Հայ Բար Կարմել (արգելոց)
| Տեսակ | կենդանաբանական այգի և արգելոց |
|---|---|
| Երկիր | |
| Հիմնվել է | 1973 |
| Մակերես | 6000 դունամ |
| 32°45′00″N 34°59′59″E / 32.74994444°N 34.99959167°E | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Իսրայել" does not exist. | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 541: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/World" does not exist. | |
Հայ Բար Կարմել (եբրայերեն՝ חי בר בכרמל ), արգելոց Իսրայելի Կարմել լեռնաշղթայի տարածքում, Հայֆայի համալսարանից ոչ հեռու։ Ստեղծման նպատակը Իսրայելում վերացող կենդանիների տեսակների վերաբնակեցումն է։
Գտնվելու վայր և ընդհանուր նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ Բար Կարմելը տեղակայված է Կարմել լեռնային զանգվածի գագաթին՝ «Փոքր Շվեյցարիա» կոչվող տարածքում։ Մուտքը արգելոց գտնվում է Հայֆա համալսարանի ուսանողական համալիրից 300 մ հարավ։ Արգելոցի տարածքը 6 կմ² է։
Հայ Բար Կարմելը «Կարմել» ազգային պարկի և կենսոլորտային արգելոց համալիրի արգելոցներից մեկն է, ինչպես նաև Իսրայելի Հայ Բար բնության և պարկերի վարչության ծրագրի մասն է կազմում։ «Հայ բար» ծրագիրը, որը հիմնադրվել է 1960-ական թվականներին, նպատակ ունի Իսրայելում վերականգնել Աստվածաշնչում հիշատակված և նախկինում այս տարածքում բնակեցված, բայց արդյունքում այս տարածքում ոչնչացված կենսաբանական տեսակները։ Ծրագիրը նախատեսում է վերարտադրվող պոպուլյացիայի ստեղծում, որին կհետևի կենդանիների կլիմայավարժումը և նրանց բաց թողնումը բնական միջավայր։ Կարմելի արգելոցից բացի, ծրագրի շրջանակներում գործում է երկրի հարավում՝ Արավա անապատում գտնվող Հայ Բար Յոտվատա արգելոցը։ 2010 թվականին Կարմելի լեռան անտառային հրդեհի ժամանակ Իսրայելի բնության և պարկերի տնօրինության տասնյակ աշխատակիցներ մոբիլիզացվել էին, որպեսզի դանդաղեցնեն արհրդեհի մոտենալը արգելոցին, մինչ մյուսները տարհանում էին կենդանիներին։ Արդյունքում, հրդեհից հաջողվեց փրկել մոտ 200 կենդանի[1]։
Հայ Բար Կարմելը այցելուների համար բաց է ամբողջ տարվա ընթացքում շաբաթ օրերին, առավոտյան 8-ից մինչև երեկոյան 4-ը։ Խմբերը կարող են այցելություններ կատարել նաև շաբաթվա մյուս օրերին։ Այցելուների համար անց են կացվում մեկ ժամ տևողությամբ զբոսանքներ։
Ներկայացված հիմնական տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հայերեն անվանում | Լատիներեն անվանում | |
|---|---|---|
|
| Մուֆլոն | Ovis aries orientalis |
|
| Կրետական լեռնային քարայծ | Capra aegagrus creticus |
|
| Իրանական վիթ | Dama dama mesopotamica |
|
| Եվրոպական քարայծ | Capreolus capreolus (եբրայերենում հայտնի է որպես կարմելյան քարայծ) |
Բացի այդ, արգելոցը ստեղծել է պայմաններ սպիտակագլուխ անգղների (Gyps Fulvus) և այլ գիշատիչ թռչունների բնադրման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Чудо в заповеднике на Кармеле». Goroda.izrus.co.il. 4 декабря 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хай-Бар Кармель Իսրայելի բնության և պարկերի վարչության կայքում. «ивр.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին., «англ.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
