Հայ ծիսահմայական բանահյուսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ծիսահմայական բանահյուսությունը հայկական բանավոր ավանդության վաղնջական և կարևոր բաղադրիչներից է. նրա տեսակներն ու ենթատեսակներն են անեծքները, օրհնանք-մաղթանքները, երդումները, հմայական աղոթքները, ծիսատոնական տարբեր բնույթի երգերը, խաղերն ու բանաձևերը։ Այս խումբն ունի կիրառական որոշակի նպատակ և նշանակություն՝ առնչված ժողովրդի ապրած միջավայրի, տնտեսական, սոցիալ-կենցաղային կյանքի, բարոյական ու կրոնապաշտամունքային ընկալումների տարբեր 594 կողմերն ու երևույթները խորհրդանշող ծիսական ու հմայական արարողությունների հետ։ Բանահյուսության հիշյալ տեսակները բնորոշվում են խոսքի ներգործության զորության հանդեպ հավատով, ծիսահմայական արարողություններին ենթակա անձի, առարկայի կամ երևույթի տվյալ վիճակը փոխելու ցանկությամբ՝ հաճախ արտահայտված խորհրդանշական-այլաբանական պատկերներով ու համեմատություններով։ Հմայական համեմատաբար պարզ բանաձևերից են անեծքները, օրհնանք-մաղթանքներն ու երդումները, որոնք գործածվում են ծիսահմայական արարողությունների (ծնունդ, մահ, հարսանիք, ժողովրդական տարբեր հանդիսություններ, խնջույք, ողջույն, հրաժեշտ, շնորհավորանք, բարեմաղթություն) ժամանակ։ Հմայական բարդ բանաձևերից են կապքի (կախարդության արգելք) աղոթքները, որոնք, վիպական նկարագրական սկզբնամասից բացի, բաղադրվում են անեծքի, բարեմաղթության, երդման և սպառնալիքի բանաձևերից, ուղեկցվում են որոշակի արարողություններով, ունեն պահպանական-ապահովական բնույթ, կիրառվում են չար ոգիներից հարուցվող զանազան ցավերից, հիվանդ դրություններից, փորձանքից զերծ պահելու նպատակով։ Ծիսատոնական երգերը, խաղերն ու բանաձևերը կատարվում են ժողովրդական ու կրոն, նշանավոր ծիսակատարությունների, ժողովրդական օրացուցային տոնախմբությունների ժամանակ (Սբ Ծնունդ, Նոր տարի, Բարեկենդան, Տյառնընդառաջ, Զատիկ, Համբարձում, Ծաղկազարդ, Վարդավառ,Սբ Աստվածածին, Սբ Խաչ)։ Ծիսաընտանեկան բանաձևերն ու երգերը մարդու հիմնական կենսաշրջանները (ծնունդ, ամուսնու թյուն, մահ, թաղում) սրբագործող ծիս. արարողու թյուններին ուղեկցող երգերը, խաղերն ու մաղթանքներն են։ Հարսանեկան ու սգո երգերը, ժողովրդական բնույթով վկայված լինելով հին ժամանակներից, հետագայում վերաիմաստավորվել են քրիստոնեական գաղափարներով։