Հանս Դյուլֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Դյուլֆեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1892(1892-05-23)
ԾննդավայրԲարմեն, Բարմեն, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էհունիսի 15, 1915(1915-06-15) (23 տարեկան)
Մահվան վայրԱռաս
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն
Մասնագիտությունլեռնագնաց

Յոհաննես Էմիլ «Հանս» Դյուլֆեր (գերմ.՝ Johannes Emil Dülfer, մայիսի 23, 1892(1892-05-23), Բարմեն, Բարմեն, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - հունիսի 15, 1915(1915-06-15), Առաս), գերմանացի լեռնագնաց, որը կատարել է ավելի քան 50 վերելք դժվարագույն նոր լեռնային երթուղիներով (20-րդ դարի սկզբին) և հայտնի է դարձել որպես լեռնագնացության մեջ ճոճանակային տեխնոլոգիայի կիրառողներից առաջինը[Ն 1] և որպես ուղղաբերձ լեռնային լանջերից պարանով իջնելու նոր մեթոդի հեղինակ, որն իր պատվին ստացել է «դյուլֆերզից» անվանումը[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Դյուլֆերը ծնվել է Բարմենում, որը հանդիսանում է Վուպերտալի նահանգներից մեկը Գերմանիայում։ Փոքր հասակից զբաղվել է երաժշտությամբ, դարձել է դաշնակահար[3]։ 1911 թվականին տեղափոխվել է Մյունխեն, որտեղ սովորել է բժշկություն, իսկ ավելի ուշ իրավաբանություն և փիլիսոփայություն[2]։

Իր առաջին լեռնային փորձը ձեռք է բերել Բավարական Ալպերում 14 տարեկանում, իսկ ավելի ուշ Սիլվրետտական Ալպերում, որտեղ հոր հետ և վերջինիս ղեկավարությամբ կատարել է մի շարք վերելքներ։ Դյուլֆերն արագ առաջադիմում է որպես լեռնագնաց, և շուտով Մյունխեն տեղափոխվելուց հետո, արագ մտերմանում է այնպիսի լեռնագնացների հետ, ինչպիսիք էին Հանս Ֆիխտլը (որը դարձավ իր ուսուցիչը, գործընկերը և ընկերը), Պաուլ Պրոյսը, Վալտեր և Վիլլի Բեռնութ եղբայրները (գերմ.՝ Bernuth) և այլք։ Հետագա չորս տարիների ընթացքում՝ 1911-1914 թվականներին, նա կատարել է ավելի քան 50 վերելք նոր ալպիական երթուղիներով՝ հիմնականում Կայզերգեբիրգե լեռնազանգվածում, ինչպես նաև Դոլոմիտական Ալպերում, որտեղ նվաճեց 64 գագաթ[2][3][4]։

Նրա առաջին ամենահայտնի վերելքը Ֆլյայշբանկի արևելյան պատի հաղթահարումն էր 1912 թվականի հունիսի 15-ին՝ Վեռներ Շարաշմիդտի (գերմ.՝ Werner Schaaraschmidt) հետ համատեղ, որը համարվում է հինգերորդ դասի բարդության առաջին երթուղին և որն այդպես էլ մնաց հետագա 60 տարիների ընթացքում։ 1913 թվականի օգոստոսի 18-ին նա Վալտեր Բերնութի հետ մեկ պարանով, երեք կեռիկներով և երկու կարաբիններով անցավ Տրե Չիմե դի Լավարեդո լեռնազանգվածի Չիմա Գրանդեի արևմտյան պատով։ Դյուլֆերն ամբողջ երթուղիում առաջատարն էր՝ հատվածների մեծ մասն անցելով առանց ստորին ապահովագրության։ Երկար ժամանակ այդ երթուղին համարվում էր ամենադժվարը լեռնազանգվածում և «ավելի երկար տևեց», քան Պրոյսի ուղին՝ Կամպանիլե Բասոյով։ Նրա ժամանակներում անհաղթահարելի համարվող երթուղիներից են նրա 500 մետրանոց ուղին (բարձրանում է ուղիղ գծով ներքևից դեպի գագաթ) Տոտենկիկխլի արևմտյան պատի երկայնքով (V+), որը հայտնի է որպես «Դյուլֆերի բուխարի», ինչպես նաև Կլայնե Հալտի հյուսիս-արևմտյան պատի երկայնքով երթուղին[2][5]։ Դյուլֆերի կրկին անցած բազմաթիվ ուղիները մտել են Կայզերգեբիրգեի և Արևելյան Ալպերի բոլոր ուղեցույցներ։ Ժորժ Լիվանոսը՝ «Դոլոմիտ կայսրը»[6], ասել է, որ Դյուլֆերը «բարդության վեցերորդ դասի երթուղիների իրական առաջատարն էր»[5]։

Հանս Դյուլֆերը, որպես վերելքների ժամանակ կեռիկների օգտագործման կողմնակից, Պաուլ Պրոյսի հակառակորդն էր, որը լեռնագնացության մեջ «մաքուր ոճի» կողմնակից էր, որը ենթադրում էր ալպինիստական լրացուցիչ սարքավորումների կիրառում միայն ծայրահեղ դեպքերում, թեև կյանքում նրանք մտերիմ ընկերներ էին։ Երբ 1913 թվականի հոկտեմբերի 3-ին Պրոյսը մահացավ, Դյուլֆերը շատ ծանր տարավ այդ․ գերեզմանի առջև կանգնած՝ «լաց էր լինում երեխայի նման»[5]։ Հանս Դյուլֆերը 1914 թվականի օգոստոսի 1-ին կատարեց իր վերջին վերելքը նոր երթուղով՝ հարավից դեպի Ցիսլեզեր Օդլա (գերմ.՝ Cisleser Odla)[2]:

