Գենիզա
Գենիզա (եբրայերեն՝ גניזה, «պահեստ»)[2], հուդայական սինագոգների կամ գերեզմանոցների պահպանության հատված, որը նախատեսված է եբրայական կրոանական գրքերի և ձեռագրերի պահպանության համար։
Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գենիզա» բառը ծագել է եբրայերեն եռաբաղաձայն գ-ն-զ արմատից, որը նշանակում է «թաքցնել» կամ «մի կողմ դնել»[3]։ Հետագայում այն դարձավ գոյական, որը նկարագրում է այն վարը, որտեղ մարդիկ իրեր են դնում և երևի թե ամենաճիշտը թարգմանվում է որպես «արխիվ» կամ «պահեստարան»։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենիզաները եբրայական կրոնական գրքերի և ձեռագրերի ժամանակակից պահեստարաններ են՝ հիմնականում հուղարկավորական ծեսերի վերաբերյալ ձեռագրեր արունակող։ Քանի որ արգելված էր նետել այն ձեռագրերը, որոնք պարունակում են աստծո անունը, գենիզաներում կարելի էր հայտնաբերել նաև նամակներ և իրավաբանական պայմանագրեր։ Բացի եբրայերեն ձեռագրերից այնտեղ հնարավոր էր գտնել նաև եբրայական գիր ունեցող այլ լեզուներով ձեռագրեր՝ եբրայական արաբերեն, եբրայական պարսկերեն, եբրայական իսպաներեն, իդիշ և այլն։
Գենիզաները սովորաբար գտնվում էին սինագոգների ձեղնահարկում կամ հիմքում, ինչպես նաև գերեզմանոցներում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|