Հայ երաժիշտ-տեսաբանների ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ երաժիշտ-տեսաբանների ընկերություն, հիմնվել է 1919 թվականին, Թիֆլիսում։ Նպատակն էր դասախոսությունների, համերգների, հայկական դպրոցներում երաժշտության դասավանդումն ուժեղացնելու միջոցով նպաստել հայ երաժշտական մշակույթի զարգացմանը։ Մասնակցել են Ա. Ադամյանը, Ք. Քուշնարյանը, Ս. Բարխուդարյանը, Գ. Սյունին (Միրզոյան) և ուրիշներ։ Պատվավոր անդամ՝ Ալեքսանդր Սպենդիարյան։ Ընկերության գործունեությունը դադարել է 1921 թվականին, երբ սկսել է գործել Թիֆլիսի Հայարտունը, որի երաժշտական մասնաճյուղում ընդգրկվել են Հայ երաժիշտ–տեսաբանների ընկերության անդամները։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 124