Հայֆայի համալսարանի Յունես և Սորայա Նազարյան գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայֆայի համալսարանի Յունես և Սորայա Նազարյան գրադարան
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
Տեսակգիտական գրադարան
Հիմնվել է1963
ՏեղադրությունՀայֆա
Այլ տվյալներ
Կայքlib.haifa.ac.il
Կոորդինատներ: 32°45′44.492400099987″ հս․ լ. 35°1′7.6908000999941″ ավ. ե. / 32.76235900002777157° հս․. լ. 35.018803000027773464° ավ. ե. / 32.76235900002777157; 35.018803000027773464
Գրադարանի նոր թևի անկյունաքարի տեղադրում, 2007 թվական, հուլիս, ձախից աջ՝ Սորայա և Յունես Նազարյաններ, պրոֆեսոր Աարոն Բեն Զեև

Հայֆայի համալսարանի Յունես և Սորայա Նազարյան գրադարան (եբր.՝ ספריית יונס וסוראיה נזריאן, אוניברסיטת חיפה‎), Իսրայելի ամենամեծ կենտրոնական ակադեմիական գրադարաններից մեկն է, ինչպես նաև ծառայությունների, տեխնոլոգիաների, գրադարանային տեղեկատվական համակարգերի հարթակում Իսրայելի առաջատար գրադարաններից մեկը:

1963 թվականին, հիմնադրումից ի վեր, գրադարանը գործում է մեկ տանիքի ներքո, որը կառավարում է կենտրոնական վարչակազմը: Գրադարանի ակադեմիական տեղեկատվությունը ներառված է իր հավաքածուներում, ինչպես նաև հասանելի է համացանցում: Համալսարանի ակադեմիական գործընթացում գրադարանը կատարում է մասնագիտական դեր, ինչը հնարավորություն է տալիս տրամադրելու տեղեկատվական ծառայությունների լայն շրջանակ:

Հատուկ հավաքածուների համար, ինչպիսիք են դիպլոմային աշխատանքները, հետազոտական հրապարակումները, Իսրայելի հողի պատմական լուսանկարները, թատերական և կատարողական արվեստի արխիվները, գրադարանը հատկացնում է զարգացման, պահպանման և թվայնացման ռեսուրսներ: «Թվային մեդիա կենտրոնում» հավաքված և ներկայացվող հավաքածուները նպաստում են ուսուցմանն ու հետազոտություններին համալսարանում և նրա շրջանակներից դուրս: Լրացուցիչ առանձնակի նախագիծ է «Եբրայերեն պարբերականների ինդեքս» եբրայերեն հոդվածների և պարբերականների տվյալների բազան:

Գրադարանի ընդլայնման նվիրատվություն, 2007-2012[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտք և նախագավիթ, հարավային թև, 2012

2007 թվականին Լոս Անջելեսի իրանա-հրեական համայնքի առաջատար անդամներ Սորայա և Յունես Նազարյանները մեծ նվիրատվություն կատարեցին համալսարանի համար՝ գրադարանի վերանորոգման և ընդլայնման, այդ թվում գրադարանի մասնաշենքի նոր թևի կառուցման նպատակով:

Նազարյանները հայտնի են իրենց բարեգործական գործունեությամբ համայնքի մի շարք բնագավառներում, այդ թվում արվեստի, առողջապահության, ԱՄՆ-ում և Իսրայելում բարձրագույն կրթության հաստատությունների զարգացման: Ամուսինները նվիրաբերում են կրթական հաստատություններին՝ համոզմունքով, որ կրթությունը կարևոր է Իսրայելի ապագայի համար: Նրանք հավատում են, որ կրթության բնագավառում ներդրումները կբարելավեն ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու անհատական վիճակը, այլև ամբողջ ազգի տնտեսական վիճակը:

2007 թվականի հունիսին Յունես Նազարյանը համալսարանի տնօրենների խորհրդի հանդիպման ընթացքում ստացել է պատվավոր դոկտորի կոչում Իսրայելին և ամբողջ աշխարհի հրեաներին իր նվիրատվության և նվիրվածության համար:

