվականից՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի դիֆերենցիալ հավասարումների և ֆունկցիոնալ անալիզի բաժնի վարիչ[3]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներսիսյանի աշխատանքները վերաբերում են ինտեգրա-դիֆերենցիալ (նաև՝ ուշացող արգումենտով) հավասարումների համար եզրային խնդիրներից ծնված բիօրթոգոնալ վերլուծությունների հետազոտմանը, ինտեգրալ հավասարումների և մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների ընդհանուր տեսության հարցերին։ Տվել է Վոլտերայի երկրորդ սեռի հավասարման գաղափարի ընդհանրացումը։ Իրական բնութագրիչներով թույլ հիպերբոլական հավասարումների համար Կոշիի խնդրի հետազոտության ասպարեզում Ներսիսյանն ստացել է կարևոր արդյունքներ[4]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտաշես Լիպարիտի Շահինյան, Երևան, 2003, 50 էջ
- Մաթեմատիկայի ձեռնարկ, Երևան, 1973, 344 էջ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ Վերցված է 2023-06-26
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեններ» (հայերեն)։ Վերցված է 2022-12-12
- ↑ «Institute of Mathematics-Anry Nersesyan»։ math.sci.am (հայերեն)։ Վերցված է 2022-12-12
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Հանրի Ներսիսյան»։ Վերցված է 2023-06-26
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 256)։ ![]() |
|
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վոլգոգրադ քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- Խորհրդահայեր
- Հայ ակադեմիկոսներ
- Խորհրդային մաթեմատիկոսներ