Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձան
Monument dedicated to the Armenian-Arab friendship 1 (6).jpg
Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձանը
Կոորդինատներ40°9′48″ հս․ լ. 44°28′34″ ավ. ե. / 40.16333° հս․. լ. 44.47611° ավ. ե. / 40.16333; 44.47611Կոորդինատներ: 40°9′48″ հս․ լ. 44°28′34″ ավ. ե. / 40.16333° հս․. լ. 44.47611° ավ. ե. / 40.16333; 44.47611
Գտնվում էՀայաստան Երևան
Կառուցվել է2009
Շինության ձևըՀուշարձան
Ներկա վիճակըԿանգուն

Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձան, Հայ-արաբական բարեկամության հուշարձան, Երաշխտիքի հուշարձան, Սիրիայի և Մերձավոր Արևելքի արաբ ժողովրդին՝ Մեծ եղեռնից փրկվածներին օգնություն ցուցաբերելու համար հայ համայնքների և հայ ժողովրդի երախտագիտությունը խորհրդանշող հուշարձան Երևանում՝ Երևանյան լճի ափին[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան կառուցելու նախաձեռնության հեղինակը Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարուժան Սալաթյանն է: Հուշարձանը արաբական երկրների հայ համայնքների և համայն հայության երախտագիտության արտահայտությունն է Սիրիայի և Մերձավոր Արևելքի արաբական աշխարհին, որն օգնություն է ցուցաբերել Մեծ եղեռնից փրկվածներին[2]: Հուշարձանի նախագծի համար 1998 թվականին մրցույթ է հայտարարվել, որին մասնակցելու թույլտվություն պետք է տրվեր միայն սփյուռքահայ և տարածաշրջանի արաբական երկրները ներկայացնող ճարտարապետներին: Հուշարձանի նախագիծն իրականացնելիս որոշ դժվարություններ են ծագել, մասնավորապես արձանի համար նախատեսված տարածքը մտնում էր ԱՄՆ-ի դեսպանատանը տրամադրվելիք տարածքի մեջ: Հուշարձանը կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը քիչ հեռու՝ Ծովակալ Իսակովի պողոտայի վրա Երևանյան լճի ափին մոտ 400 քմ չափով նոր տարածք տրամադրեց, որը Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ 2006 թվականի դեկտեմբերին անհատույց օգտագործման իրավունքով տրվել է Հայ առաքելական եկեղեցուն: Շինարարական աշխատանքները վերսկսվել են 2006 թվականին, ավարտվել 2009 թվականին: Պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել միայն 2012 թվականի աշնանը:

Հուշարձանի կառուցմանն աջակցել են հայաստանաբնակ և սփյուռքահայ ավելի քան 200 բարերարներ Սիրիայից[3], Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլն[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցվել է Արմավիրի տուֆից: Մեկ ամբողջություն կազմող հուշարձանը բաղկացած է առանձին-առանձին երեք մասից` արծիվ, բուրգ և Սիրիայի տարածքի պատկերը: Արծիվը խորհրդանշում է հայ ժողովրդի ուժը, կամքն ու ոգու հզորությունը և հսկում նրա անցյալ, ներկա ու ապագա պատմությունը: Մյուս վեր ձգված ծավալը խորհրդանշում է Հայոց եղեռնից հետո հայ ժողովրդի վերածնունդը, երրորդ՝ Սիրիայի քարտեզի տեսք ունեցող ծավալը խորհրդանշում է հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը[1]:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-արաբական բարեկամության հուշարձանի հեղինակները Մկրտչյան եղբայրներն են՝ Սերգեյ Մկրտչյանը (մահացել է 2002 թվականին), քանդակագործ Սմբատ և Ռաֆիկ Մկրտչյաններն ու ճարտարապետ Լևոն Մկրտչյանը[1]: Մկրտչյան եղբայրները Սիրիայում գործունեություն են ծավալել 1994 թվականից, երբ կերտել են Հալեպի «40 Մանուկ» եկեղեցու զարդաքանդակները: Նրանք Հալեպում կատարել են տարբեր աշխատանքներ, այդ թվում՝ եկեղեցիների պատերի հարթաքանդակներ, խաչքարերի և արձանների պատրաստում, մասնավորապես՝ երկրի նախագահի արձանի:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]