Գրադարանի նոր թևի (պաշտոնապես կոչվում է «Հարավային թև») բացման արարողությունը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսի 31-ին, որի ժամանակ գրադարանը վերանվանվել է «Հայֆայի համալսարանի Յունես և Սորայա Նազարյան գրադարան»:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր հավաքածուի գրապահարաններ, Հայֆայի համալսարանի Յունես և Սորայա Նազարյան գրադարան

Գրադարանային հավաքածուն կազմում է ավելի քան երկու միլիոն նմուշ, այդ թվում գրքեր ու պարբերականներ (տպագիր և թվային ձևաչափեր), առցանց շտեմարաններ, քարտեզներ և այլ քարտեզագրական նյութեր, ֆիլմեր, տեսանյութեր, նկարներ և արխիվային նյութեր: Այս ամենը հասանելի է նաև գրադարանի կայքի «OneSearch» միասնական որոնման համակարգում:

Գրադարանի կենտրոնական հավաքածուն ներառում է՝

  • Ընդհանուր հավաքածու՝ գրքերը գտնվում են դարակների բաց հավաքածուում և ընթերցողները կարող են վերցնել երկու շաբաթ ժամկետով:
  • Պահուստային հավաքածու՝ ներառում է ավելի քան 15000 գրականություն, այդ թվում դասախոսների խնդրանքով ուսումնական գրքեր՝ հոգեբանական գնահատման թեստերի հավաքածու, դասախոսների մասնավոր գրքեր, որոնք հասանելի են ուսանողների օգտագործման համար: Հավաքածուի գրականությունից կարելի է օգտվել երեք օր ժամկետով, մի մասը միայն մեկ գիշեր ժամկետով, որոշը՝ տան օգտագործման համար:
  • Պարբերականների հավաքածու՝ այս հավաքածուն բաժանվում է Loazi (օրինակ՝ ոչ եբրայերեն) վերնագրեր, եբրայերեն վերնագրեր ու միկրոձևեր: Պարբերականները համալսարանի անձնակազմն ու գիտական կոչում ունեցող ուսանողները կարող են վերցնել մեկ շաբաթ ժամկետով: 2011 թվականին պարբերականների հավաքածուն կազմել է ավելի քան 45000 անուն, այդ թվում շուրջ 20000 էլեկտրոնային ամսագրեր:
  • Բժշկական հավաքածու՝ գրադարանային աուդիո-վիզուալ նյութեր, ինչպիսիք են վիդեո, ձայնագրում, պարտիտուրներ, սկավառակներով, քարտեզներ, արբանյակային պատկերներ, օդային լուսանկարներ, ատլասներ, գլոբուսներ և պատմական քարտեզներ: Այս ամենի հետ մեկտեղ առկա են գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել ոչ տպագիր նյութեր (ստերեո, վիդեո և DVD համակարգեր): Բացի այդ, կան հատուկ բնագավառի գրքերի հավաքածուներ՝ արվեստ, լուսանկարչություն, աշխարհագրություն, բնապահպանական ուսումնասիրություններ, երաժշտություն, հնագիտություն և քարտեզագրություն:
  • Իրավական հավաքածու՝ ներառում է տպագիր և էլեկտրոնային նյութեր, այդ թվում Իսրայելի և այլ երկրների իրավաբանական գրականություն՝ գրքեր, պարբերականներ, իրավական հանրագիտարաններ: Կան նաև պահուստային գրքեր, որոնք պահանջվում են իրավագիտության ֆակուլտետի դասընթացների համար դասախոսների խնդրանքով. Իսրայելի և արտասահմանյան օրենսդրություն, դատական որոշումներ, իրավական նյութեր:
  • Հոգեբանական թեստերի հավաքածու՝ ներառում է տարբեր բնագավառների հարցաշարեր ու գնահատման գործիքներ, ինչպիսիք են հոգեբանություն, աշխատաբուժում, ֆիզիոթերապիա, ուսուցման խանգարումներ: Հավաքածուի զարգացման համար գրադարանը պահպանում է շարունակական շփումներ տարբեր գերատեսչությունների հետ: Ատենախոսության յուրաքանչյուր հարցաշար՝ բնօրինակ, թե թարգմանված, ցուցակագրված է:
  • Բառարանների հավաքածու՝ ներառում է տարբեր լեզուներով բառարաններ, որոնք կարող են փոխառվել միայն քննությունների նպատակով:
  • Մանկական գրականության հավաքածու՝ ներառում է մոտ 22000 ժամանցի և տեղեկատվական գրքեր, որոնցից 20000 գիրք եբրայերեն, 2000-ը՝ արաբերեն: Գրքերը չեն կարող փոխառվել: Տեղեկատվական բնագավառի տարբեր միջոցառումներ են կազմակերպվում հանրային դպրոցների և հատուկ կրթության աշակերտների համար: Գրադարանի մշակած «Մանկական և պատանեկան գրականության թեմատիկ ինդեքսը» հնարավորություն է տալիս հավաքածուն փնտրել ըստ թեմատիկայի:
  • Հազվադեպ գրքերի հավաքածու՝ ներառում է ավելի քան 3000 անուն գիրք, այդ թվում հատուկ գրքեր, որոնք այլևս չեք կարող գնել, սահմանափակ քանակով թողարկված գրքեր: Հազվադեպ գրքերի հավաքածուում են ներառված հրեական արարողակարգային արվեստի հազվագյուտ գրքեր, եզակի էջեր Գենիզայից և Բենեդիկտ Սպինոզայի «Աստվածաբանական-քաղաքական տրակտատից», այդ թվում նաև հեղինակի ձեռագիր նշումեր:
  • Աբբա Խուշի արխիվ՝ ներառում է բազմաթիվ փաստաթղթեր, դասախոսություններ, արձանագրություններ, նկարներ և Աբբա Խուշի 1919-1969 թվականներին որոշ անձնական իրեր, որոնք հավաքվել են Իսրայելում նրա որպես հասարակական գործիչ, կուսակցական ակտիվիստ, Հայֆայի աշխատավորների խորհրդի քարտուղար, 1951-1969 թվականներին Հայֆայի քաղաքապետ եղած տարիներին:

