Հանդես մշակույթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հանդես մշակույթի», գրական, գեղարվեստական և բանասիրական հանդես։ Ստամբուլի Կեդրոնական սանուց միության հրատարակություն։ Լույս է տեսել 1948—1967-ին (անկանոն պարբերականությամբ), Ստամբուլում։ Պատասխանատու տնօրեն և արտոնատեր՝ Վ. Պեկյան։ Ներկայացրել է ստամբուլահայ գրողների բանաստեղծություններն ու պատմվածքները, Արշակ Չոպանյանի, Պետրոս Դուրյանի, Հրաչյա Աճառյանի և այլոց գործունեությունը։ Առանձին համարներ է նվիրել Հակոբ Մնձուրուն և Սայաթ-Նովային։ «Հայ գեղարվեստ» բաժնում անդրադարձել է երաժշտությանը, գեղանկարչությանը, ճարտարապետությանը և այդ բնագավառների հայ և օտար անվանի արվեստագետների կյանքին ու ստեղծագործություններին։

Հանդեսը հոդվածներ է տպագրել գիտական հայտնագործությունների և նշանավոր գիտնականների վերաբերյալ։ Լուսաբանել է առողջապահության հարցեր, Կեդրոնական սանուց միության գործունեությունը։ Ծանոթացրել է թուրքական նորագույն գրականությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 220