Հանոյի ֆոնդային բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանոյի ֆոնդային բորսա
ՏեսակՖոնդային բորսա
ԵրկիրՎիետնամ
ՇտաբՀանոյ, Վիետնամ[1][1]
Հիմնադրվել է2005 թ. օգոստոսի 3
ՍեփականատերՎիետնամի ֆինանսների նախարարություն
ԿայքExchange website
 Hanoi Stock Exchange Վիքիպահեստում

Հանոյի ֆոնդային բորսա (HNX, ՀՖԲ), նախկինում՝ Հանոյի Արժեթղթերի առևտրի կենտրոն (Hanoi STC)[2] 2009 թվականից ի վեր այն գտնվում է Վիետնամի Հանոյ քաղաքում, բացվել է 2005 թվականի մարտին։ Զբաղվում է աճուրդներով և բաժնետոմսերի և պարտատոմսերի առևտրով։ Վիետնամի արժեթղթերի առևտրի երկրորդ կենտրոնն է՝ Հոշիմին քաղաքում գտնվող արժեթղթերի առևտրի կենտրոնից հետո։

2006 թվականի վերջին Հոշիմին քաղաքի արժեթղթերի և Հանոյի արժեթղթերի առևտրի կենտրոնների ընդհանուր շուկայական կապիտալիզացիան կազմել է 14 միլիարդ ԱՄՆ դոլար կամ Վիետնամի ՀՆԱ-ի 22,7%-ը։

Օտարերկրյա ներդրողներին թույլատրվում է ներդնել ընկերությունների բաժնետոմսերի մինչև 49%-ը, բացառությամբ բանկերի, որոնց համար այդ սահմանը 30% է։

2015 թվականի մայիսի 18-ին ՀՖԲ-ն միացավ Միավորված Ազգերի Կազմակերպության կայուն ֆոնդային բորսաների նախաձեռնությանը (SSE) Բանգկոկում SSE տարածաշրջանային երկխոսության շրջանակներում, որը կազմակերպել էր Թաիլանդի ֆոնդային բորսան[3]։

2020 թվականից ի վեր ՀՖԲ-ի գործառույթը վիետնամական պարտատոմսերի փոխանակումն է, մինչդեռ բոլոր բորսայական գործարքները փոխանցվել են Հոշիմինի ֆոնդային բորսային։

2020 թվականի դեկտեմբերի 23-ին վարչապետը հրապարակեց Վիետնամի Ֆոնդային բորսայի ստեղծման մասին թիվ 37/2020/QD-TTg որոշումը։ Համապատասխանաբար, Հանոյի ֆոնդային բորսան և Հոշիմին քաղաքի ֆոնդային բորսան դարձան դուստր ձեռնարկություններ, որոնց կանոնադրական կապիտալի 100%-ը պատկանում է Վիետնամի ֆոնդային բորսային։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Market Identifier Code — ed. size: 1242
  2. «Asean Exchanges : The Market». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  3. «South East Asian Capital Market Leaders Pursue Sustainable Business Agenda». SSE Initiative. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]