1914 թվականի դեկտեմբերին նա զորակոչվեց բանակ։ Զոհվել է 1915 թվականի հունիսի 15-ին Ֆրանսիայում՝ Արրաս մարզից քիչ հեռու, նռնակի պայթյունից վնասվածք ստանալով կոկորդի հատվածում[4]։

Նոր երթուղիների կարճ ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոտենկիրխլ
  • Տոտենկիրխլ / 9 երթուղի — «Fiechtlkamin», «Abgebrochener Kamin», «Schaarschmidtkamin», «Dülferführe» և այլն
  • Հոխիս / Հյուսիսային պատ — «Դյուլֆեր-Ֆիխտլի տարբերակ» (հոկտեմբերի 21, 1911)
  • Զոնյոխ / Հյուսիս-արևելյան պատ (հոկտեմբերի 23, 1911)
  • Մեդելեգաբել / Հյուսիս-արևելյան պատ (1911)
  • Ֆլյայշբանկ / Արևելյան պատ — «Dülferführe» (հունիսի 15, 1912), Հարավ-արևելյան պատ — «Dülferriß» (Դյուլֆերի ճաք) (սեպտեմբերի 3, 1913)
  • Ռոզենգարտեն լեռնազանգված / Չամինսպիտցե-Էստլիխե (հարավ-արևելյան լանջով) (հուլիսի 6, 1912)
  • Կեսելկոգել (Կատինաչո դ'Անտերմոյա) / հարավ-արևելյան հատվածով (հուլիսի 8, 1912), Զյուդֆերշնայդունգ (գերմ.՝ Südverschneidung) — «Dülfer» (հուլիսի 18, 1914)
  • Ֆրիդա Պունտա Դի (գերմ.՝ Frida Punta Di)/ Հյուսիսային պատ (հուլիսի 24, 1912)
  • Շվալբենկոֆել (գերմ.՝ Schwalbenkofel) (Croda dei Róndoi) / Արևելյան պատ (հուլիսի 27, 1912)
  • Ռոզենգարտենսպիտցե (Catinaccio) / Արևմտյան պատ, «Dülfer» երթուղի (օգոստոսի 4, 1912)
  • Ռոզենգարտեն լեռնազանգված / Ֆալբոնսպիտցե-Էստլիխե (հյուսիս-արևմտյան լանջով) — «Valbonkante» (օգոստոսի 5, 1912)
  • Լերխեկ / Արևելյան պատի գլխավոր գագաթ — «Dülferführe» (սեպտեմբերի 12, 1912)
  • Պրեդիգշտուլ / Արևմտյան պատ — «Dülferführe» (հոկտեմբերի 11, 1912)
  • Տրե Չիմե դի Լավարեդո / Չիմա Օվեստ, Արևմտյան պատ (հուլիսի 29, 1912), Չիմա Օվեստ — ուղի՝ Հարավային պատով («Linker», օգոստոսի 13, 1913)
  • Տոռե դել Դիավոլո (իտալ.՝ Torre del Diavolo) (2598 մ) (Կադինի դի Միսուրինա լեռնազանգված)/ հարավ արևմուտքից (օգոստոսի 15, 1913)
  • Կլայնե Հալտ / Հյուսիսային պատ (սեպտեմբերի 13, 1913), Հյուսիս-արևմտյան պատ — «Dülferführe» (Դյուլֆերի երթուղի) (հուլիսի 18, 1914)[7][8][9]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լեռնագնացության մեջ (լեռնային զբոսաշրջության մեջ) երթուղու բարդ հորիզոնական հատվածի հաղթահարումը (որպես կանոն, ժայռերով) իրենից բարձր տեղակայված ապահովագրական կետի հաշվին, որը կիրառվում է որպես անկումն արգելակող տեխնոլոգիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Захаров П.П., Мартынов А.И., Жемчужников Ю. А. Альпинизм. Энциклопедический словарь.. — Москва: ТВТ Дивизион, 2006. — С. 519. — 744 с. — ISBN 5-98724-030-1
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Fritz Schmitt. «Dülfer, Johannes Emil (Hans)». Deutsche Biographie. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 Heinrich Klier Der Bergsteiger Hans Dülfer(գերմ.) // Mitteilungen des ÖAV. — 1956. — Vol. 3. — P. 26.
  4. 4,0 4,1 Werner Schaarschmidt Hans Dülfer(գերմ.) // Der Akademische Alpenverein München im Kriege (1914-1918). — Vol. XXIII – XXVI. — P. 39-42.
  5. 5,0 5,1 5,2 Doug Scott Big Wall Climbing. — Kaye & Ward, 1974. — 348 с. — P. 23-24. — ISBN 978-0718209674
  6. «Georges Livanos "Le Grec"». SummitPost.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. / // Mitteilungen des DAV. — 1978. — P. 141, 150.
  8. / // Der Bergsteiger. — 1982. — Vol. 7. — P. 30.
  9. / // Der Bergsteiger. — 1986. — Vol. 4. — P. 55.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]