Ի լրումն վերը նշվածի՝ թվային լուսանկարների բազմազան հավաքածուներ, ինչպես նաև Իսրայելի թատերական արխիվի բազային հասանելի են գրադարանի «Թվային մեդիա կենտրոնի» միջոցով:

Ընթերցողների ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականից գրադարանի այցելուները տեղեկատվությունը կարող են որոնել 160 համակարգչային կայանների միջոցով: Գրադարանի ռեսուրսները հասանելի են նաև համալսարանից դուրս համայնքի համար: Գրադարանն ունի մի քանի օգնության վահանակներ՝ շրջանառություն, միջգրադարանային փոխառություն, Պահուստների-մեդիա, պարբերականներ: Օգնության բոլոր վահանակները կենտրոնացած են մուտքի մակարդակում:

Այցելուները կարող են նաև աջակցություն ստանալ հեռավոր ծառայությունից, այդ թվում՝ պատասխաններ էլեկտրոնային փոստով, հեռախոսով, առցանց խոսակցություններ («chat»): Գրադարանն ապահովում է նաև Ֆոտոպատճենահանման, տեսագրման և գունավոր տպագրության ծառայություն:

Գրադարանի մուտն այցելուների համար անվճար է, այդ թվում՝ բարձր դասարանների աշակերտներ 10-րդ դասարան և բարձր: Շատ գրադարանային հավաքածուներ ազատորեն հասանելի են: Գործում է նաև գրադարանավարից օգնություն խնդրելու վճարովի ծառայությունը:

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոշե Յոգենսթայն՝ 1963-1969
  • Պրոֆեսոր Շմուել Սևեր` 1969-2000
  • Պրոֆեսոր Բարուչ Կիպնի՝ 2000-2005
  • Օրեն Ուեիյնբերգ՝ 2005-2011, ակադեմիական տնօրեններ՝ պրոֆեսորներ Չայա Բար-Յիցչակ, Յաակով Բարնայ, Յոավ Գելբեր
  • Պնինա Էրեզ՝ 2011 թվականի փետրվարից, ակադեմիական տնօրեն՝ պրոֆեսոր Յոսսի Զեգլեր

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sever, Shmuel. Establishment and Management of the University of Haifa Library, 1969-2000 : Personal Summary. Haifa, [n.p.] 2000 (In Hebrew)
  • Adler, Elhanan and Shichor, Aviva. Cataloging : Fundamentals and Rules. Jerusalem: Center for Public Libraries in Israel, 1995. (In Hebrew)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]