Հանրի Զարյան
Հանրի Զարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1928 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 18, 1974 (46 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մասնագիտություն | դերասան, թարգմանիչ և արձակագիր |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Հանրի Զարյան Վիքիդարանում |
Հանրի Նաիրիի Զարյան (հունիսի 3, 1928, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հոկտեմբերի 18, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ արձակագիր, թարգմանիչ, դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1967)։ Նաիրի Զարյանի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիացի ականավոր գրող Անրի Բարբյուսը 1927 թվականին գալիս է Հայաստան։ Հանրի Զարյանի հայրը՝ Նաիրի Զարյանը, ի պատիվ Բարբյուսի հետ ունեցած բարեկամության, իր որդու անունը դնում է Հանրի։
Հանրի Զարյանը 1952 թ. ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Նույն թվականին սկսել է խաղալ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ 1966-1974 թթ. խաղացել է Երևանի դրամատիկական թատրոնում[1]։ Մահացել է Երևանում[2]։
Դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1960 - Հյուսիսային ծիածան - դրվագ
- 1961 - Տժվժիկ - դրվագ
- 1970 - Անցյալի արձագանքները - Սարգիս
- 1972 - Տղամարդիկ - դրվագ
Հանրի Զարյանի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գնդլիկը, Երևան, Հայպետհրատ, 1962, 14 էջ
- Անիվավոր տնակը։ Երկնքում փայլում էր Վեներան, Երևան, Հայպետհրատ, 1963, 200 էջ
- Քեռի Վահանն ու մենք, Երևան, «Հայաստան», 1965, 165 էջ
- Շո-կո-լադ, Երևան, «Հայաստան», 1968, 85 էջ
- Գիշատիչներն ու խոտակերները, Երևան, «Հայաստան», 1968, 28 էջ
- Տզզանը, Երևան, «Հայաստան», 1970, 11 էջ
- Նրա վերջին արկածը, Երևան, «Հայաստան», 1973, 106 էջ
Հանրի Զարյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեկ Լոնդոն, Ոսկե կիրճը, Երևան, Հայպետհրատ, 1962, 39 էջ
- Հերբերտ Ուելս, Անտառի գանձը, Երևան, 1962, 43 էջ
- Պոլ Բեռնա, Անգլուխ ձին, Երևան, Հայպետհրատ, 1963, 130 էջ
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Երևանի դրամատիկական թատրոնի կայք
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 126-127
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 3 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 18 մահեր
- 1974 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ դերասաններ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